480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ֆերգյուսոնում բողոքի ցույցերը շարունակվում են Ազգային գվարդիայի ներկայությամբ
10:55
26 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի Ֆերգյուսոն քաղաքում վերսկսվել են բողոքի ցույցերը` առայժմ առանց նախորդ գիշերվա անկարգությունների, իրադարձությունների վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Նախօրեին ատենակալների դատարանը պատասխանատվությունից ազատել է սպիտակամորթ ոստիկան Դարեն Ուիլսոնին, ով օգոստոսին սպանել էր աֆրոամերիկացի դեռահաս Մայքլ Բրաունին։

Երեքշաբթի երեկոյան Ֆերգյուսոնի ոստիկանական բաժանմունքի մոտ հերթապահել են Ազգային գվարդիայի զինվորականները, սակայն իրավիճակը խաղաղ էր։ Ցույցերը հիմնականում լուռ էին` մարդիկ` իրենց տեղերում կանգնած, արտահայտում էին իրենց բողոքը։ Այնուհետև ոստիկանությունը սկսել է առաջ ընթանալ` ցուցարարներից ազատելով երթևեկելի մասը։ Մինչ օրս ոստիկանության տեղաշարժումը կատարվել է առանց բռնության։

Այնուամենայնիվ, դրությունը Սենտ Լուիս արվարձանում լարված է։ Ազգային գվարդիայի հարյուրավոր մարտիկներ բանակային ամենագնացներով շրջում են քաղաքով։ Ֆերգյուսոնի շրջանում փակ է մի հսկայական տարածք, որը մոտ է Մայքլ Բրաունին սպանելու վայրին։ Թեև փողոցներով ավտոմեքենաներ են անցնում, իրավիճակն անհանգիստ է։ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը ստիպված է եղել փախուստի դիմել ագրեսիվ տրամադրված մի խումբ դեռասահներից, որոնցից մեկը, ամենայն հավանականությամբ, ատրճանակ ուներ։

Սենտ Լուիսի կենտրոնական հատվածն անսովոր դատարկ է, փողոցներում չկան հետիոտներ, հատուկենտ մեքենաներ են անցնում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Միսուրի նահանգի իշխանությունները, Ֆերգյուսոնի անվտանգության ապահովման գործին, բացի տեղի ոստիկաններից, կմասնակցեն Ազգային գվարդիայի 2.2 հազար մարտիկներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:06
04 Դեկտեմբերի 2016
Սոչիի մերձափնյա հյուրանոցները ջրի տակ են անցել հզոր փոթորկի հետևանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տարերքը Սոչիում մոլեգնում է արդեն երկու օր:
12:03
04 Դեկտեմբերի 2016
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կան վիրավորներ
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:18
03 Դեկտեմբերի 2016
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. կա 1 զոհ և 6 վիրավոր
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
11:57
03 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք Արմավիրում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
10:34
03 Դեկտեմբերի 2016
Լոռու մարզում 26–ամյա կին վարորդը վթարից հետո ողջ–ողջ այրվել է մեքենայի մեջ
Դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
18:53
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մաճառով բարձված «ԶԻԼ»-ը գլխիվայր շրջվել է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
17:36
02 Դեկտեմբերի 2016
Դանակահարություն Երևանում. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է
Քիչ առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա։
14:50
02 Դեկտեմբերի 2016
Մանրամասներ են հայտնի դարձել Սոթքի ոսկու հանքում հնչած կրակոցների վերաբերյալ
Նախօրեի ուշ երեկոյան Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակոցներ են հնչել։
14:21
02 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Սոթքի ոսկու հանքի տարածքում. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին կրակոցներ են հնչել անվտանգության աշխատակցի ուղղությամբ։
11:55
02 Դեկտեմբերի 2016
Ավտոբուս է շրջվել Հայաստանում. կան տուժածներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել նախօրեի երեկոյան Արմավիրի մարզում:
11:34
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Երևանի բենզալցակայաններից մեկի մոտակայքում
Խոշոր ՃՏՊ է գրանցվել նախօրեի ուշ երեկոյան Երևանում։
15:28
01 Դեկտեմբերի 2016
Լեհ տղամարդը արթնացել է դիահերձարանում նախորդ գիշեր «մահանալուց» հետո
Տղամարդը, ով երեկույթի ժամանակ չափազանց շատ է խմել և ուշագնաց եղել, հաջորդ առավոտ արթնացել է դիահերձարանում: