484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի կենտրոնում հրաձգության գործով մասնակցի փաստաբանը նրա մեղքի ապացույցներ չի տեսնում
20:00
12 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի կենտրոնում կատարված հրաձգության գործով ձերբակալված Ներսես Մելքոնյանի փաստաբան Արմեն Խաչատրյանը հինգշաբթի լրագրողներին հայտնեց, որ նրա մեղքի ապացույցներ չի տեսնում։

Հինգ մարդ է ձերբակալվել մայիսի 17–ին Երևանի հայտնի «Վերնիսաժի» մոտ կատարված հրաձգության հետևանքով։

Տվյալ փաստով հարուցված քրեական գործով ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու` Գոռ Առաքելյանին, ով կասկածվում է ծագած վեճից հետո կրակ բացելու մեջ, և Ներսես Մելքոնյանին, ով միջադեպի հետևանքով վիրավորվել է և մեղադրվում է խարդախության մեջ։ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2–րդ մասի 1,6,10 կետերով (երկու և ավելի անձանց սպանելու փորձ` մարդկանց կյանքի համար վտանգավոր ձևով, խուլիգանական նկատառումներով), ինչպես նաև ՀՀ ՔՕ 235–րդ հոդվածի 1–ին մասով (զենքի անօրինական ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Փաստաբանի խոսքով, չկա որևէ ապացույց, որ Գոռ Առաքելյանի մարմնական վնասվածքները հասցրել է հենց իր պաշտպանյալը։

«Իմ պաշտպանյալի գործողությունները չեն տեղավորվում այդ հոդվածի հատկանիշների մեջ։ Վստահ եմ, որ նրա ձերբակալությունը կատարվել է հօգուտ որոշ անձանց, որ շեղի ուշադրությունը հիմնական մեղադրյալից»,– ասաց Խաչատրյանը։

Բացի այդ, ըստ նրա, օրենքի համաձայն, Ներսես Մելքոնյանը միջադեպից անմիջապես հետո պետք է տուժած ճանաչվեր, այն դեպքում, երբ սկզբում անցնում էր որպես վկա, իսկ այնուհետև ճանաչվել է կասկածյալ և մեղադրյալ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:00
28 Ապրիլի 2017
Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից 55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից  55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել։
19:06
28 Ապրիլի 2017
Քիչ առաջ դի է նկատվել Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում
Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում դի է նկատվել։
18:55
28 Ապրիլի 2017
Խոշոր վրաերթ Երևանում. չորս մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է
Ժամը 17:15-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երվանդ Քոչար փողոցում վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի:
17:12
28 Ապրիլի 2017
Թբիլիսի-Ստեփանծմինդա ճանապարհին Lada Samara–ն բախվել է ծառին. 36–ամյա հայազգի ուղևորը մահացել է
Այսօր Թբիլիսի-Ստեփանծմինդա ավտոճանապարհին Lada Samara մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
16:34
28 Ապրիլի 2017
Արարատում զինծառայողը դաժանորեն սպանել է 69–ամյա տաքսիստի. նա մանրամասներ է ներկայացնում
Արարատի մարզում 36–ամյա պայմանագրային զինծառայողը կասկածվում է 69–ամյա տաքսիստի սպանելու մեջ։
21:00
27 Ապրիլի 2017
«Աշոտ 7»–ը ռուսական ռազմանավ է խորտակել. ԶԼՄ
«Աշոտ 7» նավը ռուսական ռազմանավի խորտակման պատճառ է դարձել:
19:58
27 Ապրիլի 2017
Արարատում հրազենային վնասվածքով 13–ամյա երեխա է հոսպիտալացվել
Երեխայի հայրը ստել է` ասելով, թե որդին վնասվածքը ստացել է բակում խաղալու ժամանակ։
18:41
27 Ապրիլի 2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել
Այսօր փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել Տիգրան Աթանեսյանի գրասենյակում։
16:27
27 Ապրիլի 2017
Հրազդանի գաղութում կալանավոր է մահացել. նույն օրը նրա որդին փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին «Հրազդան» ՔԿՀ–ում 42–ամյա կալանավոր է մահացել։
13:26
26 Ապրիլի 2017
Ողջ Կոլումբիան հետևում է «Ռեմբո» Ոսկանյանի որոնողական աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
40–ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը հիմա Կոլումբիայի ամենաթեժ նորություններից է։
12:49
26 Ապրիլի 2017
Կապանում մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի կախված դին
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:21
26 Ապրիլի 2017
Հոշոտված դի է հայտնաբերվել Լոռու մարզի հանդամասերից մեկում
Ապրիլի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։