478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+26
Եղանակը Երևանում
Հայ
Լրագրողներին գրոհայիններից պաշտպանելը գործնականորեն անհնար է, կարծում են մեդիափորձագետները
14:00
26 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Գրոհայինների և գրեթե չվերահսկվող ռազմական ստորաբաժանումների ձեռքն ընկած լրագրողների անվտանգությունն ապահովելը գործնականորեն անհնար է, կարծում են ՌԻԱ Նովոստիի հարցմանը մասնակցած մեդիափորձագետները։ Նրանց ազատմանը կարող են օժանդակել միայն իրավապաշտպան կազմակերպությունները կամ արտաքին գործերի նախարարությունները։

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի արտահաստիքային ֆոտոթղթակից և АФП ֆրանսիական գործակալության սթրինգեր Մաքսիմ Վասիլենկոյին, ինչպես նաև «Ղրիմի տելեգրաֆ» պարբերականի թղթակից Եվգենիա Կորոլյովային երկուշաբթի ձերբակալել էին ուկրաինական «Աջ հատվածի» գրոհայինները Դոնեցկի մարզում։ Երեքշաբթի պարզ է դարձել, որ նրանք ազատ են արձակվել և մեկնում են Ղրիմ։

«Կարծում եմ, որ ռազմական գործողությունների իրավիճակում, երբ քաղաքացիական պատերազմ է, երբ գոյություն ունեն գրոհայիններ, քիչ վերահսկվող ստորաբաժանումներ... ինձ թվում է, որ նրանց անվտանգության ապահովումը գործնականորեն անհնար է... Ո՞վ կարող է պաշտպանել այնպիսի մարդկանցից, որոնց համար ոչ մի սրբություն չկա»,– ասել է Մոսկվայի լրագրողների միության նախագահ, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի գլխավոր խմբագիր Պավել Գուսևը։

Նրա հետ համաձայն է նաև Մարդու իրավունքների նախագահական խորհրդի անդամ, լրագրող Ելենա Մասյուկը, ով 1997 թվականին օպերատորի և հնչյունային օպերատորի հետ առևանգվել և հայտնվել էր Չեչնիայի գերությունում, որտեղ մնացել էր 4 ամիս։

«Կարծում եմ, որ լրագրողը դժվար թե կարողանա ապահովել սեփական անվտանգությունը։ «Աջ հատվածի» կամ ՈՒԱԾ–ի, ԴԺՀ–ի ճիրաններում հայտնվելուց ոչ մի լրագրող ապահովագրված չէ... Լրագրողները միշտ առավել խոցելի են` նրանք կատարում են իրենց պարտքը իրադարձությունների ամենաթեժ մասում։ Հասկանալի է, որ դա միշտ ուշադրություն է գրավելու` նրանց առևանգումները, ձերբակալությունները, այդ պատճառով բոլոր հակամարտող կողմերը դա անելու են, հակաթույն չկա»,– նշել է նա։

Այդ իրավիճակի միայն օգնող գործոնը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կամ ԱԳՆ–ի ազդեցությունն է։

«Միակ բանը, իմ կարծիքով, այստեղ պետք է ինչ–որ պահի, այնուամենայնիվ, ինչ–որ պայմանավորվածություն ունենալ տարբեր իրավապաշտպան միջազգային կազմակերպությունների հետ։ Ահա նրանց ազդեցությունն իրենց կառավարական կառույցների, պետական կառույցների վրա, լրագրողների անվտանգության նկատմամբ նրանց ընդունած միասնական հռչակագրի ընդունումը կարող է որոշակիորեն դադարեցնել այդ գործողությունները»,– կարծում է Գուսևը։

Մասյուկն իր հերթին խոսում է ԱԳՆ–ի միջամտության անհրաժեշտության մասին։ «Այստեղ, անշուշտ, պետք է միանա, նախևառաջ, արտաքին գործերի նախարարությունը, որովհետև դա նրա իրավունքն ու պարտավորությունն է` դուրս բերել դժվարության մեջ հայտնված ռուս քաղաքացիներին»,– ընդգծել է գործակալության զրուցակիցը։

Սա վերջին ժամանակում «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի աշխատակցի առաջին ձերբակալությունը չէ։ Օգոստոսի 5–ից կապի դուրս չի գալիս «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի ֆոտոթղթակից Անդրեյ Ստենինը, ով նույնպես աշխատում էր Ուկրաինայի արևելքում ուժային օպերացիայի անցկացման գոտում։ Աղբյուրները հայտնում էին, որ նրան կարող էին ձերբակալած լինել ուկրաինացի ուժայինները, սակայն Կիևը դա չէր հաստատում։

Մեկ շաբաթ անց Ուկրաինայի ԱԳՆ խորհրդական Անտոն Գերաշչենկոն լատվիական Baltkom ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտնել էր, որ ֆոտոլրագրողին ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունները և կասկածում են նրան «ահաբեկիչներին սատարելու մեջ»։ Ավելի ուշ Գերաշչենկոն նշել էր, որ իրեն «սխալ են մեկնաբանել»` նա միայն ենթադրել է, թե Ստենինը ձերբակալված է, բայց հստակ տեղեկություն այդ մասին չունի։ Baltkom–ը հայտարարել էր, որ ունի հարցազրույցի ձայնագրությունը, և տրամադրել էր այն ԶԼՄ–ներին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
23 Հուլիսի 2017
Մետրոյում պայթել է այցելուներից մեկի էլեկտրոնային ծխախոտը (ՎԻԴԵՈ)
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13–ի երեկոյան։
15:10
22 Հուլիսի 2017
Հրդեհ Հայաստանում. Վրաստանի քաղաքացի է տուժել
Ուրբաթ գիշերը շարժական գազալցակայան է այրվել Հայաստանում:
13:59
22 Հուլիսի 2017
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան տեղում մահացել է
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան է մահացել։
21:05
21 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. բժիշկները պայքարում են 18–ամյա աղջկա կյանքի համար
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունցել Սյունիքի մարզում:
17:57
21 Հուլիսի 2017
Խոշոր վրաերթ–ավտովթար Երևանում. 3 մարդ հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:08
21 Հուլիսի 2017
Արդարադատության ենթասպան փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ
ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ։
10:36
21 Հուլիսի 2017
Հզոր երկրաշարժ Հունաստան–Թուրքիա սահմանում. կան զոհեր և տուժածներ
Ուրբաթ տեղական ժամանակով ժամը 02:31-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում։
13:43
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Շիրակում. 1 մարդ մահացել է, 6–ը վիրավորներից 4–ը երեխաներ են
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:26
20 Հուլիսի 2017
Երևանում ապօրինի շինարարության փորձ է կատարվում, բնակիչները բողոքում են
Երևանում այս րոպեներին ապօրինի շինարարության փորձ է կատարվում։
11:46
20 Հուլիսի 2017
Ադրբեջանում գրանցված 6 բալանոց երկրաշարժից ցնցվել է նաև Արցախը
Այսօր առավոտյան 5–6 բալանոց երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։
10:55
20 Հուլիսի 2017
Վայոց Ձորում 76 տարեկան քաղաքացին մոլորվել է. ժամեր անց գտել են նրա դին
Վայոց Ձորում նախօրեին 76 տարեկան քաղաքացի է մոլորվել։
10:20
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Լոռիում. 1 մարդ տեղում մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: