478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+28
Եղանակը Երևանում
Հայ
Վնուկովոյի ողբերգությունը տեղի է ունեցել «մեկի անփութության և մյուսների թողտվության» պատճառով. ՔԿ
16:24
21 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում գրանցված ավիավթարը, որի հետևանքով զոհվել է «Total» նավթային կոնցեռնի նախագահը, տեղի է ունեցել «մեկի անփութության և մյուսների թողտվության» պատճառով, կարծում է ՌԴ ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

«Մեկի անփութությունն ու մյուսների թողտվությունը ոչ միայն ողբերգության պատճառ են դարձել, այլև հարված են հասցրել երկրի հեղինակությանը», - գրել է Մարկինը Twitter-ի իր միկրոբլոգում՝ մեկնաբանելով գիշերը տեղի ունեցած արտակարգ պատահարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Total» նավթային կոնցեռնի նախագահ Քրիստոֆ դե Մարժերին, որը աշխարհի խոշորագույն կոնցեռներից է, զոհվել է երեքշաբթի գիշերը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ինքնաթիռի վթարի հետևանքով: Դե Մարժերիի ինքնաթիռը բախվել է ձնահավաք մեքենային, որը, ՌԴ ՔԿ-ի տվյալներով, հարբած վարորդ է ղեկավարել: Կոնցեռնի նախագահի հետ միասին զոհվել են նաև անձնակազմի երեք անդամները: Հարուցվել է քրեական գործ: ՔԿ-ում արդեն նշել են, որ ավիավթարի պատճառը «պաշտոնատար անձանց հանցավոր անփութությունն է»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:34
25 Հուլիսի 2017
«Գոյության կռիվ» Վերնիսաժում. կանայք ծեծել են իրար (ՎԻԴԵՈ)
Երեքշաբթի առավոտյան «Վերնիսաժում» առևտրային կետի համար ծեծկռտուք է տեղի ունեցել։
10:34
25 Հուլիսի 2017
Wolksvagen Golf-ում հրդեհ է բռնկվել. մեքենան վերածվել է մոխրակույտի
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
19:29
24 Հուլիսի 2017
Մասիս–Նուբարաշեն ճանապարհին մեքենա է կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավոր (ՎԻԴԵՈ)
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
14:56
24 Հուլիսի 2017
Մեծամորում հանցավոր մեծ խումբ է վնասազերծվել (ՎԻԴԵՈ)
Օրեր առաջ Մեծամորում 9 հոգանոց հանցավոր խումբ է վնասազերծվել։
13:29
24 Հուլիսի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում 65–ամյա ուղևոր է մահացել
«Զվարթնոց» օդանավակայանում Քաթարից ժամանած 65–ամյա ուղևոր է մահացել։
13:18
24 Հուլիսի 2017
Ավտովթար Լոռիում. երկու հոսպիտալացվածներից մեկը ՌԴ քաղաքացի է
Կիրակի՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
11:40
24 Հուլիսի 2017
36–ամյա քաղաքացի է կորել Շիրակում. ենթադրվում է, որ նա ջրահեղձ է եղել
Այս գիշեր Շիրակի մարզում 36–ամյա քաղաքացի է կորել։
10:45
24 Հուլիսի 2017
Պայթյուն Արտաշատի գազալցակայաններից մեկում. 1 մարդ հոսպիտալացվել է
Վաղ առավոտյան պայթյուն է որոտացել Արտաշատի գազալցակայաններից մեկում։
10:15
24 Հուլիսի 2017
Երևանում ուղևորատար «Գազել» է վթարվել. 7 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
20:35
23 Հուլիսի 2017
Մետրոյում պայթել է այցելուներից մեկի էլեկտրոնային ծխախոտը (ՎԻԴԵՈ)
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13–ի երեկոյան։
15:10
22 Հուլիսի 2017
Հրդեհ Հայաստանում. Վրաստանի քաղաքացի է տուժել
Ուրբաթ գիշերը շարժական գազալցակայան է այրվել Հայաստանում:
13:59
22 Հուլիսի 2017
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան տեղում մահացել է
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան է մահացել։