478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ–ների` 40 ղարաբաղցի զինծառայողների զոհվելու մասին հաղորդումը
14:05
04 Օգոստոսի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ–ների` 40 ղարաբաղցի զինծառայողների զոհվելու մասին հաղորդումը։

Մի շարք ադրբեջանական ԶԼՄ–ներ, մասնավորապես, «ԱՊԱ» գործակալությունը նախօրեին հաղորդում է տարածել, որ իբր օգոստոսի 1–ի լույս 2–ի գիշերն ադրբեջանական զինված ուժերը 40 ղարաբաղցի զինծառայողների են ոչնչացրել ղարաբաղաադրբեջանական շփման գծում Մարտակերտի ուղղությամբ։

ԼՂՀ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ այդ հայտարարություններն ապատեղեկատվություն են և հիվանդ երևակայության արդյունք։

«Հակառակորդի պետական քարոզչամեքենան հերթական անգամ փորձել է ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել։ Ավելին, նշված 40 զինծառայողների զոհվելու մասին տեղեկությունը վերաբերում է հենց ադրբեջանական կողմին, և դա ադրբեջանական ռազմական ղեկավարության արկածախնդիր, չմտածված և անհիմն մարտավարության արդյունքն է»,– ասվում է հաղորդման մեջ։
«ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջնային ստորաբաժանումները վստահ շարունակում են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը ԼՂՀ պետական սահմանի ողջ երկայնքով և անհրաժեշտության դեպքում պատժիչ գործողություններով շոշափելի կորուստներ են պատճառում հակառակորդին»,– ասվում է հաղորդման մեջ։  

Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Սեպտեմբերի 2017
Նյու Յորքում ծեծկռտուք է տեղի ունեցել Էրդողանի և սփյուռքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ (ՎԻԴԵՈ)
Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում մի տղամարդ բղավել է. «Դու ահաբեկիչ ես»։
11:52
23 Սեպտեմբերի 2017
Խոշոր ՃՏՊ` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. 8 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:26
22 Սեպտեմբերի 2017
54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում
Նախօրեին 54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում։
14:23
22 Սեպտեմբերի 2017
Պաշտպանության նախարարության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 13–ամյա տղայի
Ողբերգական ավտոպատահար է տեղի է ունեցել նախօրեին Տավուշի մարզում։

12:19
22 Սեպտեմբերի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 14–ամյա երեխան ընկել է տրակտորի անվի տակ
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
11:27
22 Սեպտեմբերի 2017
Երևանում ավտոբուս է բախվել պատին. կան բազմաթիվ տուժածներ
Նախօրեին վթար է տեղի ունեցել Երևանում։
10:42
22 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Արա լեռան լանջին
Նախօրեին հրդեհ է բռնկվել Արա լեռան վրա։
23:38
21 Սեպտեմբերի 2017
Մոսկվա–Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Մոսկվայից Հայաստան ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում։
16:05
21 Սեպտեմբերի 2017
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի 2018-2019 մրցաշարի եզրափակիչը:
15:22
20 Սեպտեմբերի 2017
Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանն անօրինական հատած Թուրքիայի քաղաքացուն (ՖՈՏՈ)
Ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով ապօրինի հատել է պետական սահմանը։
13:26
20 Սեպտեմբերի 2017
Մեխիկոյում գրանցված երկրշարժից հետո արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը (ՖՈՏՈ)
Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:
10:15
20 Սեպտեմբերի 2017
Ակրոբատը կոտրել է պարանոցը` փորձելով Գինեսի ռեկորդ սահմանել (ՎԻԴԵՈ)
Ցատկի հետևանքով տղամարդը վայր է ընկել գլխի վրա, ինչից հետո չի կարողացել ինքնուրույն բարձրանալ և կորցրել է գիտակցությունը։