482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+20
Եղանակը Երևանում
Հայ
Անալիզները ցույց են տվել, որ Նյու Յորքում հոսպիտալացված բժիշկը հիվանդ է Էբոլա տենդով. թերթ
10:53
24 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գվինեա կատարած գործուղումից հետո Նյու Յորքում հոսպիտալացված բժիշկը, նախնական անալիզների արդյունքներով, հիվանդ է Էբոլա տենդով, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով New York Times թերթին։

Հիվանդը բարձր ջերմություն և փսխում ուներ, նրան հինգշաբթի տեղափոխել են Մանհեթենի Բելվյուի հոսպիտալի կարանտինային բաժանմունք։ ԶԼՄ–ների հաղորդմամբ, խոսքը 33–ամյա Քրեյգ Սպենսերի մասին է, ով վերադարձել է Գվինեայից, որտեղ պայքարում էր Էբոլա տենդի դեմ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության շարքում։ Բժիշկն ԱՄՆ է ժամանել Բրյուսելի ավիաչվերթով հոկտեմբերի 17–ին։ Սպենսերի` Facebook–ում հրապարակած հաղորդմամբ, նա Գվինեայում անցկացրել է մոտ մեկ ամիս։ Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի մասնագետները կշարունակեն անալիզները` Սպենսերի ախտորոշումը հաստատելու համար։

Ոստիկանությունը շղթայել է նյույորքյան թաղամասի այն հատվածը, որտեղ ապրում է բժիշկը։ Քաղաքային խորհրդի անդամ Մարկ Լիվայնը հայտարարել է, որ իշխանությունը դիտարկում է Հարլեմում բժիշկի տան տարհանման հնարավորությունը։ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլազիոն նշել է, որ հիվանդն անմիջական շփում է ունեցել սահմանափակ թվով մարդկանց հետ։ Կոլումբիայի համալսարանին առընթեր հոսպիտալի (որտեղ աշխատել է Սպենսերը) ղեկավարությունը հայտարարել է, որ վերադառնալուց հետո նա դեռ չի հայտնվել հաստատությունում։ Հիվանդի ընկերուհին`Մորգան Դիքսոնը, կանխարգելման նպատակով արդեն մեկուսացվել է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:18
22 Մայիսի 2017
ԱՊ Հայաստանում. ռազմական կրթահամալիրի մոտակայքում նռնակներ են հայտնաբերվել
Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում նռնակներ են նկատվել։
16:21
22 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Արագածոտնում. 27-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
13:17
22 Մայիսի 2017
Ավտովթար Երևանում. տուժածներից մեկը հղի կին է
Այսօր ավտովթար է գրանցվել Մյասնիկյան պողոտայում։
10:53
22 Մայիսի 2017
Գառնիում ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել
Արտակարգ միջադեպ է գրանցվել կիրակի լույս երկուշաբթի գիշերը Գառնի գյուղում։
22:30
21 Մայիսի 2017
Հայտնի է, թե ինչու է այսօր քաղաքացին փորձել ինքնասպան լինել Երևանում
Երևանում այսօր ինքնասպանության փորձ է գրանցվել։
15:43
21 Մայիսի 2017
Երևանում մի խումբ երիտասարդներ առևանգել են քաղաքացուն, պահել գերեզմանատանն ու գումար պահանջել. մանրամասներ
Մի խումբ երիտասարդներ առևանգել են 34–ամյա տղամարդու, տարել գերեզմանատուն, զենքի սպառնալիքով պահել են մի քանի ժամ:
22:59
20 Մայիսի 2017
Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան սահել է ձորը
Այսօր Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան սահել է ձորը։
11:00
20 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Երևանում. 5 վիրավորներից 2–ը մանկահասակ երեխաներ են
Վթարի հետևանքով 5 մարդ, որոնցից 2-ը՝ մանկահասակ երեխաներ, հոսպիտալացվել են։
19:31
19 Մայիսի 2017
62–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (ԼՈւՍԱՆԿԱՐ)
62–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
17:15
19 Մայիսի 2017
ՃՏՊ Երևանում` հրշեջ մեքենայի մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հրշեջ մեքենան մեկնելիս է եղել կանչի վայր։
17:01
19 Մայիսի 2017
Գյուրզա է հայտնաբերվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի տարածքում
Այսօր գյուրզա է հայտնաբերվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի տարածքում։
15:28
19 Մայիսի 2017
Անչափահաս աղջիկ են բռնաբարել Երևանի երաժշտական արվեստանոցներից մեկում
Երևանում անչափահաս աղջիկը սեռական ոտնձգության զոհ է դարձել: