478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+21
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիա–Հայաստան սահմանն անօրինաբար հատելու փորձ կատարած քաղաքացուն ձերբակալել են
16:40
27 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ԱԴԽ Սահմանային վարչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Թուրքիա–Հայաստան սահմանին Իրանի քաղաքացի է ձերբակալվել։ Նա փորձել է հատել սահմանը։ 

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը, երբ Շիրակի մարզի Գետաշեն բնակավայրի բնակիչ Արմեն Է.–ն հայտնաբերել է անհայտ անձի, ով հետաքրքրվել է, թե ինչպես գնա դեպի հայ–թուրքական սահման։ Արմենը, լինելով Կամավորական ժողովրդական ջոկատի (ԿԺՋ) անդամ, հայտնել է սահմանային հերթապահներին և ինքնուրույն փորձել է բռնել կասկածելի մարդուն, սակայն վերջինը փորձել է թաքնվել սահմանի ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ ԱԴԽ ՍՎ Գյումրու սահմանային ջոկատի զինծառայողները մի քանի րոպե անց ամբողջովին փակել են պետական սահմանի հատվածը։ Արմենն օգնության է կանչել համագյուղացիներին, և ազդանշանային համալիրից 200 մետր հեռավորության վրա ձերբակալել են անհայտ անձին։

Պարզվել է, որ ձերբակալվածն Իրանի քաղաքացի է, 1976 թվականին ծնված։ Հարցաքննության ընթացքում նա ասել է, որ մտադիր էր անօրինական կերպով հատել սահմանը և մտնել Թուրքիայի տարածք։ Իր վարքի շարժառիթը բացատրել է անձնական խնդիրներով։ Ձերբակալվածին սահմանված կարգով հանձնել են Հայաստանի ԱԱԾ–ի աշխատակիցներին, ովքեր կպարզեն կատարվածի բոլոր հանգամանքները։

«Դա սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խիզախ վարքի առաջին դեպքը չէ։ Այսպես, այս տարվա սեպտեմբերին Արտաշատի սահմանային ջոկատի տարածքում, Երասխ բնակավայրի շրջանում, երկու տեղաբնակներ Ռաֆիկ Պետրոսյանը և Կարո Դավթյանը բռնել էին մի օրինախախտի, Աֆղանստանի քաղաքացու`միաժամանակ արիություն և վճռականություն դրսևորելով։ Համարձակ գործողությունների համար ԿԺՋ անդամները խրախուսվել են արժեքավոր նվերներով»,– նշեցին մամուլի ծառայությունից` ավելացնելով, որ 2014 թվականին ԿԺՋ անդամների մասնակցությամբ ՌԴ ԱԴԽ սահմանային վարչության հատվածում ձերբակալվել են ինն իրավախախտներ։

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԽ սահմանային վարչությունը հատուկ շնորհակալություն է հայտնել սահմանամերձ բնակավայրերի բոլոր բնակիչներին, ովքեր ակտիվ օգնում են պետական սահմանի պաշտպանության գործում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
23 Հուլիսի 2017
Մետրոյում պայթել է այցելուներից մեկի էլեկտրոնային ծխախոտը (ՎԻԴԵՈ)
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13–ի երեկոյան։
15:10
22 Հուլիսի 2017
Հրդեհ Հայաստանում. Վրաստանի քաղաքացի է տուժել
Ուրբաթ գիշերը շարժական գազալցակայան է այրվել Հայաստանում:
13:59
22 Հուլիսի 2017
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան տեղում մահացել է
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան է մահացել։
21:05
21 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. բժիշկները պայքարում են 18–ամյա աղջկա կյանքի համար
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունցել Սյունիքի մարզում:
17:57
21 Հուլիսի 2017
Խոշոր վրաերթ–ավտովթար Երևանում. 3 մարդ հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:08
21 Հուլիսի 2017
Արդարադատության ենթասպան փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ
ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ։
10:36
21 Հուլիսի 2017
Հզոր երկրաշարժ Հունաստան–Թուրքիա սահմանում. կան զոհեր և տուժածներ
Ուրբաթ տեղական ժամանակով ժամը 02:31-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում։
13:43
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Շիրակում. 1 մարդ մահացել է, 6–ը վիրավորներից 4–ը երեխաներ են
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:26
20 Հուլիսի 2017
Երևանում ապօրինի շինարարության փորձ է կատարվում, բնակիչները բողոքում են
Երևանում այս րոպեներին ապօրինի շինարարության փորձ է կատարվում։
11:46
20 Հուլիսի 2017
Ադրբեջանում գրանցված 6 բալանոց երկրաշարժից ցնցվել է նաև Արցախը
Այսօր առավոտյան 5–6 բալանոց երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։
10:55
20 Հուլիսի 2017
Վայոց Ձորում 76 տարեկան քաղաքացին մոլորվել է. ժամեր անց գտել են նրա դին
Վայոց Ձորում նախօրեին 76 տարեկան քաղաքացի է մոլորվել։
10:20
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Լոռիում. 1 մարդ տեղում մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: