484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+15
Եղանակը Երևանում
Հայ
«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ ֆոտոթղթակից Անդրեյ Ստենինը հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով
13:27
05 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ ֆոտոթղթակից Անդրեյ Ստենինին հետմահու Արիության շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել, ուրբաթ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը մասնագիտական պարտքը կատարելիս արիության և հերոսության համար իր հրամանագրով պարգևատրել է Անդրեյ Ալեքսեյի Ստենինին` ««Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալություն» դաշնային պետական ունիտար ձեռնարկության հատուկ ֆոտոթղթակցին»,– ասվում է հաղորդման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Անդրեյ Ստենինին վերջին հրաժեշտը կտան ուրբաթ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։ Լրագրողի հիշատակը կհարգեն նրա մտերիմները, գործընկերները և սրտացավ մարդիկ։ Նա ուրբաթ ավելի ուշ կհուղարկավորվի Տրոյեկուրովսկի գերեզմանատանը։

Չորեքշաբթի առավոտյան «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտնել էր ՌԴ ՔԿ տվյալներ ստանալու մասին, որոնք վկայում են, որ Ուկրաինայում օգոստոսի սկզբին անհետացած ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինը մոտ մեկ ամիս առաջ զոհվել է Դոնեցկի շրջանում։

ՌԴ ԱԳՆ–ն Կիևից պահանջել է մանրամասն քննել Ստենինի` Ուկրաինայի արևելքում վերջին ամիսներին զոհված արդեն չորրորդ լրագրողի մահը։ Ստենինի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հայտնել Վլադիմիր Պուտինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ռուս այլ քաղաքական գործիչներ։ Իր կողմից Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հայտարարել է կատարվածին առնչություն չունենալու մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:26
26 Ապրիլի 2017
Ողջ Կոլումբիան հետևում է «Ռեմբո» Ոսկանյանի որոնողական աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
40–ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը հիմա Կոլումբիայի ամենաթեժ նորություններից է։
12:49
26 Ապրիլի 2017
Կապանում մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի կախված դին
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:21
26 Ապրիլի 2017
Հոշոտված դի է հայտնաբերվել Լոռու մարզի հանդամասերից մեկում
Ապրիլի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
10:45
26 Ապրիլի 2017
Երևանում` Nissan March ավտոմեքենայում, 31–ամյա մայորի դի է հայտնաբերվել
Ապրիլի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
17:13
25 Ապրիլի 2017
Աբովյան քաղաքում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի`ծառից կախված վիճակում
Նախօրեին Աբովյան քաղաքում 31–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։
12:58
25 Ապրիլի 2017
Դավթաշենում մեքենան ցրիվ է տվել խանութի դուռը` մխրճվելով տավաղարի մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
15:25
24 Ապրիլի 2017
24-ամյա երիտասարդի ինքնասպանություն է կանխվել Արթիկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:03
24 Ապրիլի 2017
Հայաստանցի Արսեն Ոսկանյանը փախել է կոլումբիացի ապստամբների գերությունից` իր հետ վերցնելով նրանց զենքը
Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը խլել է զենքն իրեն ուղեկցող պահակից, վիրավորել հինգ մարդու և փախել։
11:41
24 Ապրիլի 2017
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Երևանում
Այսօր քաղաքացին սպառնացել է ցած նետվել Երևան Մառի փողոցի թիվ 12 շենքից։
11:05
24 Ապրիլի 2017
Երևանում քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից
Երևանում այս րոպեներին քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից։
20:37
23 Ապրիլի 2017
Աբովյանում անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին Աբովյանում 15–ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել։
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: