484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Լիբերիայում ևս մեկ ամերիկացի է վարակվել Էբոլա տենդով
11:26
03 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լիբերիայում ևս մեկ ամերիկացի է վարակվել Էբոլա տենդով, նա NBC News  հեռուստաալիքի արտահաստիքային աշխատող է և օգնում էր լուսաբանել այդ հիվանդության բռնկումը տվյալ տարածաշրջանում:

Հեռուստաալիքը հայտնում է, որ 33-ամյա տղամարդը երեքշաբթի որպես օպերատորի օգնական ընդգրկվել է NBC News նկարահանման խմբում Լիբերիայի Մոնրովիա մայրաքաղաքում, իսկ արդեն հաջորդ օրը զգացել է հիվանդության ախտանիշները: Անալիզները հաստատել են նրա մոտ մահացու վիրուսի առկայությունը: Գրական աշխատանքով զբաղվող ամերիկացին Լիբերիայում է անցկացրել վերջին երեք տարիները` մասնակցելով տարբեր նախագծերի:

«Մենք անում ենք հնարավորինը նրա լավագույն խնամքն ապահովելու համար: Նրան ինքնաթիռով կտեղափոխեն ԱՄՆ-ի բժշկական կենտրոն, որը զինված է Էբոլայով հիվանդների բուժման համար»,- ասել է NBC News-ի ղեկավար Դեբորա Տերնեսը: Նկարահանման խմբի մյուս անդամներին նույնպես կտարհանեն ԱՄՆ, որտեղ նրանք երեք շաբաթ կարանտինում կլինեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

АВС հեռուստաալիքը, վկայաբերելով լրագրողի հորը, նշել է նրա անունը` Աշոկա Մուկպո (Ashoka Mukpo):

Ավելի վաղ Լիբերիայում Էբոլա տենդով վարակվել են ամերիկացի երեք բժիշկներ: Լիբերիայից ԱՄՆ է մեկնել այդ հիվանդությունով վարակված Թոմաս Էրիկ Դունկանը, սակայն NBC-ի տվյալներով, նա Լիբերիայի քաղաքացի է: Այժմ նա բուժվում է Դալլասի կլինիկայում:

Էբոլա վիրուսը շարունակում է արագորեն տարածվել Արևմտյան Աֆրիկայում, վարակման դեպքեր են արձանագրվել Լիբերիայում, Սիերա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Սենեգալում: Մահացության թիվը տոկոսային հարաբերակցությամբ կազմում է 53%` մահացել են 7,2 հազար վարակվածների գրեթե 3.4 հազարը: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ չկա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:14
06 Դեկտեմբերի 2017
Երևանում Mercedes–ների բախման հետևանքով տուժածների թվում երեխա կա
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
10:39
06 Դեկտեմբերի 2017
Սպանություն Երևանում. անհայտ անձը կրակոցներ է արձակել Nissan–ի վարորդի ուղղությամբ
Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Երևանում:
10:15
06 Դեկտեմբերի 2017
Ծեծկռտուք Գյումրիում գործող ակումբներից մեկում. 21–ամյա երիատասարդը կալանավորվել է
Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել դիսկո ակումբներից մեկում։
20:36
05 Դեկտեմբերի 2017
Գողության փորձ Երևանում. բանկոմատի փողերի վրա հատուկ ներկ է լցվել (ՎԻԴԵՈ)
Այսօր գողության փորձ է կատարվել Երևանի բանկոմատներից մեկից։
19:34
05 Դեկտեմբերի 2017
71–ամյա տղամարդը նշել է, թե ինչու է դաժանաբար սպանել իր գործընկերոջը` կտրելով դաստակները
Դաժան սպանություն է տեղի ունեցել այսօր Էջմիածնում։
18:00
05 Դեկտեմբերի 2017
Երևանում 21–ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 10–12 տարեկան երեխայի (ՖՈՏՈ)
Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
15:20
05 Դեկտեմբերի 2017
Սահմռկեցուցիչ դեպք Էջմիածնում. 71–ամյա տղամարդը սպանել է, ապա անդամահատել քաղաքացու դաստակները
Երեքշաբթի առավոտյան դաժան դեպք է կատարվել Էջմիածնում։
20:19
04 Դեկտեմբերի 2017
Սյունիքում հարբած տղամարդը բռնաբարել է 30–ամյա կնոջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Սյունիքում 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպք է բացահայտվել:
19:14
04 Դեկտեմբերի 2017
Հայտնի են դարձել Արարատում 70–ամյա տղամարդու մահվան հանգամանքները
Դեկտեմբերի 2–ին 70–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Արարատի մարզի տներից մեկում։
14:33
04 Դեկտեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված խոշոր ավտովթարից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է դեկտեմբերի 2–ին Երևանում գրանցված խոշոր ավտովթարի տեսանյութը։
12:55
04 Դեկտեմբերի 2017
Արկ է հայտնաբերվել Կապանի տներից մեկի մոտ
Կապանի տներից մեկի մոտ արկ է հայտնաբերվել։
11:11
04 Դեկտեմբերի 2017
Հայերի և վրացիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում
Հայերի և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։