482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետները Երևանում քննարկում են հանրային իրազեկման միջոցով աղետների ռիսկի նվազման ուղիները
17:12
03 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Միջազգային փորձագետները Երևանում Սպիտակի երկրաշարժի տարելիցի նախաշեմին քննարկում են աղետների նվազման ռիսկերը` հանրային իրազեկման միջոցով։

Տարբեր երկրների մասնագետներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները  քննարկում են չորեքշաբթի Հայաստանում մեկնարկած «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազման անկյունաքար» միջազգային համաժողովը։

«Մի քանի օրից Սպիտակի երկրաշարժի 26–րդ տարելիցն է, որի ժամանակ գործանականորեն ամբողջությամբ ավերվեց Հայաստանի հյուսիսը։ Այսօր տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը նման աղետների ռիսկերի նվազման համապատասխան աշխատանքներ է անցկացնում»,– ասաց գերատեսչության ղեկավար Արմեն Երիցյանը։

Ըստ նրա, 2010 թվականին Հայաստանը տարածաշրջանում առաջինն է մշակել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային հարթակը»։

«Այդ փաստաթղթի համաձայն, բոլոր կազմակերպությունները, նախարարությունները և գերատեսչություններն իրազեկվել են իրենց  առջև կանգնած խնդիրների մասին»,– նշեց նախարարը։

Երիցյանը հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում կանցկացվեն արդյունավետ քննարկումներ։

Հայաստանում ՄԱԿ–ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյի խոսքով, համաժողովի անցկացումը վկայում է աղետների ռիսկերի նվազման հարցում հանրային իրազեկման կարևորության մասին։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան նշեց, որ ԵՄ–ը սատարում է մարդկային կյանքերի պահպանմանն ուղղված մարդասիրական գործունեությանը։

«Վերջին տարիներին ԵՄ–ն դարձել է աղետների դեմ պայքարին և միջազգային գործակցության հաստատմանն ուղղված գործունեության կարևոր սուբյեկտ։ Հայաստանը ենթարկված է այդպիսի ռիսկերի, որովհետև Եվրամիությունն իրականացնում է համապատասխան ծրագրեր և կշարունակի աշխատել այդ ուղղությամբ»,– ասել է Հրիստեան։

Համաժողովի շրջանակում իր փորձը կկիսեն Ճապոնիայի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Վրաստանի UNISDR (ՄԱԿ–ի տարերային աղետների հետևանքների նվազեցման միջազգային ռազմավարություն), Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՆԱՏՕ–ի ներկայացուցիչներ։

Երկօրյա համաժողովը կազմակերպել են Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, «Արտակարգ ալիք» տեղեկատվական կենտրոնը և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային հարթակ» հիմնադրամը (ARNAP)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:59
07 Դեկտեմբերի 2016
Մարդկանց մի խումբ ավտովթարի է ենթարկվել որսի գնալիս. կա 1 զոհ, 3 վիրավոր
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:33
07 Դեկտեմբերի 2016
Ողբերգական ավտովթարի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է Թումանյանի այգում. կա 1 զոհ և 1 վիրավոր
Չորեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:10
06 Դեկտեմբերի 2016
Տանզանիայում ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տանզանիայում 19-ամյա ֆուտբոլիստ Իսմաիլ Մրիշոն հանդիպման ժամանակ մահացել է:
17:10
06 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել մանրամասներ Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի բակում արձակված կրակոցների վերաբերյալ
Դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել են ապակիները:
16:18
06 Դեկտեմբերի 2016
Հազվագյուտ տեսակի այծյամի ապօրինի որսի երկրորդ դեպքն է գրանցվել Հայաստանում
Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ:
14:58
06 Դեկտեմբերի 2016
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 5 վիրավոր
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
11:53
06 Դեկտեմբերի 2016
«Honda»–ն Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է
Նախօրեի երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

20:41
05 Դեկտեմբերի 2016
Որսագողերն այծյամ են ապօրինի որսացել «Դիլիջան» ազգային պարկում
Որսագողության դեպք է արձանագրվել Հայաստանում։
18:58
05 Դեկտեմբերի 2016
Ալերգիկը մահացել է շտապօգնության բժիշկների անփութության հետևանքով Հայաստանում
Նոյեմբերի 3–ին մահվան դեպք է գրանցվել Ջերմուկում։
17:53
05 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ են հնչել երևանյան դպրոցներից մեկի բակում
Երկուշաբթի` դեկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
16:56
05 Դեկտեմբերի 2016
Վանաձորում այրված տնակի բնակիչները ժամանակավորապես վերաբնակեցվել են
Վանաձորի բնակելի շինությունում բռնկված հրդեհից հետո Մ. Ս.-ի և Ռ. Կ.-ի ընտանիքները (5 քաղաքացի) ժամանկավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում։
16:38
05 Դեկտեմբերի 2016
Վանաձորում բռնկված խոշոր հրդեհի ժամանակ տանից հասցրել են դուրս բերել 7 օրական երեխային (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Երկուշաբթի խոշոր հրդեհ է բռնկվել Վանաձորի «ՈՒԿՐՇԻՆ» ավանում: