481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Ինքնաթիռի վթարից հետո Վնուկովո օդանավակայանի գլխավոր տնօրենը հրաժարական է ներկայացրել
15:46
23 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Falcon օդանավի վթարից հետո Վնուկովո օդանավակայանի գլխավոր տնօրեն Անդրեյ Դյակովը և նրա տեղակալ Սերգեյ Սոլնցևը հրաժարական են տվել, Փրայմը փոխանցում է «Վնուկովոյի» մամուլի ծառայության հաղորդագրությունը։

Հրաժարականն ընդունված է, հաղորդում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

«Միաժամանակ ծառայողական պարտավորություններից արդեն զրկվել են օդանավակայանի հերթափոխի տնօրենը, օդանավակայանի շահագործման ստորաբաժանման պետը, հերթափոխի ավագ ինժեներ–ղեկավարը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Dassault Falcon բիզնես–ավիացիայի ինքնաթիռի վթարը, որի հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում` Total–ի ղեկավարը, տեղի է ունեցել Վնուկովո մոսկովյան օդանավակայանում հոկտեմբերի 20–ի երեկոյան։

Falcon–ի վթարի վնասն ամենայն հավանականությամբ կվճարի «Ալֆաապահովագրությունը»։

Վնուկովոյի տվյալներով, թռիչքը կատարվել է թիվ 1 թռիչքուղուց 350 մետր տեսանելիության պայմաններում։ Ինչպես նշվում է օդանավակայանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, «արագություն վերցնելու ժամանակ 23։57–ին ինքնաթիռը բախվել է ձյուն մաքրող մեքենային»։ Ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է, և մարդկանց փրկել չի հաջողվել, թեև տագնապի ազդանշանից հետո ժամանել են օդանավակայանի որոնողական և թռիչքների վթարային–փրկարար ապահովման ծառայությունները, որոնք անհապաղ սկսել են մարել հրդեհը։

Ինքնաթիռում եղել է անձնակազմի 3 անդամ (բոլորը` Ֆրանսիայի քաղաքացիներ) և մեկ ուղևոր` Կրիստոֆ դը Մարժերին։ Ձյուն մաքրող մեքենայի վարորդը չի տուժել։

Բախման պատճառները և այն, թե ինչու է տեխնիկան եղել թռիչքուղու վրա, պարզում են քննիչները և Միջազգային ավիացիոն կորպորացիայի հատուկ հանձնաժողովը` Ռոսավիացիայի մասնագետների մասնակցությամբ։ Կատարվածի փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 263–րդ հոդվածի 3–րդ մասով` «Օդանավի շահագործման անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է անզգուշությամբ երկու և ավելի անձանց մահվան»։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:10
06 Դեկտեմբերի 2016
Տանզանիայում ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տանզանիայում 19-ամյա ֆուտբոլիստ Իսմաիլ Մրիշոն հանդիպման ժամանակ մահացել է:
17:10
06 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել մանրամասներ Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի բակում արձակված կրակոցների վերաբերյալ
Դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել են ապակիները:
16:18
06 Դեկտեմբերի 2016
Հազվագյուտ տեսակի այծյամի ապօրինի որսի երկրորդ դեպքն է գրանցվել Հայաստանում
Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ:
14:58
06 Դեկտեմբերի 2016
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 5 վիրավոր
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
11:53
06 Դեկտեմբերի 2016
«Honda»–ն Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է
Նախօրեի երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

20:41
05 Դեկտեմբերի 2016
Որսագողերն այծյամ են ապօրինի որսացել «Դիլիջան» ազգային պարկում
Որսագողության դեպք է արձանագրվել Հայաստանում։
18:58
05 Դեկտեմբերի 2016
Ալերգիկը մահացել է շտապօգնության բժիշկների անփութության հետևանքով Հայաստանում
Նոյեմբերի 3–ին մահվան դեպք է գրանցվել Ջերմուկում։
17:53
05 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ են հնչել երևանյան դպրոցներից մեկի բակում
Երկուշաբթի` դեկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
16:56
05 Դեկտեմբերի 2016
Վանաձորում այրված տնակի բնակիչները ժամանակավորապես վերաբնակեցվել են
Վանաձորի բնակելի շինությունում բռնկված հրդեհից հետո Մ. Ս.-ի և Ռ. Կ.-ի ընտանիքները (5 քաղաքացի) ժամանկավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում։
16:38
05 Դեկտեմբերի 2016
Վանաձորում բռնկված խոշոր հրդեհի ժամանակ տանից հասցրել են դուրս բերել 7 օրական երեխային (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Երկուշաբթի խոշոր հրդեհ է բռնկվել Վանաձորի «ՈՒԿՐՇԻՆ» ավանում:
14:22
05 Դեկտեմբերի 2016
Վրաերթ Երևանում. 26–ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Երկուշաբթի վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
11:36
05 Դեկտեմբերի 2016
Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ. անցակետում մոտ 558 տրանսպորտային միջոց է կուտակվել
Ժամը 11–ի դրությամբ Լարսի ճանապարհը շարունակում է մնալ փակ։