484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Դատարանն ընդունել է, որ գործարար Հայրապետյանին ևս մեկ փաստաբան տրամադրելը ճիշտ չէր լինի
12:53
19 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի Բասմանյան դատարանը օրինական է համարել քննիչի գործողությունները, ով արգելել է ևս մեկ պաշտպան տրամադրել հայտնի գործարար Լևոն Հայրապետյանին, ՌԻԱ Նովոստիին են հայտնել դատարանի մամուլի ծառայությունից։

«Քննիչի գործողության վերաբերյալ փաստաբանի բողոքը չի բավարարվել»,– ասել է գործակալության զրուցակիցը։

Փաստաբան Ալեքսանդր Հարությունովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Հայրապետյանի պաշտպանության վերաբերյալ համաձայնագիրն իր հետ կնքել է հայտնի մի մարդ, որի անունը չեն բարձրաձայնում։

«Չեմ կարող ասել այդ մարդու անունը, սակայն նա ցանկացել է, որ ես ներկայացնեմ Հայրապետյանի շահերը։ Քննիչը թույլ չտվեց դա` ասելով, թե Հայրապետյանն անձամբ հայտարարություն է գրել, թե իրեն հատկապես երեք փաստաբան է պետք, որոնց անունների շարքում իմ անունը չկար։ Սակայն Հայրապետյանն անձամբ ինձնից չի հրաժարվել, ես մեկանգամյա հանդիպման թույլտվություն խնդրեցի։ Եթե Հայրապետյանը չցանկանար, որ ես ներկայացնեի իր շահերը, ես ինքս այդ մասին կասեի քննիչին, սակայն քննիչը մերժեց ինձ»,– ավելացրել է Հարությունովը և նշել, որ մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։

Գործարարի մեղավորության ապացույցներից մեկը նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներն են, ով ներկայում ցմահ բանտարկության մեջ է։

Քննությունը կասկածում է, որ Հայրապետյանը կապ ունի 2009թ.-ի ապրիլին «Սիստեմա» ԲՖԿ-ի կառույցներին Ուռալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի վաճառքի հետ, որը նա գլխավորել  է 3 տարի: Կորպորացիան, վճարելով 2 մլրդ դոլար, ավելացրել է իր մասնաբաժինը բաշկիրյան ՎԷՀ-ի վեց ձեռնարկություններում՝ «Բաշնեֆտ»-ում «Ուֆանեֆտեխիմ»-ում, «Նովոյլ»-ում, «Ուֆաօրգսինտեզ»-ում, Ուֆայի ՆՎԳ-ում և «Բաշկիրնեֆտեպրոդուկտ»-ում, գրում է հրատարակությունը: 

Քննության տվյալներով` Հայրապետյանը երկքաղաքացի է և անշարժ գույք ունի արտասահմանում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:00
24 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. կողաշրջվել է ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող ավտոբաքը
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
19:51
24 Մարտի 2017
45–ամյա կինը ոստիկանությանը ստել է, որ 30–ամյա տղամարդը բռնաբարել է իր 16–ամյա աղջկան
Քրեական գործ էհարուցվել սուտ մատնություն տալու համար Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Երանուհի Գ.-ի նկատմամբ:
18:36
24 Մարտի 2017
Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի
Տղամարդը պատի վրայից նետվել է Դեբեդ գետը:
17:11
24 Մարտի 2017
Ինքնասպանություն Հայաստանում. 25–ամյա երիտասարդը կրակել է իր գլխին
Ուրբաթ ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:47
24 Մարտի 2017
Հայաստանում թթվածնային կայան է փլուզվել. կա մեկ զոհ
Մարտի 24-ի վաղ առավոտյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
20:49
23 Մարտի 2017
Հայաստանում բախվել են Volkswagen և ՊՆ–ի УРАЛ ավտոմեքենաները. վիրավորներից 6–ը զինծառայողներ են
Հինգշաբթի ժամը 19։00–ի սահմաններում  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին:
18:57
23 Մարտի 2017
Վառելիքի հափշտակություն ՀՀ զորամասում. մեղադրանք է ներկայացվել զորամասի հրամանատարին
Բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը:
18:37
23 Մարտի 2017
Հրդեհ է բռնկվել Հայաստանի գինու, կոնյակի գործարաններից մեկում
Հինգշաբթի ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
16:47
23 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյանն ավտովթարի է ենթարկվել Գեղարքունիքում
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
13:21
22 Մարտի 2017
«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալը հայտարարել է, որ իր անչափահաս դստերը 17-ամյա տղա է բռնաբարել
17-ամյա տղան սեռական բնույթի գործողություններ է կատարել14-ամյա աղջկա նկատմամբ:
21:07
21 Մարտի 2017
Այս տարի Հայաստանում բոտուլիզմից տուժել է 12 մարդ, մեկը` մահացել
Ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք, որից տուժել է 12 հոգի, մեկը` մահվան ելքով:
20:00
21 Մարտի 2017
Արտակարգ դեպք Վանաձորում. որոնվում է երկու հոգու դանակահարած անձը
Երեքշաբթի  դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում: