480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների թվում հայեր կան. ԱԳՆ
19:30
15 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների թվում հայեր կան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ հղում անելով ՌԴ-ում ՀՀ դեսպանատան տվյալներին:

Մասնավորապես, տուժածների ցուցակում են Քոչարյան Մերի Աշոտի  (20 տարեկան, Մոսկվայի հ. 67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով) և Բուլղադարյան Աննա Օլեգի (23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով):

ՌԴ-ում ՀՀ դեսպանության տեղեկություններով` Քոչարյան Մերին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրաստիճան ծանր: Բուլղադարյան Աննան ևս տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: ՀՀ դեսպանության դիվանագետը այցելել է Մոսկվայի հ.67 և հ.79 քաղաքային հիվանդանոցներ` տեղում տուժածների առողջական վիճակի մասին տեղեկանալու նպատակով: Տուժած հայազգի անձանց քաղաքացիությունը դեռևս ճշտված չէ:

Երեքշաբթի առավոտյան պիկ ժամին Մոսկվայի մետրոյի «Պարկ Պոբեդի» և «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջև ընկած հատվածում երեք վագոն դուրս է եկել ռելսերից:  Վերջին տվյալներով՝ 20 մարդ մահացել է: Հիվանդանոցներում ընդհանուր առմամբ գտնվում է 129 մարդ, որոնցից 42-ի վիճակը, բժիշկների գնահատմամբ, ծանր է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունիսի 2017
Ամերիկահայը փորձել է մոտ 300 կգ մարիխուանա տեղափոխել ամերիկյան ռազմաբազա (ՎԻԴԵՈ)
Բեռնատարի զննման ժամանակ, որի ղեկին եղել է Գրիգորյանը, հայտնաբերվել է մոտ 300 կգ մարիխուանա։
19:54
23 Հունիսի 2017
Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքերի արանքում 65–ամյա կնոջ դի է հայտնաբերվել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
17:21
23 Հունիսի 2017
Վրաերթ Արագածոտնում. 37–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել ՎԱԶ 2106–ի 62–ամյա վարորդին
Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
15:42
23 Հունիսի 2017
Ո՞րն էր Երևանում 5 կանանց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Նախօրեի գիշերը 5 կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքից նոր մանրամասներ են հայտնի դարձել:

12:39
23 Հունիսի 2017
Կապանում տաքսիստը ղեկին հանկարծամահ է եղել, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
Ուրբաթ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։  
11:37
23 Հունիսի 2017
Արթիկում 20 բնակիչ է տարհանվել շենքի պատի փլուզման հետևանքով
Արտակարգ պատահար է տեղի ունեցել նախօրեին Շիրակի մարզում։
18:01
22 Հունիսի 2017
Հայտնի ֆուտբոլիստի որդին վթարի պատճառ է դարձել Երևանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հինգշաբթի օրը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:34
22 Հունիսի 2017
Լոռիում ծխախոտ տեղափոխող բեռնատար է կողաշրջվել. վարորդը Վրաստանի քաղաքացի է
Նախօրեին՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
10:44
22 Հունիսի 2017
Մի ողջ ընտանիք է տուժել Երևանում գրանցված ողբերգական ավտովթարի հետևանքով
Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
20:01
21 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. 3 եղբայրները հոսպիտալացվել են
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
18:20
21 Հունիսի 2017
14–ամյա աղջնակը որոնվում է որպես անհետ կորած (ՖՈՏՈ)
Երևանում 14–ամյա աղջնակը որոնվում է որպես անհետ կորած։
13:14
21 Հունիսի 2017
Հայաստանում հայրը կանխել է որդու ինքնասպանությունը
Չորեքշաբթի` հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։