478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Պաշտպանությունը գտնում է, որ ամերիկացի քննիչները կարող էին ձերբակալել ոչ այն Ռոման Սելեզնյովին
11:34
31 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս Ռոման Սելեզնյովի պաշտպանությունը, որին ԱՄՆ-ում մեղադրում են կիբեռհանցագործության մեջ, հայտարարել է քննության հնարավոր սխալի մասին. նրանց տվյալներով` մեղադրող կողմը չի ապացուցել, որ ձերբակալված Սելեզնյովը Ռուսաստանի հենց այն քաղաքացին է, որի դեմ մեղադրանք է առաջադրվել։

Ըստ պաշտպանության հայտարարության` Ռոման Սելեզնյով անուն-ազգանունը չափազանց տարածված է Ռուսաստանում, իսկ փաստաթղթերում հայրանունի բացակայությունը դատախազներին թույլ չի տալիս ավել հստակ նույնականացնել ձերբակալվածին։

Ռուսաստանցու փաստաբան Էլայ Գոլդինը դատարանին է ներկայացրել 34 էջանոց նյութ, որը բաղկացած է «Օդնոկլասնիկի» սոցցանցի օգտատերերի Ռոման Սելեզնյով անունով պրոֆիլներից։

Դրանցում 162 Սելեզնյովների անուններն ու լուսանկարներն է։ Բացի այդ, պաշտպանությունը ներկայացրել է պրոֆեսիոնալ թարգմանչի վկայությունը, որը մանրամասն բացատրել է հայրանունի նշանակությունը ռուսական անուններում և հայտարարել է, որ պաշտոնական փաստաթղթերում միայն անուն-ազգանունն օգտագործելը կոռեկտ չէ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Սելեզնյովը ձերբակալվել է Մալդիվներում և տարվել է ամերիկյան Գուամ կղզի, նրա նկատմամբ մեղադրանքները ներկայացվել են Վաշինգտոն և Կոլորադո նահանգներում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
25 Սեպտեմբերի 2017
Վանաձորում ուժեղ կարկուտը ծածկել է փողոցները (ՎԻԴԵՈ)
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։
13:35
25 Սեպտեմբերի 2017
Մաշտոցի պողոտայում 24–ամյա կինը դանակահարել է իրեն դիտողություն արած տղամարդուն
Մաշտոցի պողոտայում վիճաբանության ժամանակ 24–ամյա կինը դանակահարել է իրեն դիտողություն արած տղամարդուն։
11:52
25 Սեպտեմբերի 2017
Քիչ առաջ պայթյուն է որոտացել Աբովյանում գտնվող գործարաններից մեկում
Քիչ առաջ պայթյուն է որոտացել Աբովյանում գտնվող ոչ ոգելից ըմպելիքների գործարանում։
11:47
25 Սեպտեմբերի 2017
Գյումրիում «Toyota RAV4»–ի կողաշրջման հետևանքով 22–ամյա վարորդը հոսպիտալացվել է. վիճակը կայուն ծանր է
Գյումրիում լուսադեմին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։
15:19
24 Սեպտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Երևանում` ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ. վարորդը հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Նախօրեին` սեպտեմբերի 23–ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
14:01
23 Սեպտեմբերի 2017
Նյու Յորքում ծեծկռտուք է տեղի ունեցել Էրդողանի և սփյուռքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ (ՎԻԴԵՈ)
Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում մի տղամարդ բղավել է. «Դու ահաբեկիչ ես»։
11:52
23 Սեպտեմբերի 2017
Խոշոր ՃՏՊ` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. 8 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:26
22 Սեպտեմբերի 2017
54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում
Նախօրեին 54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում։
14:23
22 Սեպտեմբերի 2017
Պաշտպանության նախարարության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 13–ամյա տղայի
Ողբերգական ավտոպատահար է տեղի է ունեցել նախօրեին Տավուշի մարզում։

12:19
22 Սեպտեմբերի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 14–ամյա երեխան ընկել է տրակտորի անվի տակ
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
11:27
22 Սեպտեմբերի 2017
Երևանում ավտոբուս է բախվել պատին. կան բազմաթիվ տուժածներ
Նախօրեին վթար է տեղի ունեցել Երևանում։
10:42
22 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Արա լեռան լանջին
Նախօրեին հրդեհ է բռնկվել Արա լեռան վրա։