485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Միսուրի նահանգում դեռահասի սպանությունից հետո բողոքի բազմահազարանոց ակցիա է կազմակերպվել Նյու Յորքում
13:48
15 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հազարավոր մարդիկ դուրս են եկել Նյու Յորքի փողոցներ` իրենց բողոքն արտահայտելու Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանի կողմից սևամորթ դեռահասի սպանության կապակցությամբ։

Ակցիայի մասնակիցներն ընթանում են Նյու Յորքի կենտրոնական փողոցներով` վեր բարձրացրած ձեռքերով և բղավելով` «Ձեռքերը վեր։ Մի կրակեք»։ Ակտիվիստներին ուղեկցում են ոստիկանական մեքենաներն ու անձնակազմը։ Ավելի վաղ ոստիկանությունը խոստացել էր ձերբակալել ակցիայի այն մասնակիցներին, ովքեր չեն կատարի ներկայացված պահանջները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Սենտ–Լուիսի Ֆերգյուսոն մերձավանի ոստիկանը կիրակի երթևեկելի հատվածում կրակել էր 18–ամյա սևամորթ Մայքլ Բրաունին։ Կատարվածից հետո քաղաքում մի քանի օր է, ինչ անկարգություններ են կատարվում, մի քանի բնակիչներ տուժել են արցունքաբեր գազ և ամբոխը ցրելու համար ռետինե փամփուշտներ կիրառած ոստիկանության հետ բախումներում։ ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտարարել է, որ իր հանձնարարականով, գերատեսչությունը տեղական իշխանություններին օժանդակություն է առաջարկել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում կարգուկանոն ապահովելու համար` «հույսը չկապելով ուժի չափազանց կիրառման հետ»։ Հոլդերը խոստացել է, որ հետաքննությունն անաչառ կլինի։

Կատարվածի վարկածները հակասական են։ Ականատեսներից մեկը լրագրողներին պատմել է, որ Բրաունի և ոստիկանի միջև վեճ է ծագել, երբ ոստիկանը մեքենայում է եղել, իսկ դեռահասը` կողքին կանգնած։ Ըստ նրա, իրավապահը սկսել է կրակել Բրաունի վրա, նա հետ է գնացել մեքենայից և բարձրացրել ձեռքերը, բայց ոստիկանը չի դադարեցրել կրակելը։ Ոստիկանությունը պնդում է, որ քաղաքի բնակիչն ինքն է հարձակվել աշխատողի վրա։ Կրակողի անունը չի հաղորդվում։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է ՀԴԲ–ին և Արդարադատության նախարարությանը միանալ հետաքննությանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:43
07 Նոյեմբերի 2017
Երևանում առևտրի կենտրոններից մեկից ոսկե շղթա են գողացել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես միջին տարիքի մի տղամարդ տաղավարից ինչ-որ իր է վերցնում և հեռանում:
18:53
07 Նոյեմբերի 2017
Խոշոր և ողբերգական ավտովթար Տավուշում. կան վիրավորներ
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
15:39
06 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. 16–ամյա հետիոտնը հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում տեղի ունեցած ավտովթարից
10:25
06 Նոյեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. կան վիրավորներ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

01:10
06 Նոյեմբերի 2017
Կրակոցներ Տեխասի եկեղեցիներից մեկում. կա առնվազն 27 զոհ (ՎԻԴԵՈ)
Առնվազն 27 մարդ է զոհվել ԱՄՆ–ի Տեխաս նահանգի բապտիստական եկեղեցում հնչած կրակոցների հետևանքով։
21:00
05 Նոյեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. ճակատ–ճակատի բախվել են Nissan–ն ու 06–ը. կա նաև վիրավորներ
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:57
05 Նոյեմբերի 2017
36–ամյա քաղաքացին ընկել է Քասախ գետի կիրճը. վիճակը ծանր է
36–ամյա քաղաքացին  ընկել է Քասախ գետի կիրճը:
18:25
03 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում ձերբակալվել է հայաստանցու վրա կրակողը
Լիպեցկում ձերբակալված է Վիտալի Լոբոդինը, ով կրակել է հայաստանցու վրա։
09:25
03 Նոյեմբերի 2017
Երևանում քաղաքացի է կորել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին ուշ երեկոյան Երևանում։
12:50
02 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. կա տուժած (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։
10:55
02 Նոյեմբերի 2017
Երևանում գրանցված ՃՏՊ–ն ավարտվել է դանակահարությամբ. 3 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
07:24
02 Նոյեմբերի 2017
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել։ Նրանք որոնվում էին որպես անհետ կորած։