484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում ձերբակալել են հայկական սփյուռքի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկին. Կոմերսանտ
11:57
17 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցները դրամական միջոցները վատնելու և «լվանալու» կասկածանքով ձերբակալել են խոշոր ձեռներեց և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Կոմերսանտ» թերթին:

65-ամյա Հայրապետյանին ձերբակալել են հուլիսի 15-ին Դոմոդեդովո օդանավակայանում։ Նա հիմնականում բնակվում է Մոնակոյում: Ըստ հրատարակության տվյալների՝ ԱԴԾ-ի աշխատակիցները ինքնաթիռի սանդուղքների մոտ ձերբակալել են Հայրապետյանին՝ կասկածելով նրան անօրինական ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները վատնելու և օրինականացնելու մեջ:

Ձեռներեցի փաստաբան Իգոր Կոմարովը նշել է, որ քրեական գործի սկզբնական ձևակերպումը վերջնական չէ: «Հետաքննության ընթացքում այն կարող է բազմաթիվ անգամ փոխվել: Ես դեռ չեմ կարող որևէ մեկնաբանություն անել, քանի որ ընդամենը մեկ օր է, ինչ ծանոթացել են գործին և դեռ չգիտեմ, թե երբ է ՌԴ ՔԿ ԳՔԾ-ն քրեական գործ հարուցել Հայրապետյանի նկատմամբ: Գիտեմ միայն, որ այն տնտեսական բնույթ ունի», - պարզաբանել է Կոմարովը:

Ինչպես հաղորդում է թերթը, Հայրապետյանին ձերբակալելու համար հիմք են ծառայել վկայությունները, որոնք քննությանը տվել է Դաշնության խորհրդի՝ Բաշկիրիան ներկայացնող նախկին անդամ Իգոր Իզմեստիևը, ով ցմահ բանտարկության մեջ է գտնվում մի շարք առանձնակի ծանր հանցագործությունների կատարման համար:

Ըստ «Կոմերսանտի» աղբյուրների տվյալների՝ քննությունը կասկածում է, որ Հայրապետյանը կապ ունի 2009 թ.-ի ապրիլին «Սիստեմա» ԲՖԿ-ի կառույցներին Ուռալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի վաճառքի հետ, որը նա գլխավոր է 3 տարի: Կորպորացիան, վճարելով 2 մլրդ դոլար, ավելացրել է իր մասնաբաժինը բաշկիրյան ՎԷՀ-ի վեց ձեռնարկություններում՝ «Բաշնեֆտ»-ում «Ուֆանեֆտեխիմ»-ում, «Նովոյլ»-ում, «Ուֆաօրգսինտեզ»-ում, Ուֆայի ՆՎԳ-ում և «Բաշկիրնեֆտեպրոդուկտ»-ում, գրում է հրատարակությունը: 

Հայրապետյանը աշխարհում հայազգի ամենահարուստ գործարարներից է: Նա, ըստ հրատարակության տվյալների, լավ հարաբերություններ է ունեցել բազմաթիվ ազդեցիկ քաղաքական գործիչների և ձեռներեցների հետ: Հայրապետյանը հայտնի է իր բարեգործական գործունեությամբ:

Ըստ թերթի տվյալների՝ հինգշաբթի քննությունը մտադիր է գործարարին ձերբակալելու միջնորդություն ներկայացնել Բասմանի դատարան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:14
06 Դեկտեմբերի 2017
Երևանում Mercedes–ների բախման հետևանքով տուժածների թվում երեխա կա
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
10:39
06 Դեկտեմբերի 2017
Սպանություն Երևանում. անհայտ անձը կրակոցներ է արձակել Nissan–ի վարորդի ուղղությամբ
Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Երևանում:
10:15
06 Դեկտեմբերի 2017
Ծեծկռտուք Գյումրիում գործող ակումբներից մեկում. 21–ամյա երիատասարդը կալանավորվել է
Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել դիսկո ակումբներից մեկում։
20:36
05 Դեկտեմբերի 2017
Գողության փորձ Երևանում. բանկոմատի փողերի վրա հատուկ ներկ է լցվել (ՎԻԴԵՈ)
Այսօր գողության փորձ է կատարվել Երևանի բանկոմատներից մեկից։
19:34
05 Դեկտեմբերի 2017
71–ամյա տղամարդը նշել է, թե ինչու է դաժանաբար սպանել իր գործընկերոջը` կտրելով դաստակները
Դաժան սպանություն է տեղի ունեցել այսօր Էջմիածնում։
18:00
05 Դեկտեմբերի 2017
Երևանում 21–ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 10–12 տարեկան երեխայի (ՖՈՏՈ)
Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
15:20
05 Դեկտեմբերի 2017
Սահմռկեցուցիչ դեպք Էջմիածնում. 71–ամյա տղամարդը սպանել է, ապա անդամահատել քաղաքացու դաստակները
Երեքշաբթի առավոտյան դաժան դեպք է կատարվել Էջմիածնում։
20:19
04 Դեկտեմբերի 2017
Սյունիքում հարբած տղամարդը բռնաբարել է 30–ամյա կնոջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Սյունիքում 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպք է բացահայտվել:
19:14
04 Դեկտեմբերի 2017
Հայտնի են դարձել Արարատում 70–ամյա տղամարդու մահվան հանգամանքները
Դեկտեմբերի 2–ին 70–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Արարատի մարզի տներից մեկում։
14:33
04 Դեկտեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված խոշոր ավտովթարից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է դեկտեմբերի 2–ին Երևանում գրանցված խոշոր ավտովթարի տեսանյութը։
12:55
04 Դեկտեմբերի 2017
Արկ է հայտնաբերվել Կապանի տներից մեկի մոտ
Կապանի տներից մեկի մոտ արկ է հայտնաբերվել։
11:11
04 Դեկտեմբերի 2017
Հայերի և վրացիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում
Հայերի և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։