481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Նոր Զելանդիայի ոստիկանությունը ձերբակալել է AC/DC խմբի անդամներից մեկին
13:51
04 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոր Զելանդիայի ոստիկանությունը սրճարանում տեղի ունեցած կռվի պատճառով ձերբակալել է ավստրալիական հայտնի AC/DC ռոք խմբի անդամներից մեկին` Ֆիլ Ռադդին։ Քննություն անցկացնելուց հետո 60–ամյա երաժշտին ազատ են արձակել։

Ռադդին ձերբակալել էին նախօրեին Տաուրանգա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։ Տեղի ԶԼՄ–ները լուսանկարներ էին հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկանները ոլորում կռվի ենթադրյալ հեղինակի ձեռքերը և ձեռնաշղթաներ հագցնելուց հետո մեքենա նստեցնում։ «Ես տեսա, որ նա (Ռադդը) կանգնած էր բարձրահասակ և հաղթանդամ տղայի հետևում և փորձում էր հարվածել նրան»,– սրճարանի տիրոջ` Լեո Ռոջեսի խոսքն է մեջբերում Ֆրանս Պրես գործակալությունը։ Նրա խոսքով` Ռադդը հարվածում էր նրան, իսկ հաղթանդամ տղամարդը պարզապես հրեց նրան, և նա «ճանճի պես թռավ»։ «Կարծես չիխուախուան մեծ շան հետ կռվեր»,– ասել է Ռոջասը։

Ասոշիեյթեդ Պրեսի տեղեկությամբ` Ռադդի հակառակորդը եղել է այն սպանության գործի վկան,  որում մեղադրվում էր Ռադդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Fairfax Media–ի տվյալով` հայտնի երաժշտի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, սակայն դատարանը խստացրել է այն պայմանները, որոնց համաձայն Ռադդը ազատության մեջ է գտնվում մեկ այլ դատական գործով։

Նոյեմբերին Ռադդին ազատել էին սպանություն ծրագրելու մեղադրանքից։ Նրա հանդեպ մեղադրանք էր առաջադրվել մարդասպան վարձելու, սպանության սպառնալիքների, ինչպես նաև թմրանյութեր պահելու համար։ Մեղադրող կողմը գործը քննելուց հետո եկել էր այն եզրակացության, որ ապացույցները բավարար չեն և մեղադրանքը հետ էր վերցրել։ Ռադդը դատարանում չէր ընդունել իր մեղքը։ Հաջորդ լսումները կկայանան փետրվարի 10-ին։ Ավելի վաղ երաժիշտն արդեն 250 հազար դոլար տուգանք էր ճարել թմրանյութ պահելու համար։ Ավելի ուշ դատարանը չեղյալ էր հայտարարել դատավճիռը։

Դատավարությունները սպառնալիքի տակ են դնում Ռադդի մասնակցությունը համաշխարհային շրջագայությանը, որը կազմակերպելու է «Rock or Bust» վերջին ալբոմի թողարկման կապակցությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:01
26 Մայիսի 2017
Մարսելում հրդեհի հետևանքով ՀՀ երեք քաղաքացի է մահացել` բոլորն էլ նույն ընտանիքից
Մարսել քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 4 անձանցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են:
16:48
26 Մայիսի 2017
Քիչ առաջ Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 4–ամյա փոքրիկի. վիճակը ծայրահեղ ծանր է
MAN բեռնատարը Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի։  
16:35
26 Մայիսի 2017
Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել
Այսօր Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել։
11:33
26 Մայիսի 2017
Պատմում է Դավթաշենի կամրջից ընկած երեխայի ընկերը. տղան փորձել է անցնել ճաղերի միջով
Նախօրեի ժամը 19:25-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել:
21:01
25 Մայիսի 2017
Դավթաշենի կամրջից ընկած տղան 13 տարեկան էր. մանրամասներ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ժամը 19։00–ի սահմաններում հաղորդում էր ստացվել, որ Դավթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել։
19:51
25 Մայիսի 2017
Գտել են Դավթաշենի կամրջից ընկած տղայի դին. ինքնությունը ճշտվում է
Դավիթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել:
19:40
25 Մայիսի 2017
Արտակարգ պատահար Երևանում. երեխա է ընկել Դավթաշենի կամրջից
Քիչ առաջ Երևանի Դավթաշենի կամրջի վերին հատվածից երեխա է ընկել:
14:13
25 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. 6 վիրավորներից 2–ը մանկահասակ երեխաներ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
13:19
25 Մայիսի 2017
Էջմիածնում սպանության փորձ է կանխվել և զինված խումբ է վնասազերծվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Զինված խումբը նախապատրաստվում էր սպանություն և այդ նպատակով բնակարան էր վարձակալել Էջմիածնում։
10:55
25 Մայիսի 2017
Սպանություն Վանաձորում. 32–ամյա կինն ատրճանակով սպանել է ամուսնուն
Վանաձորւմ 32–ամյա կինն ատրճանակով սպանել է 34–ամյա ամուսնուն։
18:34
24 Մայիսի 2017
Հայտնի է դարձել, թե ում BMW են պայթեցրել Վարդենիսում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քիչ առաջ հաղորդվել էր, որ չորեքշաբթի` մայիսի 24–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վարդենիսում։
16:28
24 Մայիսի 2017
31–ամյա տղամարդը վնասել է ինքն իրեն խանդի հողի վրա
Նախօրեի երեկոյան Գորիսում ինքնասպանության փորձ է կատարվել։