480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԱՀԿ-ն հայտարարել է, որ Նիգերիայում դադարել է Էբոլա տենդի տարածումը
14:58
20 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Նիգերիայում դադարել է Էբոլա հեմոռագիկ տենդի տարածումը:

«Այս պահին վիրուսը նահանջել է: Նիգերիայում բռնկումը դադարել է: Հաջողության այս մեծ պատմությունն ապացուցում է, որ Էբոլայի տարածումը կարելի է զսպել», - Ռոյթերս գործակալությունը մեջբերում է Նիգերիայում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Ռուի Գամա Վազայի խոսքը:

Նիգերիայում Էբոլա վիրուսի վարակման վերջին դեպքը գրանցվել է 42 օր առաջ՝ սեպտեմբերի 5-ին: Դրանից հետո երկրում վարակի նոր դեպքեր պաշտոնապես չեն գրանցվել:

Էբոլա տենդի բռնկումը սկսվեց հուլիսին, երբ հիվանդացավ ԱՄՆ-ի և Լիբերիայի քաղաքացի Պատրիկ Սոյերը: Մի քանի օր անց հիվանդը մահացավ: Բացի նրանից, մահացու վիրուսից զոհվել է ևս յոթ նիգերիացի:

ԱՀԿ-ի կանոնների համաձայն՝ երկրում Էբոլա վիրուսի բռնկման ավարտի մասին հայտարարելու համար պետք է անցնի 45 օր (այս ժամկետը կրկնակի գերազանցում է Էբոլայի երեք շաբաթ տևող գաղտնի շրջանը) վիրուսով վերջին վարակման դեպքից հետո:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:17
25 Հունիսի 2017
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
11:06
24 Հունիսի 2017
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել այսօր առավոտյան Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով։
20:51
23 Հունիսի 2017
Ամերիկահայը փորձել է մոտ 300 կգ մարիխուանա տեղափոխել ամերիկյան ռազմաբազա (ՎԻԴԵՈ)
Բեռնատարի զննման ժամանակ, որի ղեկին եղել է Գրիգորյանը, հայտնաբերվել է մոտ 300 կգ մարիխուանա։
19:54
23 Հունիսի 2017
Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքերի արանքում 65–ամյա կնոջ դի է հայտնաբերվել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
17:21
23 Հունիսի 2017
Վրաերթ Արագածոտնում. 37–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել ՎԱԶ 2106–ի 62–ամյա վարորդին
Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
15:42
23 Հունիսի 2017
Ո՞րն էր Երևանում 5 կանանց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Նախօրեի գիշերը 5 կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքից նոր մանրամասներ են հայտնի դարձել:

12:39
23 Հունիսի 2017
Կապանում տաքսիստը ղեկին հանկարծամահ է եղել, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
Ուրբաթ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։  
11:37
23 Հունիսի 2017
Արթիկում 20 բնակիչ է տարհանվել շենքի պատի փլուզման հետևանքով
Արտակարգ պատահար է տեղի ունեցել նախօրեին Շիրակի մարզում։
18:01
22 Հունիսի 2017
Հայտնի ֆուտբոլիստի որդին վթարի պատճառ է դարձել Երևանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հինգշաբթի օրը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:34
22 Հունիսի 2017
Լոռիում ծխախոտ տեղափոխող բեռնատար է կողաշրջվել. վարորդը Վրաստանի քաղաքացի է
Նախօրեին՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
10:44
22 Հունիսի 2017
Մի ողջ ընտանիք է տուժել Երևանում գրանցված ողբերգական ավտովթարի հետևանքով
Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
20:01
21 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. 3 եղբայրները հոսպիտալացվել են
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: