485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Վերին Լարս» հսկիչ անցակետը ցեխահոսքի պատճառով կարող է փակ լինել 2 շաբաթ
10:57
19 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս–վրացական սահմանին գտնվող Վերին Լարս հսկիչ անցակետը, որը փակվել էր Վրաստանի տարածքում հզոր ցեխահոսքի պատճառով, կարող է փակ մնալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Հյուսիսային Օսեթիայի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը։

«Վրաստանի փրկարար օպերատիվ հերթապահ ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռազմական–վրացական ճանապարհը կարող է փակ մնալ մոտ երկու շաբաթ», – պարզաբանել  է գործակալության զրուցակիցը։

Շաբաթ առավոտյան Վրաստանի տարածքում հզոր սառցախառը ցեխահոսք է գրանցվել, որը փակել է ռազմական–վրացական ճանապարհն ու Թերեք գետի հունը։ Այս ամենի հետևանքով առաջացած կուտակումը սպառնում էր ողողել ռուսական Հյուսիսային Օսեթիայի մի քանի բնակավայրեր, որոնք գտնվում են սահմանային գոտում։ Շաբաթ երեկոյան տեղեկություն ստացվեց այն մասին, որ ջուրը բնական ելք է գտել, նրա մակարդակը սկսել է նվազել։

Միաժամանակ Վրաստանի տարածքի մոտ ռուսական հատվածում կուտակվել է մոտ 70 տրանսպորտային միջոց, որոնց հիմնական մասը մեծ բեռնատարեր են, որոնք ուղևորվում են դեպի Հայաստան և Ադրբեջան։ Վլադիկավկազի ղեկավարության ջանքերի շնորհիվ տրանսպորտային միջոցների վարորդներին գիշերելու համար տեղափոխել են Չմի սահմանամերձ գյուղի պիոներական ճամբարում։ Բացի այդ նրանց համար վրանային ճամբար է տեղադրվել։ Վլադիկավկազի ղեկավարությունը մարդկանց տաք սնունդ է տրամադրել։

Թբիլիսին խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ 2008 թ.–ի օգոստոսին Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո։ Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել 2012 թ.–ի հոկտեմբերի 1–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երկրի արտաքին քաղաքականության գլխավոր հեռանկարներից են հայտարարել ՌԴ–ի հետ հարաբերությունների կարգավորումը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
07 Դեկտեմբերի 2017
Սյունիքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (ՖՈՏՈ)
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
11:16
07 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Լոռիում. տուժածները զինվորականներ են
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
14:14
06 Դեկտեմբերի 2017
Երևանում Mercedes–ների բախման հետևանքով տուժածների թվում երեխա կա
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
10:39
06 Դեկտեմբերի 2017
Սպանություն Երևանում. անհայտ անձը կրակոցներ է արձակել Nissan–ի վարորդի ուղղությամբ
Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Երևանում:
10:15
06 Դեկտեմբերի 2017
Ծեծկռտուք Գյումրիում գործող ակումբներից մեկում. 21–ամյա երիատասարդը կալանավորվել է
Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել դիսկո ակումբներից մեկում։
20:36
05 Դեկտեմբերի 2017
Գողության փորձ Երևանում. բանկոմատի փողերի վրա հատուկ ներկ է լցվել (ՎԻԴԵՈ)
Այսօր գողության փորձ է կատարվել Երևանի բանկոմատներից մեկից։
19:34
05 Դեկտեմբերի 2017
71–ամյա տղամարդը նշել է, թե ինչու է դաժանաբար սպանել իր գործընկերոջը` կտրելով դաստակները
Դաժան սպանություն է տեղի ունեցել այսօր Էջմիածնում։
18:00
05 Դեկտեմբերի 2017
Երևանում 21–ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 10–12 տարեկան երեխայի (ՖՈՏՈ)
Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
15:20
05 Դեկտեմբերի 2017
Սահմռկեցուցիչ դեպք Էջմիածնում. 71–ամյա տղամարդը սպանել է, ապա անդամահատել քաղաքացու դաստակները
Երեքշաբթի առավոտյան դաժան դեպք է կատարվել Էջմիածնում։
20:19
04 Դեկտեմբերի 2017
Սյունիքում հարբած տղամարդը բռնաբարել է 30–ամյա կնոջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Սյունիքում 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպք է բացահայտվել:
19:14
04 Դեկտեմբերի 2017
Հայտնի են դարձել Արարատում 70–ամյա տղամարդու մահվան հանգամանքները
Դեկտեմբերի 2–ին 70–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Արարատի մարզի տներից մեկում։
14:33
04 Դեկտեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված խոշոր ավտովթարից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է դեկտեմբերի 2–ին Երևանում գրանցված խոշոր ավտովթարի տեսանյութը։