482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանության նախկին աշխատակիցը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման Ադրբեջանի օգտին լրտեսության համար
13:36
27 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում դատարանը ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանին դատապարտել է 11 տարվա ազատազրկման Ադրբեջանի օգտին լրտեսության փորձի կասկածով, շաբաթը օրը հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Մարտիրոսյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին: ՀՀ ԱԱԾ-ի տվյալներով՝ նա Ադրբեջանի հատուկ ծառայություններից հանձնարարություն էր ստացել ձեռք բերել ռազմական բնույթի տեղեկատվություն և այդ ուղղությամբ որոշակի քայլեր էր ձեռնարկել: Ստացված տեղեկությունները նա մտադրվում էր տրամադրել ադրբեջանական կողմին, ինչը կանխվել է ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից: Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է ՀՀ քրեական գործ` պետական դավաճանության և լրտեսության հոդվածի հատկանիշներով:

Մարտիրոսյանը 60 տարեկան է, Երևանի բնակիչ է: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տվյալներով՝ Մարտիրոսյանը հեռացվել է ոստիկանության ծառայությունից 2011 թ.-ի տարիքի հետ կապված:

Մարտիրոսյանի դատավարությունն ընթացել է փակ ռեժիմով: Նա պատիժը կրելու է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Դատապարտյալի պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
08 Դեկտեմբերի 2016
ԱԱԾ. կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության տարածքային բաժնի պետը
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետը։
11:12
08 Դեկտեմբերի 2016
Ավազակային հարձակում Հրազդանում. հարձակվել են տարադրամի փոխանակման կետի աշխատողի վրա և խոշոր չափի գումար հափշտակել
Նախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
10:59
07 Դեկտեմբերի 2016
Մարդկանց մի խումբ ավտովթարի է ենթարկվել որսի գնալիս. կա 1 զոհ, 3 վիրավոր
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:33
07 Դեկտեմբերի 2016
Ողբերգական ավտովթարի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է Թումանյանի այգում. կա 1 զոհ և 1 վիրավոր
Չորեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:10
06 Դեկտեմբերի 2016
Տանզանիայում ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տանզանիայում 19-ամյա ֆուտբոլիստ Իսմաիլ Մրիշոն հանդիպման ժամանակ մահացել է:
17:10
06 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել մանրամասներ Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի բակում արձակված կրակոցների վերաբերյալ
Դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել են ապակիները:
16:18
06 Դեկտեմբերի 2016
Հազվագյուտ տեսակի այծյամի ապօրինի որսի երկրորդ դեպքն է գրանցվել Հայաստանում
Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ:
14:58
06 Դեկտեմբերի 2016
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 5 վիրավոր
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
11:53
06 Դեկտեմբերի 2016
«Honda»–ն Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է
Նախօրեի երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

20:41
05 Դեկտեմբերի 2016
Որսագողերն այծյամ են ապօրինի որսացել «Դիլիջան» ազգային պարկում
Որսագողության դեպք է արձանագրվել Հայաստանում։
18:58
05 Դեկտեմբերի 2016
Ալերգիկը մահացել է շտապօգնության բժիշկների անփութության հետևանքով Հայաստանում
Նոյեմբերի 3–ին մահվան դեպք է գրանցվել Ջերմուկում։
17:53
05 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ են հնչել երևանյան դպրոցներից մեկի բակում
Երկուշաբթի` դեկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։