484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խստիվ դատապարտել է Սիրիայի Դեյր էլ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը
14:09
24 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը միանում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ խստիվ դատապարտելով Սիրիայի Դեյր էլ Զոր քաղաքի  հայկական եկեղեցու ավերումը, հաղորդում է դեսպանատան մամուլի ծառայությունը:

Եկեղեցին, որը հայկական սրբավայրերից մեկն էր, ականապատվել և պայթեցվել է սեպտեմբերի 21-ին:

«Այս անմիտ արարքը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության  բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ԱՄՆ-ի պետքարտուղար Քերին հայտարարել է, որ ԻԼԻՊ-ը պարբերաբար թույլ է տվել մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումներ և հանդիսանում է գլոբալ ահաբեկչական սպառնալիք: Այս սպառնալիքին դիմակայելու համար Միացյալ Նահանգները կոչ է անում միջազգային հանրությանը ամրապնդել միասնական ջանքերը՝ կազմալուծելու ու վերացնելու ԻԼԻՊ-ը:

1915 թ.-ի- Հայոց ցեղասպանության ժամանակ Դեյր էլ Զոր քաղաքը և նրան շրջապատող անապատը Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության կողմից ընտրվել էին որպես Արևմտյան Հայաստանից արտաքսվող հարյուր հազարավոր հայերի կենտրոնացման հիմնական վայր, ովքեր սպանվեցին դահիճների կողմից, սովից և համաճարակներից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:59
27 Մարտի 2017
Ղազախստանցի ֆուտբոլիստների արկածները Հայաստանում կամ դուբլ 2
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի «բախտը չբերեց» ոչ միայն դաշտում։
12:55
27 Մարտի 2017
Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Մեծամորի ոստիկանապետը
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մեծամորի ոդտիկանապետի մասնակցությամբ:
11:26
27 Մարտի 2017
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Երևանում
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը Երևանում արտակարգ վայրէջք է կատարել երևանյան օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։
12:25
26 Մարտի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 30–ամյա տղամարդը հոր հետ խոսելուց հետո ինքնասպան է եղել
Նախօրեին՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
19:30
25 Մարտի 2017
Նախօրեին Լոռիում Opel–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:25
25 Մարտի 2017
Հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Սյունիքի մարզում հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
21:00
24 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. կողաշրջվել է ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող ավտոբաքը
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
19:51
24 Մարտի 2017
45–ամյա կինը ոստիկանությանը ստել է, որ 30–ամյա տղամարդը բռնաբարել է իր 16–ամյա աղջկան
Քրեական գործ էհարուցվել սուտ մատնություն տալու համար Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Երանուհի Գ.-ի նկատմամբ:
18:36
24 Մարտի 2017
Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի
Տղամարդը պատի վրայից նետվել է Դեբեդ գետը: