486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Լևոն Հայրապետյանի կալանավորումը
15:08
15 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է կալանքից ազատել հայազգի մեծահարուստ, խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին, դատարանի դահլիճից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Քննությունը կասկածում է, որ Հայրապետյանը կապ ունի 2009թ.-ի ապրիլին «Սիստեմա» ԲՖԿ-ի կառույցներին Ուռալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի վաճառքի հետ, որը նա գլխավորել  է 3 տարի: Նրան առաջադրվել է դրամական միջոցների հափշտակման և օրինականացման մեղադրանքներ։ Ավելի վաղ այդ գործի շրջանակում դատարանը կալանք էր դրել «Բաշնեֆտ»–ի 300 միլիոն ռուբլու բաժնետոմսերի փաթեթի վրա։

Պաշտպանությունը խնդրել էր, որ նրան քաղաքից չհեռանալու կամ 30 միլիոն ռուբլու գրավի դիմաց ազատեին քննչական մեկուսարանից։ Բացի այդ, Հայրապետյանին երաշխավորել են հասարակության մի շարք հարգելի անդամներ, որոնց թվում են մշակույթի գործիչներ Մարկ Զախարովը և Ալեքսանդր Շիրվինդտը, ինչպես նաև Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը։

Մեղադրյալը մասնակցել է նիստին «Մատրոսկայա տիշինա»–ից տեսակապով։ Նա հայտնել է վատ ինքնազգացողության մասին և խնդրել է բողոքը քննել առանց իր ներկայության, սակայն դատարանը որոշել է, որ նրա ներկայությունը պարտադիր է։

Քննության տվյալներով` Հայրապետյանը երկքաղաքացի է և անշարժ գույք ունի արտասահմանում, նա վերջին տարիներին ապրում է Մոնակոյում։

Լևոն Հայրապետյանը բարեգործական խոշոր նախագծեր է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:50
19 Փետրվարի 2017
Երևանում հոգեկան խանգարումներով անձը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:34
18 Փետրվարի 2017
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած (ԼՈւՍԱՆԿԱՐ)
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
11:24
18 Փետրվարի 2017
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
20:18
17 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Քանաքեռ-Զեյթունում. պարզվում են հանգամանքները
Փետրվարի 16-ին ժամը 23։30-ի սահմաններում 4 հոգի մուտք են գործել Զ.Սարկավագի փողոցի 123/3 բնակելի շենքի բնակարաններից մեկը, բռնություն գործադրել սեփականատիրոջ և այդ պահին տանը գտնվող նրա ծանոթուհու նկատմամբ։
19:57
17 Փետրվարի 2017
Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Կոտայքի մարզի Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
12:40
17 Փետրվարի 2017
Հրդեհ է բռնկվել «ԱրմենՏելի» երևանյան գրասենյակում. կա տուժած
Նախօրեի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արմենտել» ՓԲԸ ընկերության սպասարկման գրասենյակում:
12:12
17 Փետրվարի 2017
Արարատում որդին դանակի 7 հարվածներով սպանել է հորը. հայտնի են որոշ մանրամասներ
Նախօրեին սպանություն է կատարվել Արարատի մարզում։

11:10
17 Փետրվարի 2017
Կնոջ հոշոտված դի է հայտնաբերվել սատկած շների և առնետների հարևանությամբ Արարատում
Նախօրեի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
21:14
16 Փետրվարի 2017
Հրդեհաշիջման ժամանակ փրկարարական ջոկատի հրամանատարը կոտրվածք է ստացել
Հինգշաբթի ցերեկը հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:
14:59
16 Փետրվարի 2017
Հայաստան–Վրաստան սահմանին կրկին երկրաշարժ է գրանցվել
Հինգշաբթի` փետրվարի 16–ին, երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանին։
14:53
16 Փետրվարի 2017
Զորամասի մարտական դիրք տանող ճանապարհին բուլդոզերն ընկել է ձորը. մեկ զինծառայող մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Փետրվարի 15-ին  ժամը  15:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորն է գլորվել զորամասին պատկանող բուլդոզերը։
13:17
16 Փետրվարի 2017
21-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել Թումանյանի այգում
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: