483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+13
Եղանակը Երևանում
Հայ
Նորվեգիայի ոստիկանությունը կասկածում է, որ երկրի խոշոր բանկերի վրա ցանցահենային գրոհներ կազմակերպողը 17-ամյա պատանի է
19:40
11 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նորվեգիայի ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա մի երիտասարդի. նրան կասկածում են երկրի ապահովագրական ընկերությունների և խոշորագույն բանկերի կայքերի վրա մասշտաբային գրոհներ կազմակերպելու մեջ, որոնք տեղի են ունեցել այս շաբաթ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Երեքշաբթի գրոհի են ենթարկվել Bank, Telenor, DNB, Sparebank 1, Nordea, Danske Bank բանկերը, Storebrand և Gjensidi հեռահաղորդակցական և ապահովագրական ընկերությունները: Կազմակերպությունների կայքերը, ինչպես նաև վճարային առցանց համակարգերը ողջ օրը չեն գործել: Մասնագետների խոսքով՝ առաջին անգամ է, որ Նորվեգիայում այսքան մեծ թվով ֆինանսական հատվածի խոշոր ընկերություններ են տուժել: 

«Անանուն երիտասարդը խոստովանել է, որ ընկերությունների կայքերի վրա կիբեռգրոհ է կազմակերպել: Նա ձերբակալվել է հինգշաբթի և հարցաքննության ենթարկվել Բերգենի ոստիկանության կողմից», - տեղեկացրել է Bergens Tidende հրատարակությունը: Քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Ֆրուդե Կառլսենի խոսքով՝ դեռահասին մինչև վեց տարի ազատազրկում է սպառնում:

Միաժամանակ ոստիկանությունը կարծում է, որ ցանցահենը միայնակ է գործել: «Նրան կարող էին օգնել, սակայն մենք չենք համարում, որ նա կազմակերպված խմբավորման անդամ է, դեռևս նման ապացույցներ չկան», - հրատարակությունը մեջբերում է Կառլսենի խոսքերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տղան դիմել է ոստիկանություն և հայտարարել, որ կայքերը կոտրել է խմբի այլ անդամների հետ: Նրա փաստաբան Քրիստիան Բյորվեն հրատարակության հետ զրույցում ասել է, որ ենթադրվող ցանցահենը զղջում է և ընդունում իր մեղքը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:24
30 Մարտի 2017
Դժբախտ պատահար Հայաստանում. հսկայական քարն ընկել է բանվորի վրա
Նախօրեին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
12:28
30 Մարտի 2017
Մասիս-Նորագավիթ վազորդի մոտակայքում բեռնատար գնացքը բախվել է մեքենային. 24–ամյա վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր գիշերը Մասիս-Նորագավիթ վազորդի մոտակայքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի բեռնատար գնացքը բախվել է Nissan Fuga մակնիշի մեքենային։
17:08
29 Մարտի 2017
Իրանցի զբոսաշրջիկին կախված են հայտնաբերել են Երևանում
Մի քանի ժամ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
13:15
29 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ մեքենայում հրազենային վնասվածքներով տղամարդու սպանության գործով
Հայտնի են դարձել նոր մանրամասներ նախօրեին Նոր Հաճընում հրազենային վնասվածքներով հայտնաբերված տղամարդու սպանության վերաբերյալ:
11:27
29 Մարտի 2017
Գեղարքունիքի մարզում բախվել են 4 ավտոմեքենա
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
10:41
29 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր
Նախօրեին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարում երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել:
19:38
28 Մարտի 2017
Պարզվել են կարևոր հանգամանքներ Կոտայքում կատարված սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցվել Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ:
14:58
28 Մարտի 2017
Առեղծվածային դեպք Կոտայքում. մեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով դի
Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։