484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ցեխահոսքի պատճառով Ռազմական–վրացական ճանապարհի փակված երթևեկությունը կվերականգնվի առաջիկա օրերին
10:35
26 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռազմական–վրացական ճանապարհի երթևեկությունը, որը փակվել էր մայիսի 17–ին Դարյալի կիրճում տեղի ունեցած   ցեխահոսքի պատճառով, կվերականգնվի առաջիկա օրերին, հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն վրացի լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Ռազմական–վրացական ճանապարհի երթևեկությունը կվերականգնվի առաջիկա օրերին։ Մասնագետների կարծիքով` սողանքի զանգվածը կազմում է մեկ միլիոն խորանարդ մետր, և սա շատ լուրջ խնդիր է։ Փլվածքների մաքրման և վերականգնողական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով», – հայտարարել է նախարարը։

Միաժամանակ Կախա Քալաձեն նշել է, որ աղետի հասցրած վնասի չափի հաշվարկները շարունակվում են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախորդ շաբաթ` մայիսի 17–ին, Կազբեկ լեռան հյուսիս–արևմտյան լանջից թափվել է Դևդորաք սառցաբեկորի մի մասը, ինչի հետևանքով ձևավորվել է հսկայական ցեխահոսք, որը թափվել է Դարյալի կիրճ` փակելով Թերեք գետի հունն ու քանդելով Ռազմական–վրացական ճանապարհի մի մասը, ինչի հետևանքով ճանապարհին առաջացել են քարերից և հողից բաղկացած հսկայական փլվածքներ։ Աղետի հետևանքով ճանապարհի մի մասը հեղեղվել է։

ՆԳՆ տվյալներով` արտակարգ դրության գոտում անցկացված որոնողա-փրկարարական օպերացիայից հետո գտնվել են երկու զոհի մարմիններ, ևս չորս մարդու որոնողական աշխատանքներ են տարվում, ովքեր անհայտ կորած են համարվում։

Այս ամենի հետևանքով առաջացած կուտակումը սպառնում էր ողողել ռուսական Հյուսիսային Օսեթիայի մի քանի բնակավայրեր, որոնք գտնվում են սահմանային գոտում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:26
26 Ապրիլի 2017
Ողջ Կոլումբիան հետևում է «Ռեմբո» Ոսկանյանի որոնողական աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
40–ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը հիմա Կոլումբիայի ամենաթեժ նորություններից է։
12:49
26 Ապրիլի 2017
Կապանում մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի կախված դին
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:21
26 Ապրիլի 2017
Հոշոտված դի է հայտնաբերվել Լոռու մարզի հանդամասերից մեկում
Ապրիլի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
10:45
26 Ապրիլի 2017
Երևանում` Nissan March ավտոմեքենայում, 31–ամյա մայորի դի է հայտնաբերվել
Ապրիլի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
17:13
25 Ապրիլի 2017
Աբովյան քաղաքում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի`ծառից կախված վիճակում
Նախօրեին Աբովյան քաղաքում 31–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։
12:58
25 Ապրիլի 2017
Դավթաշենում մեքենան ցրիվ է տվել խանութի դուռը` մխրճվելով տավաղարի մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
15:25
24 Ապրիլի 2017
24-ամյա երիտասարդի ինքնասպանություն է կանխվել Արթիկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:03
24 Ապրիլի 2017
Հայաստանցի Արսեն Ոսկանյանը փախել է կոլումբիացի ապստամբների գերությունից` իր հետ վերցնելով նրանց զենքը
Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը խլել է զենքն իրեն ուղեկցող պահակից, վիրավորել հինգ մարդու և փախել։
11:41
24 Ապրիլի 2017
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Երևանում
Այսօր քաղաքացին սպառնացել է ցած նետվել Երևան Մառի փողոցի թիվ 12 շենքից։
11:05
24 Ապրիլի 2017
Երևանում քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից
Երևանում այս րոպեներին քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից։
20:37
23 Ապրիլի 2017
Աբովյանում անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին Աբովյանում 15–ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել։
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: