486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի տարածքում 2014թ.–ին սողանքի 6 դեպք և քարաթափման 41 դեպք է գրանցվել
17:17
11 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տարածքում 2014թ.–ին սողանքի 6 դեպք և քարաթափման 41 դեպք է գրանցվել, ասաց Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Բնակչության պաշտպանության, աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը։

«Նմանատիպ բնական աղետները բնորոշ են ցանկացած լեռնային երկրի համար։ Հիմնականում նշված դեպքերը եղել են Հայաստանի փոքր և մեծ մայրուղիներում»,– հինգշաբթի լրագրողներին ասաց Եմիշյանը։

Նա միաժամանակ ավելացրեց, որ այդ դեպքերը մաքրման կարիք ունեին  տրանսպորտի երթևեկությունն ապահովելու համար։

Եմիշյանի խոսքով` Հայաստանում պաշտոնապես գրանցված է 2540 սողանքավտանգ գոտի, որոնց ակտիվացումը բնական պատճառներով է կատարվում, մասնավորապես, առատ տեղումների հետևանքով։ Նա միաժամանակ նշեց, որ քարաթափումներն ակտիվանում են գարնանը և աշնանը։

Նա նշեց, որ Հայաստանի տարածքում գոյություն ունեն տարածքներ, որտեղ գտնվող բնակելի շենքերն ու շինությունները ռիսկի գոտում են սողանքների և քարաթափումների պատճառով։

Այս կապակցությամբ վարչության պետը հայտնեց, որ Հայաստանում ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կազմում են բոլոր նախարարությունների, Գիտությունների ազգային ակադեմիայի, ԵՊՀ–ի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Այդ խումբը 2014 թվականի ընթացքում ուսումնասիրել է Հայաստանի տարածքի ամենավտանգավոր սողանքային գոտիները, որտեղ 10 այդպիսի գոտի է հայտնաբերվել»,– պարզաբանեց Եմիշյանը։
Նա ավելացրեց, որ այսօր մոնիտորինգ է իրականացվում Շիրակի և Տավուշի մարզերում, որոնք ճանաչվել են Հայաստանի ամենավտանգավոր գոտիներ։ «Ւրականացվում է սողանքների կանխարգելման և լանջերի ամրապնդման փորձնական ծրագիր»,– նշեց նա։

Վարչության պետի խոսքով` հետազոտություններն ու համապատասխան աշխատանքները տարվա ընթացքում անցկացվել են Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության (JICA) հետ համատեղ «Հայաստանի Հանրապետության սողանքային աղետների կառավարում» ծրագրի շրջանակում։

«Լանջերի ամենափոքր փոփոխությունների դեպքում մեր կառավարման կենտրոնն ահազանգ է ստանում համապատասխան միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ»,– ավելացրեց նա։

Եմիշյանի խոսքով` միջգերատեսչական աշխատանքային խումբը կաշխատի նաև Հայաստանի այլ մարզերում` ակտիվ ուսումնասիրելով սողանքային հատվածները 2015 թվականի մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում։

2014 թվականի փետրվարից Միջազգային համագործակցության ճապոնական գործակալությունը (JICA) Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի Հանրապետության սողանքային աղետների կառավարում» եռամյա ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է դիտարկել տարածքի վտանգավոր հատվածների մոնիտորինգ և թարմացնել տվյալների բազաները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:27
20 Փետրվարի 2017
Դանակահարություն Աբովյանում. 4 մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
20 Փետրվարի 2017
Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցի աշակերտները թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել են
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
12:00
20 Փետրվարի 2017
Երևանում թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է ընտանիքի չորս անդամ, այդ թվում` մանկահասակ երեխա
«Շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի չորս անդամ, որոնցից մեկը մանկահասակ երեխա է։
11:50
20 Փետրվարի 2017
Նոր Արեշում բռնկված խոշոր հրդեհը մարել է չորս մարտական հաշվարկ
Նախօրեին երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Նոր Արեշում։
13:50
19 Փետրվարի 2017
Երևանում հոգեկան խանգարումներով անձը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:34
18 Փետրվարի 2017
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած (ԼՈւՍԱՆԿԱՐ)
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
11:24
18 Փետրվարի 2017
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
20:18
17 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Քանաքեռ-Զեյթունում. պարզվում են հանգամանքները
Փետրվարի 16-ին ժամը 23։30-ի սահմաններում 4 հոգի մուտք են գործել Զ.Սարկավագի փողոցի 123/3 բնակելի շենքի բնակարաններից մեկը, բռնություն գործադրել սեփականատիրոջ և այդ պահին տանը գտնվող նրա ծանոթուհու նկատմամբ։
19:57
17 Փետրվարի 2017
Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Կոտայքի մարզի Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
12:40
17 Փետրվարի 2017
Հրդեհ է բռնկվել «ԱրմենՏելի» երևանյան գրասենյակում. կա տուժած
Նախօրեի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արմենտել» ՓԲԸ ընկերության սպասարկման գրասենյակում:
12:12
17 Փետրվարի 2017
Արարատում որդին դանակի 7 հարվածներով սպանել է հորը. հայտնի են որոշ մանրամասներ
Նախօրեին սպանություն է կատարվել Արարատի մարզում։

11:10
17 Փետրվարի 2017
Կնոջ հոշոտված դի է հայտնաբերվել սատկած շների և առնետների հարևանությամբ Արարատում
Նախօրեի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: