483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանցու պատճառով «Աերոֆլոտի» ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Երևանում
14:42
26 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը մեկնում էր Դուբայից Մոսկվա, հարկադիր վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում հարբած կռվարարի պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայաբերելով չվերթի ուղևորներին։

Թռիչքից հետո ուղևորներից մեկը սկսել է կոպիտ արտահայտվել, բարձր խոսել և «կառչել» երեխաներից։

«Չվերթը քենիականի հետ համատեղված էր, ինքնաթիռը` լիքը, շատ երեխաներ, օտարերկրացիներ։ 30-35 տարեկան երիտասարդ տղամարդ սկսեց անտեղի «կառչել» երեխաներից, բղավել»,– պատմել են ականատեսները։ Քանի որ ինքնաթիռում աշխատում էին միայն ուղեկցորդուհիները, ստիպված են եղել օգնության կանչել տղամարդ ուղևորներին։ Նրանք կռվարարին դժվարությամբ կապել են բազկաթոռին։

«Ուղեկցորդուհիները չկարողացան նրան հանդարտեցնել, նրա վրա հարձակվեցին մոտ վեց տղամարդ ուղևորներ։ Ուղեկցորդուհիները կաշեփոկեր, կպչուն ժապավեն և սրբիչներ էին բերում։ Պինդ կապեցին, տառացիորեն կպցրին օդանավի հետնամասում գտնվող նստատեղին»,– ասել է միջադեպի ականատեսներից մեկը։

Մոսկվայի ժամանակով 05։00–ին ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում։ «Կանգնած էինք այնտեղ 2.5 ժամ, օդաչուները փորձում էին փոխանցել տղամարդուն (պարզվեց, որ նա Ադրբեջանի քաղաքացի է) տեղական ոստիկանությանը, բայց հայկական իշխանությունները հրաժարվեցին նրան ընդունել, միայն ձեռնաշղթաներ հագցրին, իսկ ժամանած բժիշկները հանգստացնող ներարկում արեցին, և որոշ ժամանակ անց նա քնեց։ Այդպես նրա հետ մեկնեցինք Մոսկվա»,– պատմում են ուղևորները։ Ռուսաստանի մայրաքաղաքում ինքնաթիռը վայրէջք կատարեց երեք ժամ ուշացումով։ Կռվարարին տարան ոստիկանություն։

Ավելի վաղ Պետդումա էր ուղղվել օդանավերում անվտանգության կանոնները խախտող ուղևորների քրեական և վարչական պատասխանատվության մասին օրինագիծը, որով առաջարկվում է իրավունք տալ ավիաընկերություններին միակողմանի կարգով մերժել ավիատոմսի վաճառքն այն ուղևորին, ով վերջին հինգ տարիներին խախտել է վարքի կանոններն ինքնաթիռում (ուղևորի ընդգրկումը «սև ցուցակում»)։

ՌԴ քրեական օրենսգրքում առաջարկվում է ավելացնել հանցագործության հատուկ կազմ` «օդանավում ուղևորի կողմից անվտանգության կանոններ խախտելը, որը հանգեցնում է ավիամիջադեպի և անմիջական վտանգ է առաջացնում օդանավի թռիչքի անվտանգությանն այլ ձևով»։ «Աերոֆլոտն» իր հերթին առաջարկում է ավիասկանդալիստներին պատժել մինչև 10 տարի ազատազրկմամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
28 Մարտի 2017
Պարզվել են կարևոր հանգամանքներ Կոտայքում կատարված սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցվել Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ:
14:58
28 Մարտի 2017
Առեղծվածային դեպք Կոտայքում. մեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով դի
Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:59
27 Մարտի 2017
Ղազախստանցի ֆուտբոլիստների արկածները Հայաստանում կամ դուբլ 2
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի «բախտը չբերեց» ոչ միայն դաշտում։
12:55
27 Մարտի 2017
Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Մեծամորի ոստիկանապետը
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մեծամորի ոդտիկանապետի մասնակցությամբ:
11:26
27 Մարտի 2017
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Երևանում
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը Երևանում արտակարգ վայրէջք է կատարել երևանյան օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։
12:25
26 Մարտի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 30–ամյա տղամարդը հոր հետ խոսելուց հետո ինքնասպան է եղել
Նախօրեին՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
19:30
25 Մարտի 2017
Նախօրեին Լոռիում Opel–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:25
25 Մարտի 2017
Հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Սյունիքի մարզում հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: