486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ինտերպոլի անդամ երկրներում հաջողվել է պարզել ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 95 անձանց գտնվելու վայրը
19:49
23 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանության ձեռնարկած քայլերի շնորհիվ 2014 թվականի 9 ամիսների ընթացքում Ինտերպոլի անդամ երկրներում հայտնաբերվել են հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 95 անձինք, հայտնեց Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանը։

«Նրանցից 66–ին ձերբակալել են, 13–ին` էքստրադիցիայի ենթարկել»,– հինգշաբթի լրագրողներին ասաց Ֆիդանյանը։

Նաև, ըստ նրա, հարցումներ են ստացվել ութ չճանաչված դիակների մասին, որոնցից երկուսի ինքնությունը պարզվել է։

«Հայաստանի ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած միջոցառումների արդյունքում հանրապետությունում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 53 մարդ (2013թ.–ին` 33), որոնցից 28–ին ձերբակալել են, իսկ 8–ին` էքստրադիցիայի ենթարկել»,– նշեց Ֆիդանյանը։

ԱԿԲ–ի տնօրենի խոսքով` ընդհանուր առմամբ, Ազգային բյուրոյում համապատասխան քայլեր են կատարվում Հայաստանի 381 քաղաքացիների կամ ծագումով հայերի հայտնաբերման ուղղությամբ, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել Ինտերպոլի անդամ երկրների կողմից։

Նա նշեց նաև, որ Հայաստանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել 309 մարդու նկատմամբ։ Միաժամանակ, 2014 թվականի 9 ամիսներին հայ իրավապահներից 89 հետախուզվող անձանց նկատմամբ նոր հարցումներ են ստացվել, իսկ Ինտերպոլի անդամ երկրներից` 105 նոր հարցումներ։

«Վերջին ժամանակում Հայաստանում հայտնաբերվել են ԱՄՆ–ի, Բելգիայի, ԱՄԷ–ի, Բուլղարիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իրանի, Կորեայի և Քուվեյթի, ինչպես նաև ԱՊՀ մի շարք երկրների կողմից հետախուզվող անձինք»,– ասաց նա։

Ինտերպոլը քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն է, աշխարհում միջկառավարական միջազգային խոշորագույն կազմակերպություն, որ մասնակցում է ընդհանուր քրեական հանցավորության դեմ պայքարին։ Ինտերպոլի պատմությունը սկսվել է 1914 թվականին Մոնակոյում։ Այս պահին Ինտերպոլը միավորում է 190 պետություն, ներառյալ` Հայաստանը, որը կազմակերպության անդամ է դարձել 1992 թվականին։ Ինտերպոլն այս տարի նշում է 100–ամյակը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
23 Հունվարի 2017
Հայտնի են դարձել նոր տեղեկություններ Արարատի մարզում անչափահաս աղջկա բռնաբարության դեպքով
Արարատի մարզի անչափահաս բնակչուհու բռնաբարության դեպքով նոր տեղեկություններ են հայտնի դարձել:
15:36
23 Հունվարի 2017
Հայ զինծառայող է զոհվել Սիրիայում
Սիրիական բանակում ծառայող հայ զինվոր է զոհվել:
13:53
23 Հունվարի 2017
Օպերլիազորը վրաերթի է ենթարկել երեք ուսանողի Երևանի կենտրոնում
Ոստիկանության աշխատակիցը վրաերթի է ենթարկել երեք ուսանողի Երևանի կենտրոնում։
13:30
23 Հունվարի 2017
Արարատի մարզում առևանգել և բռնաբարել են 14 տարեկան աղջկան
Արարատի մարզում առևանգել և բռնաբարել են 14 տարեկան դպրոցականին։
12:23
23 Հունվարի 2017
Երևանում հայտնաբերվել է «Պանորամա» հյուրանոցի տնօրենի դին
Նախօրեին հայտնաբերվել է Երևանում գործող «Պանորամա» հյուրանոցի տնօրենի դին:
11:39
23 Հունվարի 2017
Խոշոր, շղթայական ՃՏՊ Երևանում. մեղավորները դիմել են փախուստի
Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
19:57
22 Հունվարի 2017
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հետևում է ՌԴ-ում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետ կապված իրավիճակին
Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է լիազոր մարմինների հետ:
19:48
22 Հունվարի 2017
ՃՏՊ է տեղի ունեցել Կրասնոդարի երկրամասում. հոսպիտալացվել է 9 ՀՀ քաղաքացի
Կիրակի ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Կրասնոդարի երկրամասի Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ:
18:36
22 Հունվարի 2017
Ավտովթար է տեղի ունեցել Նորատուս գյուղի մոտակայքում. տուժածների վիճակը միջին ծանր է
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Նորատուս գյուղի մոտակայքում:
17:55
22 Հունվարի 2017
Պարզվել է դեկտեմբերի վերջին 26-ամյա աղջկա սպանության պատճառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը պարզել է 26-ամյա աղջկա սպանության պատճառը:
12:29
22 Հունվարի 2017
Ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին:
10:57
22 Հունվարի 2017
Շղթայական և ողբերգական ավտովթար Երևանում` պետական պաշտոնյային պատկանող մեքենայի մասնակցությամբ
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: