478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում վրացական իշխանությանը պատասխանատվության ենթարկել Թբիլիսիի հայկական եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր անձանց
18:39
21 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության կենթարկեն Թբիլիսիում հայկական եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր անձանց և կապահովեն Վրաստանում Հայ Եկեղեցու և հայ համայնքի անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու վիրահայոց թեմն այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ երեկ երեկոյան մի խումբ անձանց կողմից ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա, որի ընթացքում ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի պաշտոնյաներ և այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խորը մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ և դատապարտում ազգային թշնամանք  և կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը: Սադրիչ սույն ոտնձգությունը ցավալի հետեւանքն է վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների ու անհատների` այդ թվում  վրաց որոշ հոգեւորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրություններ»,– նշվում է Էջմիածնի հայտարարությունում։

Փաստաթղթում նշվում է նաև, որ ծայրահեղական նման դրսևորումները անհարիր են հայ և վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ոգուն, որը «պատմական մեր ընդհանուր անցյալի թանկ ձեռքբերումներից է»։ -0-
 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:26
22 Սեպտեմբերի 2017
54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում
Նախօրեին 54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում։
14:23
22 Սեպտեմբերի 2017
Պաշտպանության նախարարության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 13–ամյա տղայի
Ողբերգական ավտոպատահար է տեղի է ունեցել նախօրեին Տավուշի մարզում։

12:19
22 Սեպտեմբերի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 14–ամյա երեխան ընկել է տրակտորի անվի տակ
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
11:27
22 Սեպտեմբերի 2017
Երևանում ավտոբուս է բախվել պատին. կան բազմաթիվ տուժածներ
Նախօրեին վթար է տեղի ունեցել Երևանում։
10:42
22 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Արա լեռան լանջին
Նախօրեին հրդեհ է բռնկվել Արա լեռան վրա։
23:38
21 Սեպտեմբերի 2017
Մոսկվա–Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Մոսկվայից Հայաստան ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում։
16:05
21 Սեպտեմբերի 2017
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի 2018-2019 մրցաշարի եզրափակիչը:
15:22
20 Սեպտեմբերի 2017
Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանն անօրինական հատած Թուրքիայի քաղաքացուն (ՖՈՏՈ)
Ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով ապօրինի հատել է պետական սահմանը։
13:26
20 Սեպտեմբերի 2017
Մեխիկոյում գրանցված երկրշարժից հետո արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը (ՖՈՏՈ)
Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:
10:15
20 Սեպտեմբերի 2017
Ակրոբատը կոտրել է պարանոցը` փորձելով Գինեսի ռեկորդ սահմանել (ՎԻԴԵՈ)
Ցատկի հետևանքով տղամարդը վայր է ընկել գլխի վրա, ինչից հետո չի կարողացել ինքնուրույն բարձրանալ և կորցրել է գիտակցությունը։
20:19
19 Սեպտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. 59–ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Այսօր ցերեկը վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
18:42
19 Սեպտեմբերի 2017
Ինքնասպանության փորձ Արարատում. 38–ամյա տղամարդուն լոգարանում հայտնաբերել է մայրը
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: