483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը պահանջում է, որ անկախ միջազգային փորձագետները դատաբժշկական փորձաքննություն անցկացնեն հայ գերու մահվան պատճառները պարզելու համար
19:49
08 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը պահանջում է, որ անկախ միջազգային փորձագետները դատաբժշկական փորձաքննություն անցկացնեն հայ գերու մահվան պատճառները պարզելու համար։

Ս.թ. օգոստոսի 8-ին Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի իշխանությունների հաղորդագրությունը ս.թ. օգոստոսի 7-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ:

ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը ս.թ. օգոստոսի 7-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը և հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Չնայած ադրբեջանական իշխանությունների զանազան մեկնաբանություններին, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Կարեն Պետրոսյանը չի հանդիսանում ՀՀ ԶՈՒ զինծառայող:

Կ.Պետրոսյանի հարազատների հավաստմամբ, ինչպես նաև նրա բժշկական փաստաթղթերի համաձայն, վերջինս առողջական խնդիրներ, առավել ևս սրտանոթային հիվանդություններ չի ունեցել և եղել է փաստացի առողջ:

Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, ենթարկել է Կ. Պետրոսյանին նվաստացումների, տանջանքների և կտտանքների` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցը ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Հաշվի առնելով վերոնշյալը` չպարզված հանգամանքներում Կ.Պետրոսյանի անակնկալ մահը նրա հանդեպ դաժան ու անմարդկային վերաբերմունքի հիմնավոր կասկածներ է ծնում, ինչը «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում» ամրագրված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարում է: Ուստի ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը պաշտոնապես պահանջում է անկախ միջազգային փորձագետների կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառները պարզելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:00
11 Դեկտեմբերի 2016
Երևան-Գյումրի ավտոճանապարհին գրանցված վթարի հետևանքով մեքենաներից մեկը ընկել է ձորը
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհին:
14:45
11 Դեկտեմբերի 2016
Թալին-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի տուժածների վիճակը միջին ծանր է
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Թալին-Երևան ավտոճանապարհին:
12:30
11 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում ավտոմեքենան 40 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
20:21
10 Դեկտեմբերի 2016
Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռում ուղևոր է մահացել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գիշերը Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռում մահացել է ուղևորներից մեկը։
16:05
10 Դեկտեմբերի 2016
Բացահայտվել է վերելակում դանակի գործադրմամբ ավազակային հարձակումը
Բացահայտվել է Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումը։
13:57
10 Դեկտեմբերի 2016
Նոր մանրամասներ՝ Նանսենի դպրոցի հարևանությամբ հնչած կրակոցներից
Ոստիկանները պարզել են՝ դեկտեմբերի 5-ին Նանսենի անվան դպրոցի հարևանությամբ ինչ մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ են կրակոցներ արձակվել:
12:40
10 Դեկտեմբերի 2016
Հարուցվել է քրեական գործ՝ նախօրեին Երևանում տարադրամի փոխանակման կետի վրա զինված հարձակում կատարելու առթիվ
Հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
12:55
09 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Երևանում. դիմակավորված անձը փորձել է գումար հափշտակել տարադրամի փոխանակման կետից
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
22:12
08 Դեկտեմբերի 2016
Արտակարդ դեպք Երևանում. տրակտորն ընկել է Lexus–ի վրա
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առեղծվածային վթար է տեղի ունեցել Երևանում։

20:25
08 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
Հինգշաբթի` դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
14:51
08 Դեկտեմբերի 2016
Պաշտոնական. հայտնի են Սյունիքում ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվածների անունները
Հայտնի են դարձել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվածների անունները։
14:16
08 Դեկտեմբերի 2016
ՀՐԱՏԱՊ. ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ավտովթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարի ավտոմեքենան
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։