478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ի Միսուրի նահանգի ոստիկանները ևս մեկ սևամորթ երիտասարդի են սպանել. ԶԼՄ
12:41
20 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի Միսուրի նահանգի ոստիկանները ևս մեկ սևամորթ երիտասարդի են սպանել, գրում է USA Today–ը: Իրավապահների տվյալով՝ ոստիկանները մի քանի անգամ կրակել են իրենց վրա դանակով հարձակված երիտասարդի ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի ցերեկը (Երևանի ժամանակով երեքշաբթի երեկոյան) Սենտ Լուիսում` մի քանի կիլոմետր հեռու Ֆերգյուսոնից, որտեղ ոստիկանի կողմից 18-ամյա Մայքլ Բրաունի սպանությունը մեծ բողոքի և անկարգությունների պատճառ էր դարձել:

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է տեղի ոստիկանապետը, գողություն կատարելու մեջ կասկածվող 23-ամյա երիտասարդը ձերբակալման պահին դանակով փորձել է հարձակվել ոստիկանների վրա, ինչի հետևանքով սպանվել է:

Երբ խանութի սեփականատիրոջ ահազանգով  (որտեղից երիտասարդը մթերք էր դուրս բերել) դեպքի վայր ժամանած երկու ոստիկանները նրան հարցրել են`զենք ունի, թե ոչ, երիտասարդը հարձակվել է նրանց վրա: Դեպքի ականատեսը նշել է, որ ոստիկանները հրամայել են երիտասարդին կանգնել, սակայն նա չի հնազանդվել: Յուրաքանչյուր ոստիկան երիտասարդի ուղղությամբ մոտ հինգ գնդակ է արձակել:

Սենտ Լուիսի ոստիկանապետը հայտարարել է, որ այս միջադեպը ոչ մի կապ չունի Ֆերգյուսոնի իրադարձությունների հետ, որտեղ դեռահասի մահից հետո մի քանի օր շարունակվել են անկարգությունները, ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ամբոխը ցրելու համար, իրավապահների հետ բախումների հետևանքով մի քանի բնակիչ է տուժել:-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:38
21 Սեպտեմբերի 2017
Մոսկվա–Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Մոսկվայից Հայաստան ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում։
16:05
21 Սեպտեմբերի 2017
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի 2018-2019 մրցաշարի եզրափակիչը:
15:22
20 Սեպտեմբերի 2017
Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանն անօրինական հատած Թուրքիայի քաղաքացուն (ՖՈՏՈ)
Ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով ապօրինի հատել է պետական սահմանը։
13:26
20 Սեպտեմբերի 2017
Մեխիկոյում գրանցված երկրշարժից հետո արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը (ՖՈՏՈ)
Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:
10:15
20 Սեպտեմբերի 2017
Ակրոբատը կոտրել է պարանոցը` փորձելով Գինեսի ռեկորդ սահմանել (ՎԻԴԵՈ)
Ցատկի հետևանքով տղամարդը վայր է ընկել գլխի վրա, ինչից հետո չի կարողացել ինքնուրույն բարձրանալ և կորցրել է գիտակցությունը։
20:19
19 Սեպտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. 59–ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Այսօր ցերեկը վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
18:42
19 Սեպտեմբերի 2017
Ինքնասպանության փորձ Արարատում. 38–ամյա տղամարդուն լոգարանում հայտնաբերել է մայրը
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
18:04
19 Սեպտեմբերի 2017
Արմավիրի տներից մեկն ամբողջությամբ այրվել է. հրշեջները շուրջ 7 ժամ պայքարել են կրակի դեմ
Հրշեջները շուրջ 7 ժամ պայքարել են կրակի դեմ։
11:30
19 Սեպտեմբերի 2017
Անհայտ անձը հայտնել է Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկների մասին
Երեքշաբթի անհայտ անձից հաղորդում է ստացվել մայրաքաղաքում տեղադրված ռումբերի մասին։
10:33
19 Սեպտեմբերի 2017
Զգոն եղեք. օձ է հայտնաբերվել դպրոցի մոտակայքում
Կոտայքի մարզի դպրոցներից մեկի մոտ օձ է հայտնաբերվել։
20:40
18 Սեպտեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Տավուշում. 18–ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը` հոսպիտալացվել
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
11:55
18 Սեպտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. 5 մարդ հոսպիտալացվել է
Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։