480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական ուժերը գնդակոծել են Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը
15:39
02 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ադրբեջանական Քեմեռլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծել է Բարեկամավան գյուղը, հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով պատասխան կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի և Քեմեռլի բնակավայրում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանմանումների ուղղությամբ:

«Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: ՀՀ զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը շփման գծում»,– ասվում է հաղորդման մեջ։

Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ աշխուժացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա գրոհների հետևանքով զոհվել են մոտ 15 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ Պաշտպանության բանակի երեք զինծառայողներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:12
25 Հունիսի 2017
Վրացական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել Մառնեուլիում տեղի ունեցած ՃՏՊ-ի վայրից
Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։
13:54
25 Հունիսի 2017
Նոր տվյալներ Մոսկվա-Երևան ավտոբուսի ՃՏՊ-ից տուժածների վերաբերյալ
Կիրակի ժամը 13:04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-է  տեղի է ունեցել Մառնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին:
13:43
25 Հունիսի 2017
ՀՀ ԱԻՆ–ը ներկայացնում է Մոսկվա–Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի մանրամասները
ՀՀ ԱԻՆ–ը որոշ մանրամասներ է ներկայացնում Մոսկվա–Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի մասին։
13:13
25 Հունիսի 2017
ՃՏՊ Երևան ընթանալիս. հարազատ եղբայրները մահացել են
Կիրակի դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
12:43
25 Հունիսի 2017
Մոսկվա-Երևան ավտոբուս է շրջվել Վրաստանում. կան վիրավորներ
Հայաստանի պետական համարանիշերով ուղևորատար ավտոբուս է բախվել ավտոմեքենային Թբիլիսի-Թելետի մայրուղու վրա:
11:00
25 Հունիսի 2017
Ողբերգական ավտովթար Հաղարծին եկեղեցու ոլորաններում. Opel–ը մոտ 200 մետր գահավիժել է ձորը
Նախօրեին ողբերգական ավտոովթար է տեղի ունեցել Տավուշում:
00:17
25 Հունիսի 2017
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
11:06
24 Հունիսի 2017
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել այսօր առավոտյան Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով։
20:51
23 Հունիսի 2017
Ամերիկահայը փորձել է մոտ 300 կգ մարիխուանա տեղափոխել ամերիկյան ռազմաբազա (ՎԻԴԵՈ)
Բեռնատարի զննման ժամանակ, որի ղեկին եղել է Գրիգորյանը, հայտնաբերվել է մոտ 300 կգ մարիխուանա։
19:54
23 Հունիսի 2017
Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքերի արանքում 65–ամյա կնոջ դի է հայտնաբերվել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
17:21
23 Հունիսի 2017
Վրաերթ Արագածոտնում. 37–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել ՎԱԶ 2106–ի 62–ամյա վարորդին
Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
15:42
23 Հունիսի 2017
Ո՞րն էր Երևանում 5 կանանց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Նախօրեի գիշերը 5 կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքից նոր մանրամասներ են հայտնի դարձել: