484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Հայրապետյանի ձերբակալության առնչությամբ մտահոգություն է հայտնում Հայ մշակույթի զարգացման հիմնադրամը
14:29
22 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ մշակույթի զարգացման հիմնադրամը երեքշաբթի հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Լևոն Հայրապետյանի ձերբակալության վերաբերյալ։ 

«Հայտնի բարերար, մարդասեր, երազող–ռեալիստ, ինչպես նրա մասին միշտ գրում էր մամուլը, այս ամենն այդքան էլ չի համապատասխանում այն մեղադրանքների հետ, որոնք նրան ներկայացվել են։ Մենք, ինչպես և շատ–շատերը, չենք կարող հավատալ նրան, ինչի համար մեղադրում են նրան։ Հույս ունենք, որ ռուսական իրավապահ և դատական մարմինները անաչառ կլինեն, և կհանվեն բոլոր կասկածանքները»,– ասվում է Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանի հայտարարությունում։

Հիմնադրամում կասկած չունեն, որ Հայրապետյանի հասարակական լայնածավալ գործունեությունը միշտ ուղղված է եղել Ռուսաստանի, Հայաստանի և նրա փոքր հայրենիքի` Լեռնային Ղարաբաղի բարգավաճմանը, որտեղ նա կառուցել է ճանապարհներ, դպրոցներ և մանկապարտեզներ։ Հայրապետյանը շատ բան է արել ռուս–հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման, երկու երկրների մշակույթի գործիչների օժանդակության համար։ Հայտնի է, որ Լևոն Հայրապետյանն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային խոշորագույն լոբբիստներից է։

«Բանտախցում հայտնվելը հարված է, հարված է հատկապես հիվանդ մարդու դեպքում։ Այո, Հայրապետյանը լուրջ հիվանդ է։ Նա քաղցկեղ ունի, շաքարախտ, վերջերս ուղեղի կաթված է տարել։ Եվ այդ վիճակում ֆիզիկապես չի կարող կալանքի տակ լինել»։

Լևոն Հայրապետյանը, անկասկած, տաղանդավոր և յուրօրինակ մարդ է, հնարավոր է, այդ պատճառով միշտ չէ, որ հաճելի է բոլորին, և բարդ բնավորություն ունի։ Այսօր նա օգնության կարիք ունի։ Նրան վերագրվում է տնտեսական բնույթ կրող հանցագործություն, ինչը թույլ է տալիս գործող օրենսդրությանը համապատասխան սահմանափակվել կալանքի մեջ չգտնվելու խափանման միջոցով։

Հայ մշակույթի զարգացման հիմնադրամը խնդրում է ռուսական իրավապահ և դատական մարմիններին հաշվի առնել Հայրապետյանի առողջական վիճակը և քննության ընթացքում փոխել խափանման միջոցը` ազատելով նրան կալանքից»,– ասվում է կազմակերպության հայտարարությունում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:00
24 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. կողաշրջվել է ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող ավտոբաքը
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
19:51
24 Մարտի 2017
45–ամյա կինը ոստիկանությանը ստել է, որ 30–ամյա տղամարդը բռնաբարել է իր 16–ամյա աղջկան
Քրեական գործ էհարուցվել սուտ մատնություն տալու համար Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Երանուհի Գ.-ի նկատմամբ:
18:36
24 Մարտի 2017
Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի
Տղամարդը պատի վրայից նետվել է Դեբեդ գետը:
17:11
24 Մարտի 2017
Ինքնասպանություն Հայաստանում. 25–ամյա երիտասարդը կրակել է իր գլխին
Ուրբաթ ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:47
24 Մարտի 2017
Հայաստանում թթվածնային կայան է փլուզվել. կա մեկ զոհ
Մարտի 24-ի վաղ առավոտյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
20:49
23 Մարտի 2017
Հայաստանում բախվել են Volkswagen և ՊՆ–ի УРАЛ ավտոմեքենաները. վիրավորներից 6–ը զինծառայողներ են
Հինգշաբթի ժամը 19։00–ի սահմաններում  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին:
18:57
23 Մարտի 2017
Վառելիքի հափշտակություն ՀՀ զորամասում. մեղադրանք է ներկայացվել զորամասի հրամանատարին
Բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը:
18:37
23 Մարտի 2017
Հրդեհ է բռնկվել Հայաստանի գինու, կոնյակի գործարաններից մեկում
Հինգշաբթի ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
16:47
23 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյանն ավտովթարի է ենթարկվել Գեղարքունիքում
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
13:21
22 Մարտի 2017
«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալը հայտարարել է, որ իր անչափահաս դստերը 17-ամյա տղա է բռնաբարել
17-ամյա տղան սեռական բնույթի գործողություններ է կատարել14-ամյա աղջկա նկատմամբ:
21:07
21 Մարտի 2017
Այս տարի Հայաստանում բոտուլիզմից տուժել է 12 մարդ, մեկը` մահացել
Ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք, որից տուժել է 12 հոգի, մեկը` մահվան ելքով:
20:00
21 Մարտի 2017
Արտակարգ դեպք Վանաձորում. որոնվում է երկու հոգու դանակահարած անձը
Երեքշաբթի  դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում: