483.75
+0.09
568.65
+1.41
8.21
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքացիները փորձել են Վրաստան ցեզիում - 137 անցկացնել
12:13
04 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Վրացական հակահետախուզությունը կանխել է Հայաստանի երկու քաղաքացիների փորձը` Վրաստան տեղափոխել ռադիոակտիվ նյութ` ցեզիում -137, երկուշաբթի հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ գործակալության տվյալների` ռադիոակտիվ նյութը գտնվել է գործարանային արտադրության տարայում։ Միաժամանակ չի հստակեցվում քանակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով «Նովոստի-Գռուզիա» գործակալությանը։

«Հայ-վրացական սահմանի «Սադախլո» հսկիչ-անցագրային կետի մոտակա տարածքում կանոնները խախտելով և անօրինական կերպով ռադիոակտիվ նյութ տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ Սամվել Վ.-ն և Հարություն Խ.-ն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 214 հոդվածի 4-րդ մասով (մաքսային սահմանով թունավոր, ռադիոակտիվ կամ պայթուցիկ նյութի, զենքի, պայթուցիկ սարքի, հրազենի կամ մասսայական ոչնչացման զենք պատրաստելու համար օգտագործվող նյութերի տեղափոխումը` ռազմավարական կարևոր հումքի տեղափոխման կանոնների խախտմամբ)։

Բացի այդ, ձերբակալվածները մեղադրվում են Վրաստանի ՔՕ 230 հոդվածով (միջուկային նյութեր կամ սարք, ռադիոակտիվ թափոններ կամ ռադիոակտիվ նյութ անօրինական ձեռք բերելը, պահելը, տիրապետելը, օգտագործելը, վերամշակելը, փորձարկելը, հանձնելը, տեղափոխելը, արտահանելը, առևտուրը և անօրինական վարվելը)։

Ցեզիում-137-ը ռադիոակտիվ նյութ է, որն օգտագործվում է արդյունաբերության և բժշկության մեջ: Այն կարելի է օգտագործել նաև միջուկային զենք ստեղծելու համար:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:00
22 Նոյեմբերի 2017
ՌԴ–ի և Ֆիլիպինների քաղաքացիներ են տուժել Արարատում գրանցված ավտովթարից
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
21:09
21 Նոյեմբերի 2017
Մահվան ելքով ավտովթար Թալինում. կա 4 վիրավոր
Երեքշաբթի խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
11:46
21 Նոյեմբերի 2017
Էջմիածնի գերեզմանատներից մեկում տղամարդու հրկիզված և կախված դի է հայտնաբերվել
Էջմիածնում կախված և այրված տդամարդու դիակ է հայտնաբերվել։
11:04
21 Նոյեմբերի 2017
Արմավիրում 80–ամյա տղամարդն ինքնասպան է եղել` թողնելով գրություն
Արմավիրում 80–ամյա տղամարդն ինքնասպան է եղել` պատին փորագրելով գրություն։
10:40
21 Նոյեմբերի 2017
 Վրաերթ–ավտովթար Երևանում. կան տուժածներ
Նախօրեին վրաերթ–ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
20:02
20 Նոյեմբերի 2017
2017 թ.–ի 10 ամսում ՀՀ–ում ՃՏՊ–ից զոհվել է 228 մարդ (ՎԻԴԵՈ)
2017 թ.–ի 10 ամսում Հայաստանում ՃՏՊ–ից զոհվել է 228 մարդ, տուժել` 4352–ը։
14:00
20 Նոյեմբերի 2017
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. վերջին պահին կանխվել է ինքնասպանության փորձը
Բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալ:
13:43
20 Նոյեմբերի 2017
ՃՏՊ ՌԴ-ում. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ
Նոյեմբերի 20-ին, ժամը 08:59-ին տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար։
11:31
20 Նոյեմբերի 2017
Մեքենաներ են բախվել Հայաստանում. OPEL–ի վարորդը տեղում մահացել է
Նոյեմբերի 20–ի գիշերը Իջևան-Երևան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել։
10:36
20 Նոյեմբերի 2017
Արարատում 19–ամյա աղջիկը փորձել է կյանքին վերջ տալ. այժմ բժիշկների հսկողության տակ է
Նոյեմբերի 18-ին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում:
15:27
19 Նոյեմբերի 2017
Իրարանցում երևանյան մետրոյում. ոստիկանությունը դադարեցրել է կայարաններից մեկի երթևեկությունը
Այսօր արտակարգ դեպք է գրանցվել Երևանի մետրոպոլիտենում։