+26
Եղանակը Երևանում
Հայ
Հարվարդում ուսանողներին գաղտնի հետևելու պատճառով մեծ աղմուկ է բարձրացել
12:37
07 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հարվարդի համալսարանի ղեկավարությունը խոստովանել է, որ գաղտնի տեսախցիկներով հետևել է դասախոսությունների ընթացքը, միաժամանակ ո՛չ դասախոսներին, ո՛չ ուսանողներին չեն նախազգուշացրել այդ մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով The New York Times–ին։

Ղեկավարությունը որոշել է հետևել, թե ովքեր են բացակայում դասախոսություններից, քանի որ դասախոսները բողոքել են, որ բազմաթիվ ուսանողներ չեն մասնակցում դասախոսություններին։ Այդ նպատակով ուսումնական տասն առարկաների այցելություններին հետևել են տեսախցիկների օգնությամբ։ Այդպիսով, «ծուղակն է ընկել» շուրջ երկու հազար ուսանող։

Զգուշանալով, որ ուսանողների իրազեկված լինելը կարող է սպասված արդյունք չտալ ուսումնասիրությանը` ղեկավարությունը որոշել է լսարաններում առկա տեսախցիկների մասին չհայտնել դասախոսներին և ուսանողներին ։

Կատարվածը գաղտնիության սահմանների մասին վեճեր է առաջացրել։

«Ես դա լրտեսություն չէի անվանի, ինչպես շատերը, բայց չեմ էլ կարծում, թե դա լավ միտք է»,– հայտնել է էկոնոմիկայի պրոֆեսոր Ջերի Ռ.Գրինը։

Որոշ ուսանողներ գաղտնի տեսագրումն անվանել են վստահության չարաշահում, մինչդեռ մյուսներն ուշադրություն չեն դարձրել` խցիկներն անվանելով տարածված երևույթ։

Ուսանողներից մեկը մտահոգություն է հայտնել, որ նկարահանված կադրեր են կարող են նաև հրապարակել։ «Սակայն եթե դա արվում է ուսումնական նպատակներով, ապա ինձ համար խնդիր չէ»,– ավելացրել է առաջին կուրսի ուսանողուհին։

Սա Հարվարդում առաջին դեպքը չէ։ Նախորդ տարի հայտնի էր դարձել, որ համալսարանի «թիրախում են» հայտնվել մոտ 16 երիտասարդ դասախոսի էլեկտրոնային փոստերը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:41
17 Օգոստոսի 2017
Երևանում 23-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել
Նրա տաբատի գրպանում անձնագիր է հայտնաբերվել։
20:34
16 Օգոստոսի 2017
«Դոդիկ» արտահայտությունը` 18–ամյա ուսանողի մահվան պատճառ
Ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
17:36
16 Օգոստոսի 2017
Հայաստանի քաղաքացին մահացել է «Դոմոդեդովոյում»
Հայաստանի քաղաքացի է այսօր գիշերը մահացել «Դոմոդեդովո» օդանավակայանում:
10:28
16 Օգոստոսի 2017
Նոր անտառային հրդեհ Հայաստանում
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Սանահինի կայարանից դեպքի վայր մեկնած հրշեջ-գնացքը:
20:20
15 Օգոստոսի 2017
Գյումրիում քաղաքացին մահացել է՝ ընկնելով կամրջից
Քաղաքացին հոսպիտալացվել է Գյումրիի ԲԿ. որտեղ մահացել է:
19:01
15 Օգոստոսի 2017
Հրդեհաշիջման նպատակով «ԻԼ-76» օդանավը կիրականացնի 5-րդ թռիչքը
Օդանավից իրականացվում է ջրի թիրախային բացթողում՝ կրակի տարածման ճակատների ուղղությամբ:
17:35
15 Օգոստոսի 2017
19-ամյա զինծառայողին կախված են գտել
Կատարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի մահվան հանգամանքները:
15:13
15 Օգոստոսի 2017
Պետերբուրգում հայ տղամարդ է ընկել պատուհանից
Ոստիկանությունը պարզում է Պետերբուրգի երեք շրջաններում բնակարանների պատուհաններից տղամարդկանց ընկնելու հանգամանքները։
11:37
15 Օգոստոսի 2017
Հայաստանի հյուսիս–արևմուտքում երկրաշարժ է գրանցվել
Հայաստնի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունն օգոստոսի 15–ի վաղ առավոտյան երկրաշարժ է գրանցել Հայաստանում։
22:56
14 Օգոստոսի 2017
Գողությու՞ն, թե՞ սեր շոկոլադի հանդեպ. Գերմանիայում 20 տոննա շոկոլադով կցասայլ են գողացել
Գերմանիայի Նոյշտադտ քաղաքում անհայտ անձինք բեռնատար կցասայլ են գողացել, որում 20 տոննա քաղցրավենիք է եղել:
18:32
14 Օգոստոսի 2017
Կոտայքում նորածին է հայտնաբերվել ծառի տակ
Արտակարգ դեպք է գրանցվել հանգստյան օրերին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։
14:34
14 Օգոստոսի 2017
Սևանում ռուս զինծառայող է խեղդվել
Նախնական տվյալներով՝ երիտասարդը ջրահեղձ է եղել օգոստոսի 13-ին՝ Սևանա լճում լողալու ժամանակ։