481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Սևաստոպոլի ծովում թունավոր ձկներ են որսացել
11:48
21 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սևաստոպոլում ձկնորսները երկու ֆուգու են որսացել։ Նախկինում ոչ ոք Սև ծովում այդ ձկնատեսակից չէր որսացել, ՌԻԱ Նովոստիին է հայտնել հարավային ծովերի կենսաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Բոլտաչովը։

Նրա խոսքով` ձկներին որսացել են կառանասյան մոտ, նրանք ուշադրություն են գրավել իրենց անսովոր ձևով։ Արտասովոր ձկներին տեղափոխել են հարավային ծովերի ինստիտուտ։

Ճապոնիայում «ֆուգու» անունով հայտնի ձուկը Խաղաղ օվկիանոսի ամենաթունավոր ձկներից է։ Սակայն Ճապոնիայում և Կորեայում հազարավոր մարդիկ ուտում են դրանք` հատուկ կանոններ պահպանելով պատրաստման ընթացքում։ Սակայն քիչ չեն դեպքերը, երբ այդ կանոնները խախտելու հետևանքով մարդիկ են մահանում։

Բոլտաչովի խոսքով` իսկական հանելուկ է, թե ինչպես են ձկները հայտնվել Սևաստոպոլում։ «Ամենայն հավանականությամբ այդ ձկները մի քանի ամիս շարունակ այստեղ են եղել։ Հնարավոր է` մենք երբեք էլ չիմանանք, թե ինչպես են ձկները հայտնվել այստեղ։ Այս ձկները նախընտրում են արևադարձային տաք ջրերը, իսկ վերջին երեք շաբաթում Սևաստոպոլի ափերի ջուրը կտրուկ սառել է։ Սա չափազանց վտանգավոր տեսակ է, որին չի կարելի անգամ ձեռքով դիպչել։ Այժմ երկու ձկներն էլ գտնվում են լաբորատորիայում, մենք կփորձենք պարզել, թե ինչով են սնվել, և արդյո՞ք Սև ծովի միջավայրն ազդել է նրանց վրա»,– ասել է գործակալության զրուցակիցը։-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:10
06 Դեկտեմբերի 2016
Տանզանիայում ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տանզանիայում 19-ամյա ֆուտբոլիստ Իսմաիլ Մրիշոն հանդիպման ժամանակ մահացել է:
17:10
06 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել մանրամասներ Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի բակում արձակված կրակոցների վերաբերյալ
Դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել են ապակիները:
16:18
06 Դեկտեմբերի 2016
Հազվագյուտ տեսակի այծյամի ապօրինի որսի երկրորդ դեպքն է գրանցվել Հայաստանում
Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ:
14:58
06 Դեկտեմբերի 2016
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 5 վիրավոր
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
11:53
06 Դեկտեմբերի 2016
«Honda»–ն Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է
Նախօրեի երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

20:41
05 Դեկտեմբերի 2016
Որսագողերն այծյամ են ապօրինի որսացել «Դիլիջան» ազգային պարկում
Որսագողության դեպք է արձանագրվել Հայաստանում։
18:58
05 Դեկտեմբերի 2016
Ալերգիկը մահացել է շտապօգնության բժիշկների անփութության հետևանքով Հայաստանում
Նոյեմբերի 3–ին մահվան դեպք է գրանցվել Ջերմուկում։
17:53
05 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ են հնչել երևանյան դպրոցներից մեկի բակում
Երկուշաբթի` դեկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
16:56
05 Դեկտեմբերի 2016
Վանաձորում այրված տնակի բնակիչները ժամանակավորապես վերաբնակեցվել են
Վանաձորի բնակելի շինությունում բռնկված հրդեհից հետո Մ. Ս.-ի և Ռ. Կ.-ի ընտանիքները (5 քաղաքացի) ժամանկավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում։
16:38
05 Դեկտեմբերի 2016
Վանաձորում բռնկված խոշոր հրդեհի ժամանակ տանից հասցրել են դուրս բերել 7 օրական երեխային (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Երկուշաբթի խոշոր հրդեհ է բռնկվել Վանաձորի «ՈՒԿՐՇԻՆ» ավանում:
14:22
05 Դեկտեմբերի 2016
Վրաերթ Երևանում. 26–ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Երկուշաբթի վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
11:36
05 Դեկտեմբերի 2016
Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ. անցակետում մոտ 558 տրանսպորտային միջոց է կուտակվել
Ժամը 11–ի դրությամբ Լարսի ճանապարհը շարունակում է մնալ փակ։