480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Boeing–ի վթարման պահին պատահարի շրջանում հավանաբար ռազմական ինքնաթիռ է եղել. ՌԴ ԳՇ
18:32
21 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբը հրապարակել է Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները հերքող տվյալներ այն մասին, թե Boeing 777–ի վթարման պահին պատահարի վայրում ուկրաինական ռազմական ինքնաթիռներ չեն եղել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես երկուշաբթի հայտնեց ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ լեյտենանտ Անդրել Կարտապոլովը, վթարի պահին նույն վայրում 4 րոպեի ընթացքում նկատվել է ևս մեկ օբյեկտ, ենթադրաբար` ռազմական ինքնաթիռ։

«Ինքնաթիռի` մինչև 200 կիլոմետր/ժամ արագության անկման ժամանակ 17։21–ին Boeing–ի վթարման վայրում հայտնվում է օդային օբյեկտի մասին նոր ցուցանիշ։ Տվյալ օդային օբյեկտը կանոնավոր կերպով ֆիքսվել է ռադիոլոկացիոն դիրքերում 4 րոպեի ընթացքում»,– ասել է նա։

Գեներալի խոսքով` կարգավարը «նոր հայտնված օբյեկտի բնութագրեր խնդրելով, դրա պարամետրերը չի կարող ստանալ, քանի որ օդանավը հավանաբար երկրորդային ճանաչման համակարգ չունի, ինչը բնորոշ է ռազմական ինքնաթիռներին»։

Ավելի վաղ Կարտապոլովը հայտարարել էր, որ վթարից առաջ Boeing–ից 3-5 կիլոմետրի վրա նկատվել է ուկրաինական ռազմական ինքնաթիռ, ենթադրաբար` Су-25 գրոհային ինքնաթիռ։

Ամստերդամից Կուալա Լումպուր մեկնող Malaysia Airlines ընկերության Boeing 777–ը վթարի է ենթարկվել հուլիսի 17–ին Ուկրաինայի արևելքում։ Ինքնաթիռում 298 մարդ է եղել, և բոլորը մահացել են։ Կիևի իշխանությունը վթարի մեջ մեղադրել է աշխարհազորայիններին, վերջիններն էլ հայտարարել են, թե չունեն այնպիսի միջոցներ, որոնք կարող էին նշանակետ ոչնչացնել 10 կիլոմետր բարձրության վրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:18
03 Դեկտեմբերի 2016
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. կա 1 զոհ և 6 վիրավոր
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
11:57
03 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք Արմավիրում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
10:34
03 Դեկտեմբերի 2016
Լոռու մարզում 26–ամյա կին վարորդը վթարից հետո ողջ–ողջ այրվել է մեքենայի մեջ
Դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
18:53
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մաճառով բարձված «ԶԻԼ»-ը գլխիվայր շրջվել է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
17:36
02 Դեկտեմբերի 2016
Դանակահարություն Երևանում. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է
Քիչ առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա։
14:50
02 Դեկտեմբերի 2016
Մանրամասներ են հայտնի դարձել Սոթքի ոսկու հանքում հնչած կրակոցների վերաբերյալ
Նախօրեի ուշ երեկոյան Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակոցներ են հնչել։
14:21
02 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Սոթքի ոսկու հանքի տարածքում. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին կրակոցներ են հնչել անվտանգության աշխատակցի ուղղությամբ։
11:55
02 Դեկտեմբերի 2016
Ավտոբուս է շրջվել Հայաստանում. կան տուժածներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել նախօրեի երեկոյան Արմավիրի մարզում:
11:34
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Երևանի բենզալցակայաններից մեկի մոտակայքում
Խոշոր ՃՏՊ է գրանցվել նախօրեի ուշ երեկոյան Երևանում։
15:28
01 Դեկտեմբերի 2016
Լեհ տղամարդը արթնացել է դիահերձարանում նախորդ գիշեր «մահանալուց» հետո
Տղամարդը, ով երեկույթի ժամանակ չափազանց շատ է խմել և ուշագնաց եղել, հաջորդ առավոտ արթնացել է դիահերձարանում:
14:02
01 Դեկտեմբերի 2016
Google-ի միլիոնավոր աքաունթներ ենթարկվել են հարձակման
Հարձակման են ենթարկվել ավելի քան 1 մլն աքաունթներ, ինչը Check Point-ում անվանում են ռեկորդային թիվ:
13:56
01 Դեկտեմբերի 2016
Թմրանյութ` դատապարտյալի համար նախատեսված կոշիկի քսուքի մեջ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նախօրեին «Կոշ» ՔԿՀ–ի աշխատակիցները թմրանյութ են հայտնաբերել դատապարտյալի հանձնուքի մեջ: