478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+32
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ տուժածներից երկուսը դեռևս վերակենդանացման բաժանմունքում են. նախարար
12:52
22 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ տուժածներից երկուսը դեռևս վերակենդանացման բաժանմունքում են, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Շաբաթ օրը «Վերնիսաժի» մոտակայքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։ Որոշ տվյալներով` բոլոր տուժածները պատահական անցորդներ էին։

«Բոլոր տուժածները բավարար վիճակում են, երեքն արդեն տեղափոխվել են հիվանդասենյակներ, երկուսը դեռ վերակենդանացման բաժանմունքում են», – ասաց Մուրադյանը։

Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 235–րդ հոդվածի առաջին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258–րդ հոդվածի չորրորդ մասի (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ և զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով։

Ոստիկանությունն արդեն ձերբակալել է 1985 թ.–ին ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին։

Կատարվում է նախաքննություն։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
21 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. բժիշկները պայքարում են 18–ամյա աղջկա կյանքի համար
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունցել Սյունիքի մարզում:
17:57
21 Հուլիսի 2017
Խոշոր վրաերթ–ավտովթար Երևանում. 3 մարդ հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:08
21 Հուլիսի 2017
Արդարադատության ենթասպան փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ
ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ։
10:36
21 Հուլիսի 2017
Հզոր երկրաշարժ Հունաստան–Թուրքիա սահմանում. կան զոհեր և տուժածներ
Ուրբաթ տեղական ժամանակով ժամը 02:31-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում։
13:43
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Շիրակում. 1 մարդ մահացել է, 6–ը վիրավորներից 4–ը երեխաներ են
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:26
20 Հուլիսի 2017
Երևանում ապօրինի շինարարության փորձ է կատարվում, բնակիչները բողոքում են
Երևանում այս րոպեներին ապօրինի շինարարության փորձ է կատարվում։
11:46
20 Հուլիսի 2017
Ադրբեջանում գրանցված 6 բալանոց երկրաշարժից ցնցվել է նաև Արցախը
Այսօր առավոտյան 5–6 բալանոց երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։
10:55
20 Հուլիսի 2017
Վայոց Ձորում 76 տարեկան քաղաքացին մոլորվել է. ժամեր անց գտել են նրա դին
Վայոց Ձորում նախօրեին 76 տարեկան քաղաքացի է մոլորվել։
10:20
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Լոռիում. 1 մարդ տեղում մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:02
19 Հուլիսի 2017
Հայ ժամկետային զինծառայող է վիրավորվել
Հայաստանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը վիրավորում է ստացել:  
15:43
19 Հուլիսի 2017
Վայոց Ձորում 4–ամյա երեխա է ջրահեղձ եղել
Քիչ առաջ 4–ամյա երեխա է ջրահեղձ եղել Վայոց Ձորում։
15:40
19 Հուլիսի 2017
Ձմերուկի վաճառողները Հրազդան գետում լողալու անհաջող փորձ են արել
Երեք քաղաքացի Հրազդանի կիրճում՝ գետում լողալիս, փորձել են դուրս գալ, սակայն չեն կարողացել։