486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
2014 թ.-ի ամառը Հայաստանում աչքի ընկավ ՃՏՊ-ների և հրդեհների թվի աճով
14:19
04 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2014 թ.-ի ամռանը Հայաստանում գրանցվել է 945 ՃՏՊ, 1471 հրդեհ, ջրահեղձման 16 դեպք, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

«Անցած ամռան ընթացքում արտակարգ պատահարների հիմնական մասը բաժին է ընկել ՃՏՊ-ներին, հրդեհներին և ուժեղ քամիներին: Հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանում տեղի է ունեցել 945 ՃՏՊ, ինչը 150 դեպքով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Միաժամանակ մահացածների թիվը, 2013 թ.-ի համեմատ, նվազել է 12-ով և կազմել 78 մարդ», - ասաց Խանգելդյանը:

Նրա խոսքերով՝ 2014 թ.-ի ամռանը գրանցվել է 1471 հրդեհ, որոնց հիմնական մասը բաժին է հասել խոտածածկին, ինչը 314 դեպքով ավել է նախորդ տարվա ժամանակաշրջանից:

«Բացի այդ, ամռան ընթացքում գրանցվել է ջրահեղձման 16 դեպք (նախորդ տարի՝ 15), որից 12-ը՝ մահացու ելքով: Ինը դեպքը գրանցվել է լճերում (զոհվել է յոթ մարդ), որից 3 դեպքը Սևանա լճի ավազանում: Նախորդ տարվա համեմատ՝ մահացածների թիվն աճել է երկուսով», - նշեց Խանգելդյանը:

Փրկարարի խոսքերով` նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատ՝ 2014 թ.-ի ամռանը գրանցվել է արտակարգ պատահարների թվի կտրուկ ավելացում, որոնք կապված են մահացու ելքի հետ (2013 թ.-ին գրանցվել է 14 դեպք, 2014 թ.-ին՝ 38 դեպք), որից 10-ի դեպքում վնաս է հասցվել շենքերին և ենթակառուցվածքներին:

Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը նաև տեղեկացրեց, որ նույն ժամանակահատվածում ստացել է օձերի առկայության մասին 355 ահազանգ, որից 175-ի դեպքում դրանք հայտնաբերվել են: Նախորդ տարի ստացվել է 336 ահազանգ, 155 դեպքում օձերը հայտնաբերվել են:

Ընդհանուր առմամբ փրկարարները 2014 թ.-ի առաջին կիսամյակում ստացել են 749 հազար ահազանգ:

«2013 թ.-ին մենք ստացել են 1 մլն 365 հազար ահազանգ, եթե այս տարի տեմպերը պահպանվեն, ապա այդ թիվը նախորդ տարվա ցուցանիշը կարող է գերազանցել 120 հազար ահազանգով», - ասաց Խանգելդյանը:

Նրա խոսքերով՝ ահազանգերի մեծ մասը կապ չունի ԱԻՆ-ի հետ, չնայած փրկարարները ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:20
22 Փետրվարի 2017
Մոսկվայում Porsche–ով հետիոտնին վրաերթի ենթարկած Սարկիսովը հարբած է եղել
Մոսկվայում մահվան ելքով ՃՏՊ–ի մեղավոր Վարդան Սարկիսովը չի թաքցրել, որ հարբած է եղել վթարի պահին։
16:47
22 Փետրվարի 2017
19–ամյա երիտասարդը դեմքի այրվածք է ստացել Երևանում գողերի վնասազերծելիս
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
14:21
22 Փետրվարի 2017
ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում
Նախօրեին ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում։
12:46
22 Փետրվարի 2017
Բացառիկ տեսանյութ. Երևանում Nissan Teana–ն մխրճվում է շինության մեջ
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ այն մասին, թե ինչպես է Երևանում փետրվարի 18-ին տեղի ունեցել Honda-ի և Nissan Teana-ի բախումը։
20:07
21 Փետրվարի 2017
Խոշոր ավտովթար Տավուշում. 3 վիրավորների թվում պայմանագրային զինծառայող կա
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
19:21
21 Փետրվարի 2017
27–ամյա աղջկան փորձել են բռնաբարել երևանյան հյուրանոցային համալիրներից մեկում
Երևանում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում աղջկան փորձել են բռնաբարել, ինչի ժամանակ էլ ծեծի են ենթարկել։
18:18
21 Փետրվարի 2017
Գեղարքունիքի մարզում Mitsubishi–ն գլորվել է ձորը. 56–ամյա ուղևորը տեղում մահացել է
Այսօր ցերեկը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին։
17:55
21 Փետրվարի 2017
Վանաձորցի 44–ամյա կինը հայտարարել է, որ իրեն 7 տարի առաջ բռնաբարել են
Վանաձորցի 44-ամյա կինը հայտարարել է, թե իրեն բռնաբարել են։
16:08
21 Փետրվարի 2017
Երևանում 31–ամյա տղամարդը ինքնասպանության փորձ է կատարել
Այսօր գիշերը 31-ամյա որդին իրենց տանը մոր հետ վիճաբանելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել:
13:59
21 Փետրվարի 2017
Արարատում դանակի 7 հարվածներով հորը սպանած որդին տեղափոխվել է հոգեբուժարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին դռնփակ դատական նիստ է անցկացվել փետրվարի 16–ին Արարատում կատարված հայրասպանության գործով։
13:37
21 Փետրվարի 2017
«Արմենիա» ԲԿ–ից կալանավորի փախուստի պատճառը պաշտոնեական անփութությունն է. ՀՔԾ
Փետրվարի 4-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի էր դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը։
19:46
20 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել գիշերային ակումբում 4 անձի դանակահարության շարժառիթը
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները: