483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Իսպանիայում 35 տարվա ընթացքում առաջին անգամ ցլամարտն անավարտ է մնացել 3 ցլամարտիկի վնասած ցլի պատճառով. ԶԼՄ
13:08
22 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Իսպանիայում ցլամարտը անավարտ է մնացել այն բանից հետո, երբ մենամարտի ժամանակ 35 տարվա ընթացքում առաջին անգամ ցուլը վնասել է միանգամից երեք ցլամարտիկի, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Pais իսպանական թերթին։

Մադրիդում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ցլամարտի մասնակիցներից մեկը ոտքի լուրջ վնասվածք է ստացել և շտապ վիրահատության  ենթարկվել։ Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում։ Մյուս երկու ցլամարտիկները ևս տեղափոխվել են հիվանդանոց։

Ցլամարտին մասնակցում են մասնագիտացված ֆերմաներում պահվող ցլերը։ Մենամարտում ցուլը մասնակցում է միայն մեկ անգամ, քանի որ ըստ ավանդույթի` մենամարտի գագաթնակետում ցուլը սպանվում է հատուկ ուսում ստացած ցլամարտիկի կողմից։ Ըստ թերթի տվյալների` սա 35 տարվա ընթացքում Իսպանիայում տեղի ունեցած առաջին դեպքն է, երբ ցլամարտիկներից ոչ ոք չի կարողացել հաղթել վտանգավոր կենդանուն։

Ցլամարտը (corrida de toros) ցլերի մենամարտի առավել տարածված տեսակ է, այն ավանդական իսպանական ներկայացում է, որը դիտելու համար տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվում։ Ցլամարտիկը հրապարակում «toro» հատուկ իբերիական ցեղատեսակի ցլի հետ կատարում է մենամարտի որոշակի հաջորդականությամբ հնարքներ, որը սովորաբար ավարտվում է ցլի սպանությամբ։ Սովորական ցեղատեսակի ցլերին Իսպանիայում կոչում են buey։

Եվրոպական հանրությունը 1998 թ.–ին դատապարտեց ցլամարտն ու արգելեց դրան մշակութային միջոցառման կարգավիճակ շնորհել։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:08
29 Մարտի 2017
Իրանցի զբոսաշրջիկին կախված են հայտնաբերել են Երևանում
Մի քանի ժամ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
13:15
29 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ մեքենայում հրազենային վնասվածքներով տղամարդու սպանության գործով
Հայտնի են դարձել նոր մանրամասներ նախօրեին Նոր Հաճընում հրազենային վնասվածքներով հայտնաբերված տղամարդու սպանության վերաբերյալ:
11:27
29 Մարտի 2017
Գեղարքունիքի մարզում բախվել են 4 ավտոմեքենա
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
10:41
29 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր
Նախօրեին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարում երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել:
19:38
28 Մարտի 2017
Պարզվել են կարևոր հանգամանքներ Կոտայքում կատարված սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցվել Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ:
14:58
28 Մարտի 2017
Առեղծվածային դեպք Կոտայքում. մեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով դի
Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:59
27 Մարտի 2017
Ղազախստանցի ֆուտբոլիստների արկածները Հայաստանում կամ դուբլ 2
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի «բախտը չբերեց» ոչ միայն դաշտում։
12:55
27 Մարտի 2017
Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Մեծամորի ոստիկանապետը
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մեծամորի ոդտիկանապետի մասնակցությամբ: