483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ձերբակալվել են երկաթուղային գծերը վնասող երկու դեռահասներ
11:56
30 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  Վարդենիսի Ոստիկանության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցները մայիսի 28-ին ձերբակալել են Շորժա-Վարդենիս հատվածում երկաթուղային գծերը վնասող երկու դեռահասի, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

«Արեգունի գյուղի բնակիչներ, 2002 թ. ծնված Լևոն Հ.-ն և 2001 թ. ծնված Հովսեփ Ն.-ն փայտե կոճղերին ռելսերի ամրացման համար նախատեսված հատուկ մեխերով վնասում էին ռելսերը: Ներկա պահին դեռահասների հետ տարվում է բացատրական աշխատանք»,– ասվում է հաղորդման մեջ։

«Նման գործողությունները երկաթուղում ոչ միայն զուտ քրեական հանցագործություններ են, այլև քաղաքացիների կյանքի և առողջության համար իրական վտանգ: Երկաթուղային գծեր վնասելը կարող է բերել ոչ միայն գնացքների չվացուցակների խախտումներին, այլև երկաթուղային վթարների պատճառ հանդիսանալ»,– հիշեցրեցին մամուլի ծառայությունից։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:08
29 Մարտի 2017
Իրանցի զբոսաշրջիկին կախված են հայտնաբերել են Երևանում
Մի քանի ժամ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
13:15
29 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ մեքենայում հրազենային վնասվածքներով տղամարդու սպանության գործով
Հայտնի են դարձել նոր մանրամասներ նախօրեին Նոր Հաճընում հրազենային վնասվածքներով հայտնաբերված տղամարդու սպանության վերաբերյալ:
11:27
29 Մարտի 2017
Գեղարքունիքի մարզում բախվել են 4 ավտոմեքենա
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
10:41
29 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր
Նախօրեին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարում երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել:
19:38
28 Մարտի 2017
Պարզվել են կարևոր հանգամանքներ Կոտայքում կատարված սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցվել Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ:
14:58
28 Մարտի 2017
Առեղծվածային դեպք Կոտայքում. մեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով դի
Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:59
27 Մարտի 2017
Ղազախստանցի ֆուտբոլիստների արկածները Հայաստանում կամ դուբլ 2
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի «բախտը չբերեց» ոչ միայն դաշտում։
12:55
27 Մարտի 2017
Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Մեծամորի ոստիկանապետը
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մեծամորի ոդտիկանապետի մասնակցությամբ: