480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայում վթարի ենթարկված Boeing–ի ինքնագրիչները փոխանցել են մալայզիացի փորձագետներին
13:02
22 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայում վթարի ենթարկված Boeing–ի «սև արկղերը» մալայզիացի փորձագետներին են փոխանցել «ձեռք չտված» վիճակում,  հայտնել է մալայզիական պատվիրակության ներկայացուցիչ Մոհամեդ Սաքրին։ Նա ինքնագրիչները ստացել է Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության իշխանություններից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթերս գործակալությանը։

ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Բորոդայը և փոխվարչապետ Անդրեյ Պուրգինն ավելի վաղ փոխանցել են ինքնաթիռի ինքնագրիչները մալայզիացի փորձագետներին։ Կողմերը ստորագրել են փոխանցման ակտը, որում նշել են, որ ինքնագրիչների հասանելիություն կստանա Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO)։

«Ես տեսնում եմ, որ սև արկղերին ձեռք չեն տվել, թեև դրանք մի փոքր վնասված են։ Դրանք լավ վիճակում են»,– ասել է Սաքրին։

Ամստերդամից Կուալա Լումպուր մեկնող Malaysia Airlines ընկերության Boeing 777–ը վթարի է ենթարկվել հուլիսի 17–ին Ուկրաինայի արևելքում։ Ինքնաթիռում 298 մարդ է եղել, և բոլորը մահացել են։ Կիևի իշխանությունը վթարի մեջ մեղադրել է աշխարհազորայիններին, վերջիններն էլ հայտարարել են, թե չունեն այնպիսի միջոցներ, որոնք կարող էին նշանակետ ոչնչացնել 10 կիլոմետր բարձրության վրա։

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի բանաձև է ընդունել, որում կոչ է արել պատասխանատվության ենթարկել ավիավթարի մեղավորներին, դադարեցնել ռազմական գործողություններն ինքնաթիռի վթարման վայրում և ապահովել միջազգային փորձագետների անվտանգ հասանելիությունը Boeing–ի ընկնելու վայրին։ ՄԱԿ–ին առընթեր ռուս մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել է, որ վթարի վայրում հետաքննությունը պետք է կազմակերպվի ICAO–ի կարևոր մասնակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:06
04 Դեկտեմբերի 2016
Սոչիի մերձափնյա հյուրանոցները ջրի տակ են անցել հզոր փոթորկի հետևանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տարերքը Սոչիում մոլեգնում է արդեն երկու օր:
12:03
04 Դեկտեմբերի 2016
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կան վիրավորներ
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:18
03 Դեկտեմբերի 2016
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. կա 1 զոհ և 6 վիրավոր
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
11:57
03 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք Արմավիրում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
10:34
03 Դեկտեմբերի 2016
Լոռու մարզում 26–ամյա կին վարորդը վթարից հետո ողջ–ողջ այրվել է մեքենայի մեջ
Դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
18:53
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մաճառով բարձված «ԶԻԼ»-ը գլխիվայր շրջվել է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
17:36
02 Դեկտեմբերի 2016
Դանակահարություն Երևանում. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է
Քիչ առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա։
14:50
02 Դեկտեմբերի 2016
Մանրամասներ են հայտնի դարձել Սոթքի ոսկու հանքում հնչած կրակոցների վերաբերյալ
Նախօրեի ուշ երեկոյան Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակոցներ են հնչել։
14:21
02 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Սոթքի ոսկու հանքի տարածքում. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին կրակոցներ են հնչել անվտանգության աշխատակցի ուղղությամբ։
11:55
02 Դեկտեմբերի 2016
Ավտոբուս է շրջվել Հայաստանում. կան տուժածներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել նախօրեի երեկոյան Արմավիրի մարզում:
11:34
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Երևանի բենզալցակայաններից մեկի մոտակայքում
Խոշոր ՃՏՊ է գրանցվել նախօրեի ուշ երեկոյան Երևանում։
15:28
01 Դեկտեմբերի 2016
Լեհ տղամարդը արթնացել է դիահերձարանում նախորդ գիշեր «մահանալուց» հետո
Տղամարդը, ով երեկույթի ժամանակ չափազանց շատ է խմել և ուշագնաց եղել, հաջորդ առավոտ արթնացել է դիահերձարանում: