486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ինջիղուլյանը ներկա է եղել ադրբեջանցի դիվերսանտների դատին
19:39
03 Դեկտեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակված, ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստում, որպես գործով վկա, ներկա էր մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանում գերեվարված ՊԲ ժամկետային նախկին զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, հայտնում է artsakhpress.am–ը։

Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը մեղադրվում է «ԼՂՀ պետական պահպանվող սահմանի հատումը կազմակերպված խմբի կողմից առանց փաստաթղթերի կամ առանց թույլտվության», «լրտեսություն», «հրազենի անօրինական կրելը», «մարդուն առևանգելը», «կողոպուտ», իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը մեղադրվում է նաև սպանության, մարդու առևանգման և փաստաթղթերի հափշտակման մեջ։

Հաղորդագրության համաձայն, դիվերսիոն խմբի անդամների ձերբակալության ժամանակ նրանցից առգրավված տեսախցիկում, բացի այլ տեսագրություններից, եղել է նաև Ադրբեջանում Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության տեսագրությունը։

Դատական նիստին հրավիրված համակարգչային մասնագետի օգնությամբ՝ վկա Հակոբ Ինջիղուլյանը նախ ծանոթացել է Ադրբեջանում հարցաքննության ժամանակ նկարահանված տեսանյութին, որից հետո պատասխանելով դատավորի, պետական մեղադրողի և դատապաշտպանների հարցերին ու նշել, որ գերության՝ ընթացքում՝ հարցաքննությունների ժամանակ, ադրբեջանցիները փոքր տեսախցիկով  տեսանկարահանումներ են կատարել։ Ըստ Իջիղուլյանի՝ դատական նիստում, որպես իրեղեն ապացույց, ներկայացված է սպանված դիվերսանտ Հասան Հասանովի մոտ հայտնաբերված տեսախցիկն արտաքին տվյալներով համապատասխանում է ադրբեջանական բանտում իր հարցաքննության ընթացքում օգտագործված տեսախցիկն: Ավելին, տեսնելով Հասանովի նկարը՝ Իջիղուլյանը ճանաչել է նրան և հաստատելով, որ նա ներկա էր եղել իր հարցաքննություններին։

Դատական նիստին հրավիրված համակարգչային մասնագետի օգնությամբ՝ վկա Հակոբ Ինջիղուլյանը նախ ծանոթացել է Ադրբեջանում հարցաքննության ժամանակ նկարահանված տեսանյութին, որից հետո պատասխանելով դատավորի, պետական մեղադրողի և դատապաշտպանների հարցերին ու նշել, որ գերության՝ ընթացքում՝ հարցաքննությունների ժամանակ, ադրբեջանցիները փոքր տեսախցիկով  տեսանկարահանումներ են կատարել։ Ըստ Իջիղուլյանի՝ դատական նիստում, որպես իրեղեն ապացույց, ներկայացված է սպանված դիվերսանտ Հասան Հասանովի մոտ հայտնաբերված տեսախցիկն արտաքին տվյալներով համապատասխանում է ադրբեջանական բանտում իր հարցաքննության ընթացքում օգտագործված տեսախցիկն: Ավելին, տեսնելով Հասանովի նկարը՝ Իջիղուլյանը ճանաչել է նրան և հաստատելով, որ նա ներկա էր եղել իր հարցաքննություններին։

Դատական նիստի ավարտին դատավոր Անատոլի Թադևոսյանը հայտարարեց դատաքնության փուլի ավարտը և հավելեց, որ դեկտեմբերի 12-ին կսկսվի դատական վիճաբանության փուլը:

Օգոստոսի 8–ին շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը ծառայության ժամանակ, չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա–ադրբեջանական սահմանը և հայտնվել հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում։ Ադրբեջանական հեռուստաալիքները երկու հարցազրույց էին ցուցադրել Ինջիղուլյանի մասնակցությամբ, որոնց ժամանակ նա կրում էր ադրբեջանական զինվորական համազգեստ, իսկ Կարմիր խաղի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երկար ժամանակ չէին կարողանում հանդիպել Ինջիղուլյանի հետ։ Հայկական կողմն այս ամենը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է համարում։ Ավելի ուշ Ինջիղուլյանը փոխանցվել է երրորդ կողմին։ Հոկտեմբերի 2–ի գիշերն Ինջիղուլյանը վերադարձել է հայրենիք։

Արցախի պաշտպանական գերատեսչությունը հուլիսի 10–ին հայտարարություն էր տարածել, որ ադրբեջանական կողմը Քարվաճառի ուղղությամբ հետախուզական–դիվերսիոն գործողությունների հերթական փորձ է ձեռնարկել։ Հուլիսի 14–ին հայտարարվել էր, որ Արցախի ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումներն ավարտել են  ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման օպերացիան։ Օպերացիայի արդյունքում խմբի երկու անդամներ ձերբակալվել են, մեկը` ոչնչացվել։ Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:16
23 Փետրվարի 2017
Շիրակում բախվել են ВАЗ 21010-ը և Mercedes-ը. վարորդներից մեկը մահացել է
Հինգշաբթի «ճակատային» ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
15:44
23 Փետրվարի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում զինամթերք է հայտնաբերվել
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
14:51
23 Փետրվարի 2017
28–ամյա տղամարդու նախկին կինը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
28-ամյա տղամարդը ահազանգել է, որ նախկին կնոջ կողմից բռնության է ենթարկվել:
11:45
23 Փետրվարի 2017
Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել
Երեկ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
20:20
22 Փետրվարի 2017
Մոսկվայում Porsche–ով հետիոտնին վրաերթի ենթարկած Սարկիսովը հարբած է եղել
Մոսկվայում մահվան ելքով ՃՏՊ–ի մեղավոր Վարդան Սարկիսովը չի թաքցրել, որ հարբած է եղել վթարի պահին։
16:47
22 Փետրվարի 2017
19–ամյա երիտասարդը դեմքի այրվածք է ստացել Երևանում գողերի վնասազերծելիս
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
14:21
22 Փետրվարի 2017
ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում
Նախօրեին ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում։
12:46
22 Փետրվարի 2017
Բացառիկ տեսանյութ. Երևանում Nissan Teana–ն մխրճվում է շինության մեջ
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ այն մասին, թե ինչպես է Երևանում փետրվարի 18-ին տեղի ունեցել Honda-ի և Nissan Teana-ի բախումը։
20:07
21 Փետրվարի 2017
Խոշոր ավտովթար Տավուշում. 3 վիրավորների թվում պայմանագրային զինծառայող կա
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
19:21
21 Փետրվարի 2017
27–ամյա աղջկան փորձել են բռնաբարել երևանյան հյուրանոցային համալիրներից մեկում
Երևանում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում աղջկան փորձել են բռնաբարել, ինչի ժամանակ էլ ծեծի են ենթարկել։
18:18
21 Փետրվարի 2017
Գեղարքունիքի մարզում Mitsubishi–ն գլորվել է ձորը. 56–ամյա ուղևորը տեղում մահացել է
Այսօր ցերեկը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին։
17:55
21 Փետրվարի 2017
Վանաձորցի 44–ամյա կինը հայտարարել է, որ իրեն 7 տարի առաջ բռնաբարել են
Վանաձորցի 44-ամյա կինը հայտարարել է, թե իրեն բռնաբարել են։