486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Դարյալի կիրճում տարերային աղետների կրկնության ռիսկը պահպանվում է. Վրաստանի իշխանություններ
13:55
22 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Դարյալի կիրճում տարերային գործընթացների ակտիվացման ռիսկը պահպանվում է, մասնագետները շուրջօրյա մոնիտորինգ են իրականացնում, հայտնում է «Նովոստի–Գրուզիա» գործակալությունը` հղում անելով երկրի շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությանը։

Օգոստոսի 20–ի երեկոյան Դարյալի կիրճում սողանք է գրանցվել, որն արգելափակել է Ռազմական–վրացական ճանապարհը և գլխավոր գազատարի վթարի պատճառ դարձել։ Ընդհատվել է Վրաստանը Ռուսաստանին միացնող ավտոճանապարհի երթևեկությունը։

«Որոշում է ընդունվել Դարյալի կիրճում շուրջօրյա մոնիտորինգ իրականացնել, ինչը թույլ կտա մեզ նախապես տեղեկանալ մոտեցող աղետի մասին։ Բացի այդ, Դևդորակի և Ամալթեա գետերի միախառնման կետում կտեղադրվի ավտոմատ մետեոկայան, որն ավտոմատ ռեժիմով կչափի տեղումների քանակը, ջերմաստիճանը և մթնոլորտային ճնշումն ու առցանց ռեժիմով տեղեկություն կփոխանցի շրջակա միջավայրի ազգային գործակալության գրասենյակ»,– ասվում է գերատեսչության հայտարարությունում։

Ծրագրվում է նաև գնել սարքավորումներ, որոնք կապահովեն առցանց ռեժիմով վաղ նախազգուշացման համակարգի աշխատանքը։ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունն արդեն բանակցություններ է վարում եվրոպական առաջատար ընկերություններից տեխնիկա գնելու ուղղությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
24 Փետրվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
18:35
24 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Արմավիրում. դիմակավորված 3 անձինք մուտք են գործել տարեց ամուսինների տուն
Դիմակավորված 3 անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տներից մեկը, կապել նույն տան բնակիչների՝ տարեց ամուսինների ձեռքերը։
17:39
24 Փետրվարի 2017
Ծաղկաձորում ՌԴ քաղաքացի է մոլորվել
Ծաղկաձորում Ռուսաստանի 16–ամյա քաղաքացի է մոլորվել։
16:31
24 Փետրվարի 2017
Վայոց Ձորում որդին փորձել է բռնաբարել հոր ներկայիս կնոջը
23-ամյա որդին իրենց տան բակի զուգարանում փորձել է բռնաբարել հորը ներկայիս կնոջը:
14:06
24 Փետրվարի 2017
Ջրվեժում Nissan Teana–ի և ВАЗ 21–ի «ճակատային» բախման հետևանքով 4 վիրավոր կա
Ուրբաթ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
17:16
23 Փետրվարի 2017
Շիրակում բախվել են ВАЗ 21010-ը և Mercedes-ը. վարորդներից մեկը մահացել է
Հինգշաբթի «ճակատային» ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
15:44
23 Փետրվարի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում զինամթերք է հայտնաբերվել
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
14:51
23 Փետրվարի 2017
28–ամյա տղամարդու նախկին կինը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
28-ամյա տղամարդը ահազանգել է, որ նախկին կնոջ կողմից բռնության է ենթարկվել:
11:45
23 Փետրվարի 2017
Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել
Երեկ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
20:20
22 Փետրվարի 2017
Մոսկվայում Porsche–ով հետիոտնին վրաերթի ենթարկած Սարկիսովը հարբած է եղել
Մոսկվայում մահվան ելքով ՃՏՊ–ի մեղավոր Վարդան Սարկիսովը չի թաքցրել, որ հարբած է եղել վթարի պահին։
16:47
22 Փետրվարի 2017
19–ամյա երիտասարդը դեմքի այրվածք է ստացել Երևանում գողերի վնասազերծելիս
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
14:21
22 Փետրվարի 2017
ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում
Նախօրեին ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում։