482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հակառակորդի կրակոցից ղարաբաղցի զինծառայող է զոհվել. ՊԲ
14:17
21 Մայիսի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին հակառակորդի կողմից արձակված գնդակից 20–ամյա ղարաբաղցի զինծառայող է զոհվել, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից  մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Օհանջանյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արթուր Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
23 Մայիսի 2017
Ոստիկանությունը խուզարկել է Հենրիխ Մխիթարյանի Mercedes–ը Մանչեսթերում գրանցված ահաբեկչությունից հետո (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ոստիկանությունը երեքշաբթի առավոտյան խուզարկել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների ավտոմեքենաները:
16:00
23 Մայիսի 2017
Երևանում երկու տարեկան երեխա է մահացել
Նախօրեին Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում երկու տարեկան երեխա է մահացել։
15:52
23 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. երիտասարդ վարորդը հոսպիտալացվել է
Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
19:18
22 Մայիսի 2017
ԱՊ Հայաստանում. ռազմական կրթահամալիրի մոտակայքում նռնակներ են հայտնաբերվել
Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում նռնակներ են նկատվել։
16:21
22 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Արագածոտնում. 27-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
13:17
22 Մայիսի 2017
Ավտովթար Երևանում. տուժածներից մեկը հղի կին է
Այսօր ավտովթար է գրանցվել Մյասնիկյան պողոտայում։
10:53
22 Մայիսի 2017
Գառնիում ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել
Արտակարգ միջադեպ է գրանցվել կիրակի լույս երկուշաբթի գիշերը Գառնի գյուղում։
22:30
21 Մայիսի 2017
Հայտնի է, թե ինչու է այսօր քաղաքացին փորձել ինքնասպան լինել Երևանում
Երևանում այսօր ինքնասպանության փորձ է գրանցվել։
15:43
21 Մայիսի 2017
Երևանում մի խումբ երիտասարդներ առևանգել են քաղաքացուն, պահել գերեզմանատանն ու գումար պահանջել. մանրամասներ
Մի խումբ երիտասարդներ առևանգել են 34–ամյա տղամարդու, տարել գերեզմանատուն, զենքի սպառնալիքով պահել են մի քանի ժամ:
22:59
20 Մայիսի 2017
Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան սահել է ձորը
Այսօր Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան սահել է ձորը։
11:00
20 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Երևանում. 5 վիրավորներից 2–ը մանկահասակ երեխաներ են
Վթարի հետևանքով 5 մարդ, որոնցից 2-ը՝ մանկահասակ երեխաներ, հոսպիտալացվել են։
19:31
19 Մայիսի 2017
62–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (ԼՈւՍԱՆԿԱՐ)
62–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։