481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Քննություն անցկացնող մարմինը խնդրում է ևս երկու ամսով երկարացնել Եմելյանենկոյի կալանքը
13:32
26 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Քննություն անցկացնող մարմինը խնդրում է ևս երկու ամսով երկարացնել մարզիկ Ալեքսանդր Եմելյանենկոյի կալանքը, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին են հայտնել դատարանի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ Եմելյանենկոն մեղադրվում է սեռական բնույթի բռնություն կատարելու մեջ։

«Քննության միջնորդության լսումները կկայանան օգոստոսի 28–ին 16։00–ին»,– ասել է գործակալության զրուցակիցը։

Քննության տվյալով` մարտի 2-ի լույս 3-ի գիշերը Մոսկվայի Պերեսվետովո փակուղում գտնվող բնակարանում Եմելյանենկոն սեռական բռնություն է կիրառել իր բնակարանը մաքրող կնոջ նկատմամբ, այնուհետև նրա պայուսակից գողացել է կնոջ անձնագիրը։ Եմելյանենկոն պնդում է, որ «սեռական կապը փոխադարձ է եղել»։

Նրան սպառնում է մինչև վեց տարի ազատագրում։

Ալեքսանդր Եմելյանենկոն խառը մարտարվեստի մարտիկ է, ինչպես նաև` մարտական սամբոյի Ռուսաստանի և աշխարհի բազմակի չեմպիոն։ Ալեքսանդրը Ֆյոդոր Եմելյանենկոյի կրտսեր եղբայրն է։ Ֆյոդորին բազմաթիվ լարտվամիջոցներ, այդ թվում ամերիկյան ամերիկյան ԶԼՄ–ները սպորտի պատմության մեջ համարում են խառը ոճի մեծագույն մարտիկը։

Ի տարբերություն եղբորը, Ալեքսանդրը մշտապես հայտնվում է աղմկահարույց իրավիճակներում, հաճախ` անսթափ վիճակում։ Նախորդ տարի նա թոշակառուի էր ծեծել մայրաքաղաքի սրճարաններից մեկում, սակայն խուսափել էր քրեական գործով պատժից։ Մինչ այդ անսպասելիորեն չեղյալ էր հայտարարվել նրա մենամարտն Էրիկ Փրինդլի հետ Տյումենի մրցաշարի շրջանակում։ Կազմակերպիչների խոսքով` մարզիկը մշտապես խախտում էր մարզումների ռեժիմը, չէր պատրաստվում մենամարտին և հրաժարվում էր անալիզներ հանձնել բժշկական հանձնաժողովին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:27
28 Մայիսի 2017
Տավուշում «Վերջին զանգի» օրը շրջանավարտ աղջիկ են «փախցրել»
Տավուշի մարզի 17-ամյա բնակչուհուն իր «Վերջին զանգի» օրը «փախցրել են»:
19:01
26 Մայիսի 2017
Մարսելում հրդեհի հետևանքով ՀՀ երեք քաղաքացի է մահացել` բոլորն էլ նույն ընտանիքից
Մարսել քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 4 անձանցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են:
16:48
26 Մայիսի 2017
Քիչ առաջ Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 4–ամյա փոքրիկի. վիճակը ծայրահեղ ծանր է
MAN բեռնատարը Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի։  
16:35
26 Մայիսի 2017
Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել
Այսօր Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել։
11:33
26 Մայիսի 2017
Պատմում է Դավթաշենի կամրջից ընկած երեխայի ընկերը. տղան փորձել է անցնել ճաղերի միջով
Նախօրեի ժամը 19:25-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել:
21:01
25 Մայիսի 2017
Դավթաշենի կամրջից ընկած տղան 13 տարեկան էր. մանրամասներ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ժամը 19։00–ի սահմաններում հաղորդում էր ստացվել, որ Դավթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել։
19:51
25 Մայիսի 2017
Գտել են Դավթաշենի կամրջից ընկած տղայի դին. ինքնությունը ճշտվում է
Դավիթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել:
19:40
25 Մայիսի 2017
Արտակարգ պատահար Երևանում. երեխա է ընկել Դավթաշենի կամրջից
Քիչ առաջ Երևանի Դավթաշենի կամրջի վերին հատվածից երեխա է ընկել:
14:13
25 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. 6 վիրավորներից 2–ը մանկահասակ երեխաներ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
13:19
25 Մայիսի 2017
Էջմիածնում սպանության փորձ է կանխվել և զինված խումբ է վնասազերծվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Զինված խումբը նախապատրաստվում էր սպանություն և այդ նպատակով բնակարան էր վարձակալել Էջմիածնում։
10:55
25 Մայիսի 2017
Սպանություն Վանաձորում. 32–ամյա կինն ատրճանակով սպանել է ամուսնուն
Վանաձորւմ 32–ամյա կինն ատրճանակով սպանել է 34–ամյա ամուսնուն։
18:34
24 Մայիսի 2017
Հայտնի է դարձել, թե ում BMW են պայթեցրել Վարդենիսում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քիչ առաջ հաղորդվել էր, որ չորեքշաբթի` մայիսի 24–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վարդենիսում։