478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ֆերգյուսոնում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, տուժել են մի խումբ լրագրողներ. ԶԼՄ
13:03
19 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել Ֆերգյուսոնում ցուցարարներին ցրելու համար։ Քաղաքում անկարգություններ են սկսվել այն օրից, երբ ոստիկանը մի սևամորթ տղայի էր սպանել, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթերս գործակալությանը, որն էլ իր հերթին վկայաբերում է ականատեսներին։

Գործակալությունը հայտնում է, որ ոստիկանությունը բազմաթիվ անգամ պահանջել է ցուցարարներից ցրվել, ինչից հետո արցունքաբեր գազ ու լուսաղմուկային նռնակներ է կիրառել։ Ամերիկյան ԶԼՄ–ների հաղորդմամբ, գազից լրջորեն տուժել են մի խումբ լրագրողներ։ Նշվում է, որ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ Մոլոտովի կոկտեյլներ են նետել և վառել են շենքը։

Անկարգությունները շարունակվում են։

Ոստիկանն օգոստոսի 10–ին գնդակահարել է 18–ամյա սևամորթ Մայքլ Բրաունին։ Միջադեպից հետո Ֆերգյուսոնում անկարգություններ են սկսվել, մի քանի բնակիչներ տուժել են ոստիկանության հետ բախումներում։ Վերջինը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ էր կիրառել ամբոխը ցրելու համար։

Սպանությունից հետո բողոքի ակցիաներ են անցկացվել ԱՄՆ–ի 90 քաղաքում, ներառյալ`  Վաշինգտոնում։ Ցույցերը խաղաղ են անցել, բացառությամբ Կալիֆոռնիա նահանգի Օքլենդի, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, և արձանագրվել են վանդալիզմի դեպքեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
22 Հուլիսի 2017
Հրդեհ Հայաստանում. Վրաստանի քաղաքացի է տուժել
Ուրբաթ գիշերը շարժական գազալցակայան է այրվել Հայաստանում:
13:59
22 Հուլիսի 2017
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան տեղում մահացել է
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան է մահացել։
21:05
21 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. բժիշկները պայքարում են 18–ամյա աղջկա կյանքի համար
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունցել Սյունիքի մարզում:
17:57
21 Հուլիսի 2017
Խոշոր վրաերթ–ավտովթար Երևանում. 3 մարդ հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:08
21 Հուլիսի 2017
Արդարադատության ենթասպան փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ
ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ։
10:36
21 Հուլիսի 2017
Հզոր երկրաշարժ Հունաստան–Թուրքիա սահմանում. կան զոհեր և տուժածներ
Ուրբաթ տեղական ժամանակով ժամը 02:31-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում։
13:43
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Շիրակում. 1 մարդ մահացել է, 6–ը վիրավորներից 4–ը երեխաներ են
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:26
20 Հուլիսի 2017
Երևանում ապօրինի շինարարության փորձ է կատարվում, բնակիչները բողոքում են
Երևանում այս րոպեներին ապօրինի շինարարության փորձ է կատարվում։
11:46
20 Հուլիսի 2017
Ադրբեջանում գրանցված 6 բալանոց երկրաշարժից ցնցվել է նաև Արցախը
Այսօր առավոտյան 5–6 բալանոց երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։
10:55
20 Հուլիսի 2017
Վայոց Ձորում 76 տարեկան քաղաքացին մոլորվել է. ժամեր անց գտել են նրա դին
Վայոց Ձորում նախօրեին 76 տարեկան քաղաքացի է մոլորվել։
10:20
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Լոռիում. 1 մարդ տեղում մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:02
19 Հուլիսի 2017
Հայ ժամկետային զինծառայող է վիրավորվել
Հայաստանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը վիրավորում է ստացել: