486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ պաշտպանության նախարարությունը ենթադրում է, թե որտեղից կարող էին կրակել Boeing 777–ի վրա
14:48
18 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ պաշտպանության նախարարությունը ֆիքսել է ուկրաինական ՌԼԿ աշխատանքը մալայզիական ինքնաթիռի վթարման օրը և նշել Ուկրաինայի այն բնակավայրերը, որտեղից կարող էին կործանել ինքնաթիռը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

Ինչպես հստակեցրել է գերատեսչությունը, ինքնաթիռի երթուղին և վթարման վայրը մեծ հեռավորության զենիթային հրթիռային համակարգի երկու և միջին հեռավորության «Бук-М1» ԶՀՀ երեք ուկրաինական մարտկոցների ոչնչացման գոտում են։

«Ռուսական ռադիոտեխնիկական միջոցները հուլիսի 17–ի ընթացքում ֆիքսել են «Бук-М1» մարտկոցի` Ստիլա բնակավայրում (Դոնեցկից 30 կիլոմետր դեպի հարավ), տեղակայված «Գմբեթ» ռադիոլոկացիոն կայանի աշխատանքը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«Միաժամանակ «Бук-М1»–ի տեխնիկական առանձնահատկությունները թույլ են տալիս օդային նշանակետերի մասին տեղեկության փոխանակում իրականացնել մեկ դիվիզիոնի մարտկոցների միջև։ Այսպիսով, հրթիռների գործարկումը կարող էր կատարվել Ավդեևկա (8 կիլոմետր Դոնեցկից հյուսիս) բնակավայրում կամ Գրուզսկո–Զորյանսկում (25 կիլոմետր Դոնեցկից արևելք) տեղակայված բոլոր մարտկոցներից»,– նշում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Հինգշաբթի Ուկրաինայի արևելքում վթարի է ենթարկվել մալայզիական ավիաուղիների Boeing 777 ինքնաթիռը, որը թռչում էր Ամստերդամից Կուալա Լումպուր։ Ինքնաթիռում 298 մարդ է եղել, որոնց թվում` 85 երեխա և անձնակազմի 15 անդամներ։ Ոչ մեկը չի փրկվել։ Կիևի իշխանությունները վթարի մեջ մեղադրել են աշխարհազորայիններին, ովքեր հայտարարել են, որ չունեն այնպիսի միջոցներ, որոնք կարող էին կործանել ինքնաթիռն այդ բարձրության վրա։

Վթարի հետաքննությանը կմիանան միջազգային տարբեր դիտորդներ, այդ թվում` Միջպետական ավիացիոն կոմիտեն և Ինտերպոլի մասնագետները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
01 Մարտի 2017
Գազի մեծ արտահոսք Հայաստանում. տարհանվել են դպրոցի աշակերտները և ուսուցչակազմը
Կոտայքի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է ստորգետնյա գազատար խողովակներով անցնող գազի մեծ արտահոսք:
20:04
01 Մարտի 2017
Մեղադրանք է ներկայացվել 24–ամյա երիտասարդին Արագածոտնում տաքսու վարորդի սպանության համար
Մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 24-ամյա բնակչին:
17:30
01 Մարտի 2017
Արարատում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել ոչխարների. 140–ը տեղում սատկել են
Չորեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
15:38
01 Մարտի 2017
Վանաձորում բանտի աշխատակիցները փրկել են դատապարտյալի կյանքը
Նախօրեին՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
13:19
01 Մարտի 2017
Ինքնասպանություն Երևանում. տղամարդը նետվել է Կիևյան կամրջից
Այսօր՝ մարտի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
11:45
01 Մարտի 2017
Շղթայական ավտովթար Երևանում. տուժածների վիճակը միջին ծանրության է
Նախօրեին ուշ երեկոյան շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
21:00
28 Փետրվարի 2017
Վայքում բնակարաններից մեկի պատշգամբը փլուզվել և ընկել է ներքևի հարկի պատշգամբի վրա
Վայքում բնակարաններից մեկի պատշգամբն ամբողջությամբ փլուզվել և ընկել է ներքևի հարկի պատշգամբի վրա։
20:07
27 Փետրվարի 2017
Տաքսու վարորդի սպանության կասկածյալը նախկինում էլ է դատապարտված եղել. ևս մեկ գործ կա դատարանում
Նախօրեին Արագածոտնում դաժան սպանության կասկածյալը մեկ այլ գործով էլ է մեղադրվել և դատապարտվել։
19:25
27 Փետրվարի 2017
Դավիթաշենում 25–ամյա աղջիկը կախվել է էլեկտրական հոսանքի լարով
Երևանի Դավիթաշեն թաղամասում ինքնասպանության դեպք է գրանցվել:
16:11
27 Փետրվարի 2017
Հայաստանի քաղաքացի է գնդակահարվել Մերձմոսկվայի սրճարաններից մեկի մոտակայքում
Հայաստանի 35–ամյա քաղաքացին մահացել է հարզենային վնասվածքից մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում։
14:55
27 Փետրվարի 2017
ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել` վնասելով երակները
Նախօրեին ինքնասպանության հերթական փորձն է գրանցվել Երևանում։
13:14
27 Փետրվարի 2017
Վիճել են, գյուղացիները վախեցել են մոտենալ, մեկ էլ տեսել են` վիզը կտրել է. մանրամասներ Արագածոտնի դաժան սպանությունից
Սպանությունը տեղի է ունեցել գյուղամիջում` մարդկանց աչքի առաջ։