480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական կողմը Բաքվին «ցավոտ հետևանքներ» է խոստանում խփած ուղղաթիռի համար
17:53
12 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Ադրբեջանի կողմից ղարաբաղաադրբեջանական շփման գծում աննախադեպ լարման ու սրման հետևանքները նրա համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին, Facebook–ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով ղարաբաղյան խփված ուղղաթիռի հետ կապված միջադեպը։

Չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տեղական ժամանակով 13։45–ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում  ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը։

Նրա խոսքով` անմիտ են ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ և իրենք պատասխանել են:
«Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել»,– նշել է հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նա ավելացրել է, որ ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան:

«Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք»,– ավելացրել է Հովհաննիսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:45
28 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում. երկու մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:06
28 Հունիսի 2017
Երևանում Իրանի քաղաքացիների մոտ շուրջ 1կգ 300 գրամ քաշով թմրամիջոց է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Երևանում Իրանի քաղաքացիների մոտ խոշոր չափի թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերվել։
17:34
28 Հունիսի 2017
ԱԻՆ–ը ճշգրտումներ է ներկայացնում Սևանա լճում գրանցված ողբերգության մասին
ՀՀ ԱԻՆ–ը մանրամասներ է ներկայացնում քիչ առաջ Սևանա լճում գրանցված ողբերգության մասին։
16:53
28 Հունիսի 2017
Ահազանգ ԱԻՆ–ում. Սևանա լճում երեխա է խեղդվում
Րոպեներ առաջ ահազանգել է ստացվել այն մասին, որ Սևանա լճում երեխա է խեղդվում։
16:35
28 Հունիսի 2017
Երևանի կենտրոնում մեքենա է այրվել (ՖՈՏՈ)
Այսօր ավտոմեքենա է այրվել Երևանի կենտրոնում։
15:08
28 Հունիսի 2017
22–ամյա երիտասարդը փորձել է վերջ տալ կյանքին
Նախօրեին ինքնասպանության փորձ է կատարվել Երևանում։
10:53
28 Հունիսի 2017
ՃՏՊ է տեղի ունեցել Վայոց Ձորում. 28–ամյա ուղևորուհին մահացել է
Նախօրեի ուշ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
10:29
28 Հունիսի 2017
Հրդեհ Երևանի կենտրոնում. հայտնի բացօթյա սրճարաններից մեկը վերածվել է մոխրակույտի
Չորեքշաբթի առավոտյան խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
20:27
27 Հունիսի 2017
Դիմակավորված հարձակում Արագածոտնում. քաղաքացիներից պահանջել են գումար և ոսկի
Երեքշաբթի ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
17:07
27 Հունիսի 2017
Հայտնի են դարձել Մոսկվայում հայ գործարարի մահվան մանրամասները
Դեպքը տեղի էր ունեցել այսօր առավոտյան`  Ռուսաստանի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Վերեյսկայա փողոցի տան մոտ։
16:04
27 Հունիսի 2017
Եղեգնաձորում 65–ամյա կինն իրեն հրկիզել է
Եղեգնաձորում 65–ամյա կինը փորձել է ինքնահրկիզվել։
14:13
27 Հունիսի 2017
Մոսկվայում կրակել են հայ գործարարի վրա
Գործարարը ղեկավարում էր Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող «Кап-строй» շինարարական ընկերությունը: