484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Երկու հայ զինծառայող է զոհվել ադրբեջանական կողմից արձակած կրակոցից. ՊՆ
18:47
05 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երկու հայ զինծառայող է զոհվել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ 26–ամյա Անդրանիկ Եղոյանը և 22–ամյա Բորիս Գասպարյանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից նշել են, որ միջադեպի մանրամասները ճշտվում են: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:

 «Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը», – նշել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և միջազգային հանրության նկատմամբ:     –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:00
28 Ապրիլի 2017
Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից 55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից  55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել։
19:06
28 Ապրիլի 2017
Քիչ առաջ դի է նկատվել Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում
Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում դի է նկատվել։
18:55
28 Ապրիլի 2017
Խոշոր վրաերթ Երևանում. չորս մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է
Ժամը 17:15-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երվանդ Քոչար փողոցում վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի:
17:12
28 Ապրիլի 2017
Թբիլիսի-Ստեփանծմինդա ճանապարհին Lada Samara–ն բախվել է ծառին. 36–ամյա հայազգի ուղևորը մահացել է
Այսօր Թբիլիսի-Ստեփանծմինդա ավտոճանապարհին Lada Samara մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
16:34
28 Ապրիլի 2017
Արարատում զինծառայողը դաժանորեն սպանել է 69–ամյա տաքսիստի. նա մանրամասներ է ներկայացնում
Արարատի մարզում 36–ամյա պայմանագրային զինծառայողը կասկածվում է 69–ամյա տաքսիստի սպանելու մեջ։
21:00
27 Ապրիլի 2017
«Աշոտ 7»–ը ռուսական ռազմանավ է խորտակել. ԶԼՄ
«Աշոտ 7» նավը ռուսական ռազմանավի խորտակման պատճառ է դարձել:
19:58
27 Ապրիլի 2017
Արարատում հրազենային վնասվածքով 13–ամյա երեխա է հոսպիտալացվել
Երեխայի հայրը ստել է` ասելով, թե որդին վնասվածքը ստացել է բակում խաղալու ժամանակ։
18:41
27 Ապրիլի 2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել
Այսօր փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել Տիգրան Աթանեսյանի գրասենյակում։
16:27
27 Ապրիլի 2017
Հրազդանի գաղութում կալանավոր է մահացել. նույն օրը նրա որդին փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին «Հրազդան» ՔԿՀ–ում 42–ամյա կալանավոր է մահացել։
13:26
26 Ապրիլի 2017
Ողջ Կոլումբիան հետևում է «Ռեմբո» Ոսկանյանի որոնողական աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
40–ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը հիմա Կոլումբիայի ամենաթեժ նորություններից է։
12:49
26 Ապրիլի 2017
Կապանում մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի կախված դին
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:21
26 Ապրիլի 2017
Հոշոտված դի է հայտնաբերվել Լոռու մարզի հանդամասերից մեկում
Ապրիլի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։