478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանությունը ձերբակալել է Երևանի կենտրոնում կրակոցներ արձակած կասկածյալին
11:26
19 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը ձերբակալել է Երևանի կենտրոնում կրակոցներ արձակած կասկածյալին, հաղորդվում ոստիկանության կայքում։

Շաբաթ օրը «Վերնիսաժի» մոտակայքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։ Որոշ տվյալներով` բոլոր տուժածները պատահական անցորդներ են։

Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 235–րդ հոդվածի առաջին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258–րդ հոդվածի չորրորդ մասի (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ և զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով։

«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ոստիկանության տվյալների` Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ:

ոռ Ա.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:34
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱՆ–ն ներկայացրել է «Արմենիա» ԲԿ–ում նորածնի մահվան պատճառը
Օրեր առաջ «Արմենիա» ԲԿ–ում նորածին է մահացել։
11:14
21 Օգոստոսի 2017
Պետերբուրգում 39–ամյա հայաստանցու դի են գտել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով
Սանկտ Պետերբուրգում 39–ամյա հայաստանցու դի են գտել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
10:13
21 Օգոստոսի 2017
Ողբերգական վրաերթ Կոտայքում. 2 տարեկան երեխան հիվանդանոցում մահացել է
23–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել հետիոտներ պապն ու թոռանը։
21:10
19 Օգոստոսի 2017
Խոշոր ավտովթար Լոռիում, 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել
«Opel Astra» ավտոմեքենայի 2 ուղևոր տեղում զոհվել է։
13:58
19 Օգոստոսի 2017
Mercedes-ի վարորդը մահացել է Կապանում տեղի ունեցած ՃՏՊ-ում
Գիշերը ՃՏՊ է տեղի ունեցել Կապան քաղաքում:
11:33
18 Օգոստոսի 2017
Մոխրացած դի է հայտնաբերվել ավտոմեքենայում
Նախօրեին Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենա է հայտնաբերվել։
00:06
18 Օգոստոսի 2017
Ահաբեկություն Բարսելոնայում. ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարսելոնայի կենտրոնի Ռամբլա փողոցի հատվածում ֆուրգոնը մխրճվել է մարդկանց բազմության մեջ:
18:09
17 Օգոստոսի 2017
Երևանում 24–ամյա երիտասարդին առևանգել և ծեծել են
Օգոստոսի 14–ին Երևանում ծեծի են ենթարկել երիտասարդի, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
17:28
17 Օգոստոսի 2017
Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է Հայաստանի քաղաքացու մահվանն առնչություն ունենալու մեջ
Անիվսկի շրջանի քննչական բաժնով Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:
10:41
17 Օգոստոսի 2017
Երևանում 23-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել
Նրա տաբատի գրպանում անձնագիր է հայտնաբերվել։
20:34
16 Օգոստոսի 2017
«Դոդիկ» արտահայտությունը` 18–ամյա ուսանողի մահվան պատճառ
Ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
17:36
16 Օգոստոսի 2017
Հայաստանի քաղաքացին մահացել է «Դոմոդեդովոյում»
Հայաստանի քաղաքացի է այսօր գիշերը մահացել «Դոմոդեդովո» օդանավակայանում: